Պիցցա՝ նյույորքյան ձևով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիցցա՝ նյույորքյան ձևով
Տեսակպիցցայի ոճ
Ենթատեսակպիցցա
Առաջացման երկիր ԱՄՆ
 New York-style pizza Վիքիպահեստում

Նյույորքյան պիցցա կամ Պիցցա` նյույորքյան ձևով (անգլ.՝ New York-style pizza), մեծ կտորներով, բարակ կեղևով պիցցա։ Այս պիցցաները լայն պատառներով հաճախ վաճառվում են ճանապարհներին:։ Նյու Յորքի ոճով պիցցան ունենում է բավական փափուկ կեղև, որի ծայրերը խրթխրթան են, և դրանք ուտելիս հարկավոր է կիսով չափ ծալել։ Այս ոճը ծագել է Նյու Յորքում 1900-ական թվականների սկզբին և այսօր օգտագործվում է Նյու Յորքի, Նյու Ջերսիի և Կոնեկտիկուտի նահանգներում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայում առաջին պիցցերիան հիմնադրվել է Նեապոլից ներգաղթած և Նյու Յորքի Փոքր Իտալիա թաղամաս բնակություն հաստատած Ջենարո Լոմբարդին, 1905 թվականին։ 1897 թվականին Լոմբարդին բացել էր մթերային խանութ և դրանից ութ տարի անց Նյու Յորք նահանգում պիցցա վաճառելու արտոնագիր է ստացել[2][3]։ Նրա գործընկեր` Անտոնիո Տոտոննո Պերոն, սկսել է պիցցա պատրաստել, որի մեկ կտորը հինգ ցենտով է վաճառել։ 1924 թվականին Տոտոննոն հեռացել է Լոմբարդիից և Քոնի կղզում բացել իր սեփական պիցցերիան, որն անվանել է «Տոտոննոյի» (անգլ.՝ Totonno`s)[4]:

Նյու Յորքի առաջին պիցցերիաները օգտագործել են ածուխով տաքացվող աղյուսե վառարաններ, իսկ պիցցայի պատրաստման համար պանրի շերտի վերևից սոուս էին լցնում։ 2010 թվականին Նյու Յորքում գործել է ավելի քան 400 պիցցերիաներ մի քանի հարյուր տեսակի պիցցաներով[5]։

Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյույորքյան ձևով պիցցայի բաղադրիչները

Նյու Յորքի ոճով պիցցան ավանդաբար պատրաստվում է ձեռքով։ Այն բաղկացած է բաց գույնի խմորից, տոմատի սոուսից և մոցարելա տեսակի պանրից, իսկ լրացուցիչ լցոնները ավելացվում են պանրի վրայից։ Պիցցաները մեծ են` մոտ 45 սմ տրամագծով, և սովորաբար բաղկացած են 8 կտորից։ Այս մեծ, լայն կտորները հաճախ ուտում են որպես ֆասթֆուդ կամ որպես «փողոցային խորտիկ»։ Այն կարող է նաև ձեթով լցված լինել և պարունակել ամենատարբեր լցոններ։

Նյույորքյան պիցցան իր տարբերակիչ կեղևը ստանում է խմորի համար օգտագործվող ալյուրում գլյուտենի՝ սնձանի (լատին․՝ gluten) բարձր պարունակության շնորհիվ։ Հանքանյութերը, որոնք պարունակվում են նյույորքյան ջրում, նույնպես ավելացվում են խմորի մեջ՝ պիցցային տալով բնորոշ համ[6]։

Պիցցայի համար տիպիկ համեմունքներ են խնկածաղիկը, քերած պարմեզան պանիրը, սխտորի փոշին և չորացրած չիլի պղպեղի կտորները[6]։

Տարածաշրջանային տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյույորքյան պիցցան առավել տարածված է Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Կոնեկտիկուտում՝ հյուսիսարևելյան տարածաշրջանում։ Այս շրջանից բացի շատ պիցցաներ կարելի է բնութագրել որպես նյույորքյան` ներառյալ այնպիսի խոշոր ընկերությունների արտադրանքներ, ինչպիսին է Pizza Hut-ը[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пицца нью-йоркского стиля — Карта знаний». kartaslov.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. Otis, Ginger Adams (2010). «New York City 7» (անգլերեն). ISBN 978-1741795912.
  3. «TOROPOMODORO». 2013-2020 VATIKAM (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  4. Swerdloff, Alex (2016 թ․ մարտի 14). «What the Price of a Slice of Pizza Can Tell You About New York». Munchies.vice.com (անգլերեն).
  5. 5,0 5,1 Jackson, Kenneth T.; (et al.) (2010). (անգլ.)
  6. 6,0 6,1 262588213843476. «Открыл собственную пиццерию». Gist (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]