Պլաստիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Plastids types hy.svg

Պլաստիդներ, բույսերի և որոշ նախակենդանիների բջիջների ցիտոպլազմայում կան պլաստիդներ։ Դրանք տեսանելի են լուսային մանրադիտակի օգնությամբ և նկարագրվել են դեռևս 17-րդ դարի հանրահայտ կենսաբան Անտոն վան Լևենհուկի կողմից։

Գունակների պարունակությամբ և ձևով տարբերում են պլաստիդների երեք հիմնական տեսակներ կանաչ՝ քլորոպլաստներ, որոնք պարունակում են քլորոֆիլ գունակը և իրականացնում են ֆոտոսինթեզ, քրոմոպլաստներ, որոնք պարունակում են ծաղիկների և պտուղների վառ գունավորումը պայմանավորող մի շարք տարբեր գունակներ և ունեն կլորավուն, բազմանիստ կամ թելանման ձև։ Վերջապես, անգույն և կլորավուն կամ ձողաձև՝ լեյկոպլաստներ, որոնցում մոնո և դիսախարիդներից սինթեզվում է օսլա կամ կուտակվում են ճարպեր կամ սպիտակուցներ: Օսլան պաշարող պլաստիդները կոչվում են ամիլապլաստներ, սպիտակուցներ պաշարողները՝ պրոտեապլաստներ։ Փաստորեն պլաստիդները տարբերվում են նաև իրենց ֆունկցիաներով։ Պլաստիդները կարող են փոխարկվել մեկը մյուսին։ Բացի դրանից, պլաստիդները միմյանցից տարբերվում են կառուցվածքով։

Քլորոպլաստի ուլտրակառուցվածքը։
1. արտաքին մեմբրան
2. միջմեմբրանային տարածություն
3. ներքին մեմբրան(1+2+3 թաղանթ)
4. ստրոմա (հեղուկ)
5. թիլակոիդ լյումետոն
6. թիլակոիդի մեմբրանը
7. գրան (թիլակոիդների խուրց)
8. թիլակոիդ (լամելա)
9. կորզ օսլաа
10. ռիբոսոմ
11. պլաստիդային ԴՆԹ
12. պլաստոգլոուլա (ճարպի կաթիլ)

Բջջում քլորոպլաստների քանակը մի քանի տասնյակի է հասնում։ Կան ջրիմուռներ, որոնք ունեն մեկ քլորոպլաստ։

Քլորոպլաստների մարմինը հաճախ ձվաձև է, 4-6 մկմ տրամագծով, հանդիպում են նաև գնդաձև, սկավառակաձև կամ ցանցաձև քլորոպլաստներ։ Դրանք սահմանազատված են երկու թաղանթներով, որոնք նման են միտոքոնդրիումների թաղանթներին£ Ներքին թաղանթն առաջացնում է բազմաթիվ թիթեղիկներ՝ թիլակոիդներ, որոնք կուտակվելով մեկը մյուսի վրա՝ կազմավորում են նիստեր (գրաններ

Դրանցում են գտնվում քլորոֆիլը, (որը իրենից ներկայացնում է մագնեզիում պարունակող պորֆիրին), ինչպես նաև շատ ֆերմենտներ, այդ թվում՝ ԱԵՖ-սինթազներ։

Այսպիսի կառույցը և գրանների տեղաբաշխումը ապահովում են արեգակնային լույսի առավելագույն կլանումը և ֆոտոսինթեզի լուսային փուլի իրագործումը։

Քլորոպլաստների ներքին խոռոչում պարունակվում են ԴՆԹ, տարբեր տեսակի ՌՆԹ-ներ, ֆերմենտներ և ռիբոսոմներ: Դրա շնորհիվ սինթեզվում են որոշակի սպիտակուցներ։ Այդ խոռոչի ֆերմենտները մասնակցում են ածխաթթու գազի կապմանը։ Ինչպես միտոքոնդրիումներում, այստեղ էլ է տեղի ունենում լիպիդների փոխանակություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսաբանություն 10, բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքեր

Հեղինակ՝ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան, Գ.Գ. Սևոյան Տեղադրող՝ ԿՏԱԿ