Jump to content

Պլատոն Վորոնկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլատոն Վորոնկո
ուկրաիներեն՝ Платон Микитович Воронько
Ծնվել էնոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1913
ԾննդավայրՉերնետչինա, Q12137019?, Ախթարի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 10, 1988(1988-08-10) (74 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերպոեմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
և Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ
Изображение автографа

Պլատոն Նիկիտովիչ Վորոնկո (ուկրաիներեն՝ Плато́н Мики́тович Воронько́. նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1913, Չերնետչինա, Q12137019?, Ախթարի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 10, 1988(1988-08-10), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ։ Ստալինյան մրցանակի 3-րդ աստիճանի դափնեկիր (1951)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է1913 թվականի նոյեմբերի 18-ին Չեռնետչինա գյուղում (ներկայումս՝ ՝ Ուկրաինայի Սումիի մարզի Ախտիրսկի շրջան): Հայրը դարբին էր, պապը՝ կոբզար։

10 տարեկանից մեծացել է Ախտիրսկի մանկական ավանիկում, որտեղ ավարտել է յոթամյա դպրոցը։

1932 թվականին ավարտել է ավտոմոբիլային տեխնիկումը և նույն տարվա գարնանը կոմերիտմիության Կենտկոմի ուղեգրով մեկնել է Տաջիկստան ՝ Վախշի շինարարությանը մասնակցելու։ Հենց այդտեղ էլ գրելէ իր առաջին բանաստեղծությունները։ 1935 - 1937 թվականներին ծառայել է Կարմիր բանակում: 1938 - 1941 թվականներին սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրական ինստիտուտում: Կամավոր մասնակցել է 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմին. դահուկավորների գումարտակի մարտիկ էր, հակառակորդի թիկունքում գործող խմբի հրամանատար։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին կռվել է կործանիչ գումարտակի կազմում (в истребительном батальоне), իսկ 1943 թվականի մայիսից՝ Ս.Ա.Կովպակի պարտիզանական միավորումում։ Ականապատող-պայթեցնողների խմբի, ապա՝ Օլևսկի պարտիզանական ջոկատի հրամանատարն էր։ 1943 թվականից անդամագրվել է Համամիութենական կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությանը։ Մասնակցել է Կարպատյան ռազմարշավին։ 1944 թվականի ձմռանը ծանր վիրավորվել է. առաջնագիծը ճեղքելով՝ նրան սահնակով հասցրել են Կիև։

1945-1946 թվականներին աշխատել է «Դնեպր» ամսագրի խմբագրությունում։ Լոնդոնում մասնակցել է դեմոկրատ երիտասարդության համաշխարհային համաժողովի աշխատանքներին: 1947-1948 թվականներին եղել է ԽՍՀՄ գրողների միության՝ երիտասարդ հեղինակների հետ աշխատանք տանող հանձնաժողովի գործադիր քարտուղարը։ Ընտրվել է նաև Ուկրաինական ԽՍՀ գրողների միության նախագահության վարչության անդամ։ 1950 թվականին ընտրվել է աշխատավորական պատգամավորների Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր և Ուկրաինական ԽՍՀ գրողների միության վարչության և նախագահության անդամ։ Ընտրվել է նաև Ուկրաինական ԽՍՀ 10-11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։

Մահացել է 1988 թվականի օգոստոսի 10 - ին: Թաղվել է Կիևի Բայկովյան գերեզմանատանը։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Կիևում լույս է տեսել «Պարտիզանական գեներալ Ռուդնև» վիպակը: Հրատարակել է «Իմ աշխարհը», «Բարի լույս» (1950 թ.), «Փառահեղ խաղաղություն» (1950 թ.), «Թանկագին ընկերներ» (1959 թ.), «Հանուն քո կամքի» (1974 թ.), «Բիստրինա» (1983) և այլ բանաստեղծական ժողովածուներ։ Վորոնկոյի բանաստեղծությունները նվիրված են պարտիզաններին, երիտասարդությանը, խաղաղության համար մղվող պայքարին, ժողովուրդների բարեկամությանը, սոցիալիստական շինարարությանը։ Դրանք բնութագրվում են կյանք հաստատող ինտոնացիաներով և ազգային վառ կոլորիտով։ Դրանցից շատերը դարձել են հայտնի երգեր («Կոմերիտականներ, առաջ», «Սև ձի» և այլն): Բանաստեղծը գրել է նաև երեխաների համար։ Նրա հիշարժան մանկական բանաստեղծություններից են՝ «Մեր երջանկությունը», «Ստալինին», «Չորս քամի», «Ծաղկած երկիր», «Քո գիրքը» և այլն։

  • Օխտիրկա քաղաքի փողոցներից մեկը կոչվել է Պլատոն Վորոնկոյի անունով[1]:
  • «Перець» ամսագրի 1973 թ. № 23-ում բանաստեղծի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ տպագրվել է Ա Հարությունյանցի ընկերական շարժը[2][3]:
  • 2018 թվականին Ուկրաինայի գրողների միությունը սահմանել է Պլատոն Վորոնկոյի անվան գրական մրցանակ՝ ուկրաինացի լավագույն մանկագիրներին խրախուսելու համար[4][5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Охтирська міська рада // Розпорядження міського голови». Արխիվացված է օրիգինալից 9 березня 2016-ին. Վերցված է 2 лютого 2016-ին.
  2. Арутюнянц, Анатолій. [ttps://www.perets.org.ua/Журнал_перець_1973_23/?page=3 «Дружній шарж з нагоди 60-ліття П.Воронька»]. ttps://www.perets.org.ua/Журнал_перець_1973_23/?page=3. Վերցված է 29.03.2021-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Журнал перець 1983 22». www.perets.org.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 16 квітня 2021-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  4. Відомий перший лауреат премії імені Платона Воронька
  5. Стартує літературна премія імені Платона Воронька

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]