Պլեշչեևի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլեշչեևի տուն
Տեսակբնակելի տուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
ՓողոցՆովայա Բասմաննայա փողոց (12 с2А)
Հիմնադրված է1797
ՃարտարապետՄատվեյ Կազակով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պլեշչեևի տուն (ռուս.՝ Дом Плещеева), տեսարժանություն Մոսկվայում։

Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար՝ 7733887000)[2]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Նովայա Բասմաննայա փողոց, տուն 12, շինություն 2ա հասցեով (Բասմաննի շրջան)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարի երկրորդ կեսին այս վայրում կառուցվել է քարե ապարանք[3]։

Տունը կառուցվել է 1797 թվականին Գրիգորի Գրիգորևիչ Գոգելի պատվերով։ Նա դատակերտի սեփականատերն էր։ 1797 թվականին Գոգելին նրա ղեկավարած Մոսկվայի դաստիարակչական տանն արձանագրված չարաշահումների պատճառով հեռացրել են աշխատանքից։ Նույն թվականին նա տեղափոխվել է այստեղ։ 1799 թվականին Գոգելը մահացել է[3]։

Նույն թվականին տունն անցել է պետական խորհրդական Սերգեյ Իվանովիչ Պլեշչեևին։ 1798 թվականին Պլեշչեևը միապետի կողմից շնորհազրկվելու պատճառով ազատվել է աշխատանքից։ Նա մեկնել է դաստակերտ, որտեղ էլ սկսել է բնակվել։ Սերգեյ Իվանովիչն այդ տանն ապրել է մինչև Ռուսական կայսրության կայսր Պավել I-ի մահը[3]։

XX դարի սկզբին առանձնատանը կցակառուցվել է եկամտաբեր տուն, որի շինարարության ժամանակ հեռացվել է գլխավոր սանդուղքը[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիների ընթացքում եռահարկ շինության արտաքին տեսքն առանձնապես չի փոխվել։ Այն կառուցված է կլասիցիզմի ոճով, զարդարված է պատշգամբներով։ Շենքն ունի կցակառույց։ Առանձնատնից ձախ կանգնած են զույգ սյուներ[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս առանձնատունը ռուս ճարտարապետ Մատվեյ Ֆեոդորովիչ Կազակովը գրանցել է իր «Մոսկվա քաղաքի քաղաքացիական շինությունների ալբոմ» գրքում։ Այստեղ նա գրանցում էր Մոսկվայի, իր կարծիքով, լավագույն շինությունները, որոնք կառուցվել էին XVIII-XIX դարերում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. 2,0 2,1 «Жилой дом Плещеева».
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Дом Г.Г. Гогеля – С.И. Плещеева» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.