Պլատամոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլատամոն
հուն․՝ Το Κάστρο του Πλαταμώνα
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունՀունաստան Հունաստան
Հասցեամրոց
Վարչական միավորՀունական Մակեդոնիա
ԵրկիրՀունաստան
Քարտեզ
Քարտեզ
 Kastro Platamona Վիքիպահեստում

Պլատամոն (հուն․՝ Το Κάστρο του Πλαταμώνα), ամրոց Հունաստանի հյուսիսային հատվածում։

Պլատամոնը 10-րդ դարի բյուզանդական կառույց է, որը գտնվում է հին հույների սուրբ լեռան՝ Օլիմպոսի հարավարևելյան լանջին։ Ամրոցը գտնվում է Տեմպիական հովտում՝ Թեսալիայի և Մակեդոնիայի սահմանին։ Աշխարհագրական այս դիրքն ամրոցին հաղորդում է ռազմավարական կարևորագույն նշանակություն[1]։

1386 թվականին Պլատամոնը գրավվել է թուրքերի կողղմից, սակայն նրանք շուտով դուրս շպրտվեցին ամրոցից։ Մոտ հարյուր մարդ այրվել է այստեղ։

1995 թվականին անցկացված հնագիտական պեղումները ցույց են տվել, որ այստեղ պահպանվել են մ.թ.ա. 3-րդ դարի հելլենիստական քաղաքակրթության հետքեր։ Դա է պատճառը, որ հաստատել է այն վարկածը, որ հնում այստեղ գոյություն է ունեցել Հերակլիոն անտիկ քաղաքը[2]։

Պլատամոնի ամրոցը և Դիոնի թատրոնը միասին կազմում են հին հունական «Օլիմպուս» ֆեստիվալը[3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nicolle, David; Hook, Adam Crusader Castles in Cyprus, Greece and the Aegean 1191—1571. — Osprey Publishing, 2007. — P. 28-29. — ISBN 978-1-84176-976-9
  2. «Κάστρο Πλαταμώνα». 3ο Δημοτικό Σχολείο Κατερίνης (gr). Πανελλήνιο Σχολικό Δίκτυο. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Αρχαίο Θέατρο Δίου» (gr). Φεστιβαλ Ολυμπου. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Κάστρο Πλαταμώνα» (gr). Φεστιβαλ Ολυμπου. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Достопримечательности полуострова Халкидики в Греции». Отдых на море. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլատամոն» հոդվածին։