Պլաս դե լա Կարյեր (ֆր.՝ Place de la Carrière)՝ հին հրապարակ ՖրանսիայիՆանսի քաղաքի կենտրոնում։ Գտնվում է քաղաքի պատմական հատվածում և հանդիսանում է հանրահայտ Պլաս Ստանիսլասի շարունակությունը։ Վերջինից աոանձնացված է Էմանուել Էրեի հաղթակամարով։
Պլաս դե լա Կարյեր նոր հրապարակը ձևավորվել է 16-րդ դարում, երբ ընդլայնվում և ամրացվում էր միջնադարյան քաղաքը։ Այստեղ կաոուցվել են տեղի ազնվականների առանձնատները։ Այդ ժամանակ հրապարակում անցկացվում էին ասպետական և ձիարշավային մրցույթներ։ 16-րդ դարի վերջում, որպեսզի
հին և նոր քաղաքները միավորվեն, հարավային մասում կառուցված միջնադարյան բերդի պարիսպների վրա տեղադրվեցին դարպասներ, այսպես կոչված՝ Պորտ Ռոռայը։ Պլաս դե լա Կարյեր հրապարակի հյուսիսային մասում տեղակայվեց Լոթորինգյան կոմսության պալատի մի թևը։ Լեոպոլդ I Լոթորինգյանը դա քանդեց որպեսզի այստեղ կառուցի նոր Լուվրը։ Հրապարակի հարավ արևելյան կողմում է գտնվում Բովո դահլիճը (ներկայումս՝ Cour d'appel de Nancy (ֆր.)), որը կառուցել է ֆրանսիացի ճարտարապետ Ժերմեն Բոֆրանը։
Pierre Marot, « Nancy. La Carrière », dans Congrès archéologique de France. Կաղապար:96e session. Nancy et Verdun. 1933, Société française d'archéologie, Paris, 1934, P.
Pierre Simonin, Nancy. La ville de Stanislas, éditions Serpenoise (collection Itinéraires du patrimoineԿաղապար:N°) Metz, 1994, P., 2-87692-209-6
Christian Corvisier, Mireille-Bénédicte Bouvet, « Nancy-Place de la Carrière et palais de l'Intendance », dans Congrès archéologique de France. Կաղապար:164e session. Nancy et Lorraine méridionale. 2006, Société française d'archéologie, Paris, 2008, P., 978-2-901837-32-9