Պլանարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլանարիա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Իսկական բազմաբջիջներ (Eumetazoa)
Ինֆրաթագավորություն Նախաբերաններ (Protostomia)
Տիպ/Բաժին Տափակ որդեր (Platyhelminthes)
Ենթատիպ Rhabditophora
Կարգ Պլանարիա (Tricladida)
Lang, 1884

Սպիտակ պլանարիա, 1-2 սմ երկարությամբ, տերևաձև մարմնով որդ։ Ապրում է լճակներում, գետերի տակին։ Վարում է մեծ մասամբ թաքնված կենսակերպ։ Պլանարիա կարելի է գտնել քարերի, ջրի մեջ գտնվող տերևների, կոճղերի ստորին մասում։ Պլանարիայի ողջ մարմինը գնդված է թարթիչներով, որոնք տեղաշարժման դեր են կատարում։ Մարմնի հետևի մասը սուր է։ Մարմնի առջևում է գտնվում պլանարիայի երկու սև աչքերը։ Պլանարիայի մաշկի տակ գտնվում են օղակաձև, երկայնակի, շեղ դասավորված մկանները։ Մաշկը և մկանային շերտերը սերտաճել են և կազմում են որդի մաշկամկանային պարկը։ Պլանարիան եռաշերտ կենդանի է՝ կազմված է էկտոդերմից, էնտոդերմից և մեզոդերմից, ունի հյուսվածքային չորս տիպ։

Մարսողական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանարիան սնվում է ջրում ապրող մանր կենդանիներով` գիշատիչ է։ Պլանարիայի բերանը գտնվում է մարմնի փորային կողի մեջտեղում, հարձակվելիս նա մարմնով սեղմում, ծածկում է զոհին և բերանից հանելով իր մկանուտ կլանը` դրանով շրջապատում է որսին ու կուլ տալիս կամ ծծում նրա պարունակությունը։ Մարսողությունը տեղի է ունենում աղիքում, որն առաջնացնում է 3 ճյուղ։ Դրանցից մեկը ուղղվում է դեպի մարմնի առջևի ծայրը, իսկ երկուսը` կլանի կողքերով դեպի հետևի ծայրը։ Այդ երեք ճյուղերն էլ նորից ճյուղավորվում են` ծայրերում առաջացնելով բազմաթիվ փակ, փոքր խողովակներ։ Դրանց մեջ սնունդը մարսվում է, իսկ չմարսված մնացորդները հեռացվում է բերանային անցքով։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլանարիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլանարիա» հոդվածին։