Պլեսի լը Տուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրոց
Պլեսի լը Տուր
Château de Plessis-lèz-Tours
ԵրկիրՖրանսիա
Քարտեզ
Քարտեզ

Պլեսի լը Տուր (ֆր.՝ Château de Plessis-lèz-Tours), արքայական նստավայրի մնացորդներ Լա Ռիշ քաղաքում։ Լուարայի հովտի բազմաթիվ գոթական ամրոցներից մեկն է։

Ամրոցը կառուցվել է Լյուդովիկոս XI-ի օրոք, 15-րդ դարի վերջում։ Թագավորը մահացել է այստեղ 1483 թվականի օգոստոսի 30-ին։ 1589 թվականին Հենրի III և Հենրի IV թագավորների պատմական հանդիպումը տեղի է ունեցել Պլեսի լը Տուր ամրոցում, որի ժամանակ նրանք պայմանավորվել են կաթոլիկ լիգայի դեմ համատեղ գործողությունների մասին։

17-րդ դարում Բուրբոնները դադարեցին ապրել խարխլված նստավայրում։ Շինության շրջակայքում տնկվեցին թթի ծառեր, ինչը նպաստեց շրջակայքում մետաքսամանության զարգացմանը։ 18-րդ դարի վերջում նախկին ամրոցը վերածվեց բնակավայրի Տուր քաղաքի բնակիչների համար։ 1796 թվականին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ պատմական հուշարձանը վաճառվել է մասնավոր սեփականատիրոջ։

Վերակառուցված շենքը 19-րդ դարում օգտագործվել է որպես ֆերմա։ Այստեղ նաև ստեղծվել է որսորդական կապարագնդիկների արտադրություն։ Միայն 20-րդ դարի սկզբին, երբ կառույցն իր հարկի տակ ընդունեց պատվաստանյութի զարգացման լաբորատորիան, սկսվեց քննարկվել դրա վերականգնման հարցը։ 1927 թվականին Պլեսի լը Տուրը ընդգրկվել է Ֆրանսիայի պատմական հուշարձանների պաշտոնական ցանկում[1]։

Այժմ ամրոցը պատկանում է լեհական համայնքին, սակայն ըստ պայմանավորվածության կարելի է այցելել այն սենյակը, որտեղ մահացել է Լյուդովիկոս XI թագավորը, և այն նկուղները, որտեղ թագավորական բանտ է եղել։ Այնտեղ ցուցադրվում են երկաթե խցեր, որոնցից մեկում, լեգենդի համաձայն, 11 տարի շարունակ վերոհիշյալ արքան կալանքի տակ է պահել կարդինալ Լա Բալյուին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]