Պլաչկովիցա
Պլաչկովիցա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ |
Երկիր | ![]() |
Նյութ | փոխակերպված ապար |
Բարձրություն (ԲԾՄ) | 1754 մետր |
Երկարություն | 34 կմ |
Պլաչկովիցա (մակեդոներեն՝ Плачковица ), լեռնաշղթա է, որը տեղակայված է Մակեդոնիայի Հանրապետության արևելյան մասում։ Գտնվում է Ռադովիշ և Վինիցա քաղաքների միջև[1]։
Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Լիսեց լեռն է 1754 մ բարձրությամբ։ Գլխավոր լեռնաշղթայի երկարությունը կազմում է 34 կմ։ Զրնովյան գետի հովիտը բաժանում է լեռները երկու մասի՝ արևմտյան և արևելյան։ Արևմտյան ամենաբարձր կետը հանդիսանում է՝ Տուրտելը (1689 մ)։ Լեռնազանգվածի մյուս խոշոր բարձրություններն են՝ Չուպինո Բրդոն (1725 մ), Բել Կամենը (1707 մ) և Քարա Թեփեն (1625 մ)։
Լիսեցը տեղացի ալպինիստների համար հանդիսանում է բավական հայտնի երթուղի, քանի որ այն հանդիսանում է ամենադժվար բարձունքներից մեկը երկրի այս հատվածի[2]։ Լեռան գագաթը հաճախ ձյունով է պատված հունիսին։
Լեռներում առկա են մի քանի քարանձավ, որոնցից հինգը հասանելի են հաճախման համար։ Նրանցից խոշորը Մեծ քարանձավը ունի 600 մետր երկարություն[2]։
Պլաչկովիցյան լեռնաշղթան հիմնականում բաղկացած է՝ գրանիտից, թերթաքարերից, գնեյսից և մարմարից։ Լեռները կտրատված են բազում խորը գետային հովիտներով։ Հյուսիսային լանջերի գետերը առավել խորն են և առակ են մի շարք ջրվեժներ։
Պլաչկովիցյան լեռնաշղթայում կլիման չափավոր մայրցամաքային է, որոշակի ազդեցություն է գործում միջերկրածովյան կլիման։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է մոտավորապես 10-12 °C։ Միջին տարեկան տեղումների քանակը ցածր վայրերում կազմում է 500 մմ, իսկ բարձրադիր հատվածներում 800 մմ։
Գոյություն ունեն ծրագրեր, որի համաձայն նախատեսվում է կառուցել առաջին մակեդոնական աստղադիտարանը Պլաչկովեցյան լեռներում։ Այն պետք է կառավարվի Շտիպ քաղաքի համալսարանի կողմից[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|