Պիֆկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարոն Պիֆ

Պիֆկե (գերմ.՝ Piefke), կրճատ՝ Պիֆ (Pief), մականուն, որով Ավստրիայի, հատկապես՝ Վիեննայի բնակիչներն անվանում են Գերմանիայի մի մասի բնակիչներին, այժմ այսպես են անվանում հիմնականում գերմանացի զբոսաշրջիկներին: Հենց Գերմանիայում այս մականունը կիրառվում է որպես պարծենկոտ կամ երևակայող մարդու կատակով բնութագրելու համար:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մականունը, սովորաբար, վերաբերում է Մայնից հյուսիս ընկած նախկին Պրուսիայի բնակիչներին, մասնավորապես հյուսիսային, բեռլինյան, բրանդերբուրգյան և վեստֆալյան բարբառներով խոսողներին: Այդ սահմանը կոչվում է նաև "«Սպիտակ նրբերշիկի հասարակած»: Թյուրինգ-վերինսաքսոնյան բարբառով խոսող միջին Գերմանիայի բնակիչներին այս մականուն է, որպես կանոն, չի վերաբերում։ Այս բառից կան շատ ածանցյալներ (Piefkenese, Piefkei): Պիֆկեն բնորոշվում է ըստ հյուսիսգերմանական նախադասության հնչերանգի: Պիֆկեին վերագրվող կարծրատիպերին վերագրվում են աղմուկը, կոպտությունը, անզգացմունքայնությունը, խոհարարական անճաշակությունը, ավստրիական մշակույթի և ավանդույթների անընկալություն, ինչպես նաև ավստրիական գրականությունը որպես գերմանական նշելը: Այս կարծրատիպերից որոշները կապված են կաթոլիկների և բողոքականների մշակութային առանձնահատկությունների հետ:

Անունը տրվում էր նաև գերմանացի բանաստեղծ և նկարիչ Վիլհելմ Բուշի «Պլիխ և Պլյուխ» մանկական գրքում «հիմար է անգլիացուն» ներկայացնելու համար:

Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին շրջանում «Պիֆկե» եզրույթը մտել է գրականության մեջ, նրան հաճախ վերաբերում են հումորով, եզրույթն ընդգրկված է Ավստրայի ուղեցույցներում: Ֆելիքս Միտերերտ գրել է «Սագա Պիֆկեի մասին», որի հիման վրա, ըստ սկզբում ավստրիական, իսկ հետո գերմանական հեռուստատեսությամբ արվեց հաղորդումների շարքը: Գիրքն Ալպերում գերմանական տուրիզմի կապակցությամբ սուր բանավեճի առիթ հանդիսացավ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schneider, Joachim, 1993, "Gottfried von Frankfurt a. O." in Mitteilungen des historischen Vereins zu Frankfurt (Oder) e.V., 1. Heft 1993, S. 7-13