Պլազմոդեսմներ
Արտաքին տեսք

Պլազմոդեսմներ, (պլազմա և < հուն. δεσμός – կապ), բուսական հարևան բջիջների պրոտոպլաստները միմյանց կապող բջջապլազմային թելիկներ։ Մանրադիտակով լավ երևում են հաստ պատեր ունեցող կենդանի, ինչպես նաև պլազմոլիզի ենթարկված բջիջներում։ Տրամագիծը 180–680 (հաճախ 300–400) А° է; պլազմոդեսմների քանակը տարբեր բջիջներում տարբեր է։ Ապահովում են գրգիռների հաղորդումը և նյութերի տեղափոխությունը բջջից բջիջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլազմոդեսմներ» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 315)։ |