Պլատովի ձիարձան (Նովոչերկասկ)
Ձիարձանի տեսքը հետևից՝ տաճարի ֆոնին | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան |
| Երկիր | |
| Բնակավայր | Նովոչերկասկ |
| Ներկա վիճակ | կանգուն |
Մատվեյ Պլատովի ձիարձան (ռուս.՝ Конный памятник Матвею Платову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Նվիրված է Դոնի կազակական զորքի ատաման, հեծելազորի գեներալ, Ռուսական կայսրության 18-րդ դարի վերջի - 19-րդ դարի սկզբի բոլոր պատերազմների մասնակից Մատվեյ Իվանովիչ Պլատովին (1753-1818)։ Բրոնզե ձիարձանը տեղադրված է Պլատովի պողոտայում՝ Համբարձման զորական մայր տաճարի առջև։ Բացվել է 2003 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ, ՌԴ վաստակավոր նկարիչ (2004) Ա. Ա. Սկնարինը և ճարտարապետ Ի. Ա. Ժուկովը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի կազակական զորքի ատաման, հեծելազորի գեներալ Մատվեյ Պլատովի բրոնզե ձիարձանը կառուցվել է Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի Պլատովի պողոտայում՝ Համբարձման զորական մայր տաճարի առջև։ Հուշարձանը բացվել է 2003 թվականի օգոստոսի 23-ին՝ Մատվեյ Պլատովի 250-ամյա հոբելյանի օրերին։
Հուշարձանի նախագծի հեղինակներն են քանդակագործ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2004) Ա. Ա. Սկնարինը և ճարտարապետ Ի. Ա. Ժուկովը։
Հուշարձանի հետնամասում, գրանիտե պատվանդանին, փակցված է մետաղյա հուշատախտակ, որի վրա գրված է.
| Հուշարձանը տեղադրել են Դոնի մեծ զորքի ատամաններն ու կազակները՝ Դոնի երկրամասի մեծ որդու, ռուս հայտնի զորավար, հեծելազորի գեներալ, Օքսֆորդի համալսարանի դոկտոր, բանակային ատաման, կոմս Մատվեյ Իվանովիչ Պլատովի 250-ամյակի առթիվ։ Տեղադրվել է զորական ատաման Վ. Պ. Վոդոլացկու օրոք՝ Ռոստովի մարզի նահանգապետ Վ. Ֆ. Չուբի, Նովոչերկասկի քաղաքապետ Ա. Պ. Վոլկովի կառավարման ժամանակ։ Քանդակագործ՝ Ա. Ա. Սկնարին։ Ճարտարապետ՝ Ի. Ա. Ժուկով։ Ձուլված է բրոնզից «ՌՊՇՀ[1] Ակադեմ-Արտ-մաստեր» արվեստանոցում 2003 թվականին։ |
Պատվանդանի դիմային կողմում թղթագլանի տեսքով մետաղական տախտակին արված է հետևյալ մակագրությունը.
| Պլատով Մատվեյ Իվանովիչ։ |
Հուշարձանի բարձրությունը պատվանդանով մոտ ութ մետր է։ Բրոնզե ձիավորի քանդակի բարձրությունը 3 մետր 20 սանտիմետր է, քաշը՝ մոտ երեք տոննա[2]։ Զորավար Մ. Ի. Պլատովը բազմել է ձիու վրա, նրա ձեռքին հուսարական գլխարկ է, հագուստը զարդարում են շքանշանները, կողքից կախված է թուրը։ Հուշարձանի տարածքը բարեկարգ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ռոստովի պետական շինարարական համալսարան
- ↑ Памятники Платову
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Новочеркасск. Энциклопедия. Новочеркасск. Изд. Новопринт. 2005. ISBN 5-94549-006-7.


