Պլասա դե Կատալունյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պլասա դե Կատալունիաից)
կատ.՝ Plaça de Catalunya
Պլասա դե Կատալունյա
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունDreta de l'Eixample? և Բարսելոնայի գոթական թաղամաս
Միանում էRonda de Sant Pere, Barcelona?, Լա Ռամբլա, Պասեո դե Գրասիա, Ronda de la Universitat?, Carrer de Bergara, Barcelona?, Carrer de Pelai, Barcelona?, Carrer Fontanella?, Portal de l'Àngel? և Rambla de Catalunya?
Անվանվել էԿատալոնիա
Քարտեզ
Քարտեզ

Պլասա դե Կատալունյա[1], Կատալոնիայի հրապարակ (իսպ.՝ Plaza de Cataluña), մեծ հրապարակ Բարսելոնայի կենտրոնում։ Համարվում է քաղաքի կենտրոնը, և այն վայրը, որտեղ միաձուլվում են հին քաղաքն ու 19-րդ դարում կառուցված Էշամպլե շրջանը։

Քաղաքի ամենակարևոր փողոցները և պողոտաները հատվում են Պլասա դե Կատալունյայում, ինչպիսիք են՝ Պասսեիջ դե Գրացիան, Ռամբլա դե Կատալունյան, Լա Ռամբլան կամ Պորտալ դե լ'Անջելը, ի հավելում, Ռոնդա դե Սանթ Պերեն, Կարրեր դե Վերջարան կամ Կարրեր դե Պելաին։ Հրապարակը զբաղեցնում է շուրջ 50,000 քառակուսի մետր տարածք[2]։ Հատկապես հայտնի է իր շատրվաններով և արձաններով, և աղավնիների երամներով, որոնք հավաքվում են հրապարակի կենտրոնում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում միջնադարյան քաղաքի պարիսպները քանդվելուց հետո, քաղաքի հանրության համար նախատեսված տարածքները մտնում էին քաղաքաշինության նախագծերի մեջ։ Պլասա դե Կատալունյան համարվում էր 1859 թվականին Պլա Ռովիրայի մաս, բայց պաշտոնական թույլտվություն չի տրվել կառավարության կողմից, մինչև 1888 Համաշխարհային Ցուցահանդեսը։ Այն ուրբանիզացվել էր առաջին անգամ 1902 թվականին և հետագայում՝ 1929 թվականին Բարսելոնայի Համաշխարհային ցուցահանդեսի կապակցությամբ վերափոխվեց՝ ներառելով նաև մետրոյի կայարանի կառուցումը։ Ճարտարապետ Ֆրանցիսկո Նեբոտը նախագծել է 1929 թվականին կատարված փոփոխությունները։

2011 թվականին Պլասա դե Կատալունյան Բարսելոնայում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի և նստացույցերի վայրն էր։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլասա դե Կատալունյան հյուրընկալում է Նովեսենտիզմի, Նեոդասականության և տարբեր ավանգարդիստական հուշարձաններ։

  • Դեեսսա (հեղինակ՝ Ջուզեպ Կլարա)
  • Պաստոր դե Պո (հեղինակ՝ Պաբլո Գարջալո)
  • Ֆրանսեսկ Մասիայի հուշարձան
  • Ջոզեպ Լլիմոնայի քանդակներ

Դեկորատիվ արվեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլասա դե Կատալունյայի ստորգետնյա մասի պատերը զարդարող խճանկարները մշակվել են Էսկոլա Մասանայի աշակերտների կողմից։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը նաև Բարսելոնայի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն է՝ և՛ վերին, և՛ ստորգետնյա։

Մետրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլասա դե Կատալունյա հրապարակը հասանելի է Բարսելոնայի մետրոպոլիտենի հետևյալ կայարաններից՝

  • Կատալունիա կայարան (L1, L3, L6, L7 գծեր)
  • Passeig de Gràcia կայարան (L2, L3, L4 գծեր)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Барселона Արխիվացված 2020-11-02 Wayback Machine / Т. А. Галкина, С. П. Пожарская // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая Российская энциклопедия, 2005. — С. 67. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  2. «Plaça de Catalunya». Consultado el 22 de abril de 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլասա դե Կատալունյա» հոդվածին։