Մոլեխինդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պլանուխից)
Մոլեխինդ
Cicuta douglasii
Մոլեխինդ թունավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Կարգ Հովանոցածաղկավորներ
Ընտանիք Նեխուրազգիներ
Ցեղ Մոլեխինդ
Լատիներեն անվանում
Cicuta viroza
Տեսակներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մոլեխինդ լատին․՝ Cicuta, խնդամոլի, խնդակոթ, պլանուխ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա ջրաճահճային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

  • մոլեխինդ թունավոր (Cicuta viroza

Էկոլագիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ճահճոտ մարգագետիններում, գետերի և լճակների ճահճոտ ափերին, ճահիճներում, տորֆաճահիճներում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարազարդում Cicuta virosa

Ցողունը մերկ է, կլորավուն, սնամեջ, թույլ ակոսավոր, ճյուղավորվող, բարձր.՝ 60-120 սմ։ Տերևները կրկնակի կամ եռակի փետրաբաժան են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը կլորավուն է, մասերը կախված են պտղակրից։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 4 տեսակ[1].

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն ամբողջությամբ թունավոր է (արմատները)։ Դեղաբույս է, պարունակում է ֆլավոնիդներ, թունավոր նյութեր և ոչ թունավոր եթերայուղեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես քնաբեր, խորխաբեր, հակաջղաձգային, ցավազրկող միջոց, նաև մաշկ, հիվանդությունների, պոդագրայի, ռևմատիզմի ժամանակ։ Ընտանի կենդանիները մոլեխինդով թունավորվում են գարնանը և աշնանը։ Միջատասպան է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mulligan GA (August 1980). «The genus Cicuta in North America(չաշխատող հղում)». Canadian Journal of Botany 58 (16): 1755-67. doi:10.1139/b80-204

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Siegmund Seybold (Hrsg.)։ Schmeil-Fitschen interaktiv (CD-Rom), Quelle & Meyer, Wiebelsheim 2001/2002, ISBN 3-494-01327-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլեխինդ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլեխինդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլեխինդ» հոդվածին։