Պիրրա
| Պիրրա | |
|---|---|
Ջովաննի Մարիա Բոտալա։ Դևկալիոնը և Պիրրան քարեր են նետում ջրհեղեղից հետո։ Մոտ 1635 թվական։ Ռիո դե Ժանեյրոյի գեղարվեստի ազգային թանգարան | |
| Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար և legendary progenitor? |
| Սեռ | իգական |
| Հայր | Էպիմեթևս[1][2] |
| Մայր | Պանդորա[1][2] |
| Ամուսին | Դևկալիոն[2] |
| Կողակից | Զևս |
| Զավակներ | Հելլեն[3], Ամփիկտիոն, Ամփիկտիոն, Pandora?, Thyia?, Melantho daughter of Deucalion?, Protogeneia?, Orestheus?, Haemone? և Candybus? |

Պիրրա (հին հունարեն՝ Πύρρα ), հին հունական դիցաբանության կերպար, Էպիմեթևսի և Պանդորայի դուստրը, Դևկալիոնի կինը։ Միայն նա և իր ամուսինն են փրկվել Դևկալիոնի ջրհեղեղից հետո և ստեղծել նոր ժողովուրդ՝ քարեր նետելով իրենց մեջքի հետևից։ Պիրրան դարձել է հելլենների էպոնիմ մայրը։ Հանդես է գալիս մի շարք գրական, երաժշտական և գեղանկարչական ստեղծագործություններում, որոնք ստեղծվել են Նոր ժամանակներում։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրր/Պիրրա (Πύρρος/Πύρρα) անվանումը կազմվել է հին հունարեն Πύρρος բառից, որը նշանակում է «շիկահեր, կրակոտ»[4]: Այս անվան ամենավաղ ձևը (pu-wa, Purwa) հանդիպում է միկենյան քաղաքակրթությունում[5]:
Հնագույն աղբյուրներում Պիրրան ինքնուրույն նշանակություն չի ունեցել, նա ընդամենը Դևկալիոնի ուղեկիցն է և տոհմաբանության կերպարը[6][7]: Հին հեղինակները նրան անվանում են տիտաններ Էպիմեթևսի և Պանդորայի դուստր՝ Զևսի ստեղծած առաջին կինը։ Պիրրան դարձել է իր զարմիկ Դևկալիոնի՝ Պրոմեթևսի որդու կինը, ըստ Պսևդո-Ապոլլոդորոսի՝ ամուսիններն ապրել են Ֆտիոտիդայում[8], իսկ ըստ Պարոսյան քրոնիկոնի՝ Պառնաս լեռան վրա։ Երբ Զևսը մտադրվել է ոչնչացնել «պղնձե դարի» մարդկանց, Պիրրայի և նրա ամուսնու համար բացառություն է արել։ Աստված նախապես հրամայել է Դևկալիոնին տապան կառուցել և այնտեղ երկարատև լողի համար պաշարներ պատրաստել։ Ամբողջ մարդկությունը կործանվել է Զևսի ուղարկած ջրհեղեղի պատճառով։ Դևկալիոնն ու Պիրրան ինը օր լողացել են ծովում, իսկ երբ սարսափելի անձրևը դադարել է, նրանք հասել են ափ։ Աղբյուրների մեծ մասը պնդում է, որ դա տեղի է ունեցել Պառնասի լանջին, բայց կան կարծիքներ Ֆտիոտիդայի լեռներից մեկի և Սիցիլիայի Էտնա հրաբխի մասին[9][6][10][7]։
Պիրրան և Դևկալիոնը չեն ցանկացել մնալ երկրի վրա միակ մարդիկ։ Ուստի նրանք խնդրել են Զևսին վերածնել մարդկային ցեղը և Զւը նրանց խորհուրդ է տվել գլխավերևով նետել «Երկրի նախամոր ոսկորները»։ Դևկալիոնը գլխի է ընկել, որ խոսքը քարերի մասին է։ Նա և Պիրրան սկսել են քարեր նետել, և դրանք անմիջապես վերածվել են մարդկանց (Դևկալիոնի նետածները՝ տղամարդկանց, Պիրրայի նետածները՝ կանանց)[11]։ Այսպես առաջացել է նոր ժողովուրդ, որին կառավարել է Դևկալիոնը[10]։ Ամուսիններն իրենց կյանքի մնացած մասն անց են կացրել, ըստ մի տվյալի՝ Օպունտե Լոկրիյսկում, ըստ մյուսի՝ Լոկրիդեի Կինոս ծովափնյա քաղաքում[6][7]։
Պիրրան ամուսնուն բազմաթիվ երեխաներ է պարգևել։ Նրանք էին, ըստ տարբեր աղբյուրների՝ Հելլենը (հելլենների էպոնիմը, որին որոշ հեղինակներ համարում էին Զևսի որդին), Ամփիկտիոնը, Օրեստեսը, Կանդիբը, Պրոտոգենեան (նա Զևսից ունեցել է հերոս Աեֆլիային), Ֆիան, Պանդորան, Մելանֆոն կամ Մելանֆեան[6][7].
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական ժամանակներում Կինոսում ճանապարհորդներին ցույց էին տալիս Պիրրայի գերեզմանը[12]։ Ստրաբոնի խոսքերով՝ հնում ամբողջ Թեսալիան կոչվում էր Պիրրեա՝ ի պատիվ Դևկալիոնի կնոջ[13], իսկ Ֆտիոտիդայի ափերի մոտ գտնվում էին երկու կղզյակներ՝ Պիրրա և Դևկալիոն անուններով[14]: Ընդհանրապես, Պիրրան համարվում էր բազմաթիվ բնակավայրերի և տեղանքների էպոնիմը, որոնք իրականում, ըստ երևույթին, իրենց անվանումը ստացել են հողի կարմրավուն գույնի պատճառով[6]։
Քարերի մարդկանց վերածվելու մասին ջրհեղեղից հետո առաջինը գրել է մ.թ.ա. 6-րդ դարի լոգոգրաֆ Ակուսիլայը։ Ենթադրաբար, նա հիմնվել է հունարեն «քար» և «ժողովուրդ» բառերի նմանության վրա։ Այս սյուժեն օգտագործվել է մի շարք կատակերգություններում (մասնավորապես՝ Էպիհարմոսի մոտ)[15], որոնցից ոչ մեկը չի պահպանվել, ինչպես նաև Օվիդիուսի «Կերպարանափոխություններում»[6]։ Պարոսյան քրոնիկոնը Դևկալիոնյան ջրհեղեղը թվագրել է մ.թ.ա. 1528 թվականով, վաղ քրիստոնյա պատմաբաններն իրենց ժամանակագրական հաշվարկներում այն տեղադրել են Օգիգյան ջրհեղեղի և Դարդանյան ջրհեղեղի միջև և վերագրել էին Նոյան ջրհեղեղից հետո ժամանակաշրջանին. ընդ որում, միայն վերջինն էր համարվում համաշխարհային[15]։
Պիրրի և Դևկալիոնի առասպելը հարաբերական ժողովրդականություն է ձեռք բերել Նոր ժամանակներում։ Դրան են նվիրվել Հենրիխ Լեոպոլդ Վագների և Հանս Ռեյֆիշի պիեսները (երկուսն էլ կոչվում են «Դևկալիոն»), Լուիջի Բեռնասկոնիի, Պիեռ Մոնտան Բյորտոնի, Ջուզեպպե Սարտիի օպերաները (բոլորը կոչվում են «Դևկալիոն և Պիրրա»), Անտոնիո Ֆիլարետեի բարձրաքանդակը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի դարպասներին, Բալդասսարե Պերուցցիի որմնանկարը և արվեստի այլ գործեր[10]։
Պիրրայի պատվին է անվանվել (632) Պիրրիա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1907 թվականին[16]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Пирра (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXIII. — С. 677.
- 1 2 3 Девкалион (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. X. — С. 247.
- ↑ Любкер Ф. Deucalion (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 391.
- ↑ «Древнегреческие имена - Па-Пл». kurufin.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Предметно-понятийный словарь греческого языка: Крито-микенский период. — Л.: Наука, 1986. — С. 150.
- 1 2 3 4 5 6 Geisau, 1963
- 1 2 3 4 Weizsäcker, 1909
- ↑ Аполлодор, 1972, I, 7, 2
- ↑ Гигин, 2000, Мифы, 153
- 1 2 3 Ботвинник, 1987
- ↑ Овидий, Метаморфозы, I, 348—413
- ↑ Страбон, 1994, IX, 4, 2
- ↑ Страбон, 1994, IX, 5, 23
- ↑ Страбон, 1994, IX, 5, 14
- 1 2 Гигин, 2000, Мифы, 153, прим
- ↑ Schmadel, Lutz D. Dictionary of Minor Planet Names. — Fifth Revised and Enlarged Edition. — B., Heidelberg, Ն. Յ.: Springer, 2003. — P. 63. — ISBN 3-540-00238-3
Աղբյուրներ և գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Псевдо-Аполлодор Мифологическая библиотека / Перевод, заключительная статья, примечания, указатель В. Боруховича. — Л.: Наука, 1972.
- Гигин Мифы / Перевод, комментарий Д. Торшилова под общей редакцией А. Тахо-Годи. — СПб.: Алетейя, 2000. — 360 с. — ISBN 5-89329-198-0(չաշխատող հղում)
- Публий Овидий Назон. «Сочинения». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
- Страбон География / Перевод, статья и комментарии Стратановский, Георгий Андреевич под общей редакцией Утченко, Сергей Львович. — М.: Ладомир, 1994.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ботвинник, Марк Наумович Девкалион // Мифы народов мира. — 1987. — Т. 1. — С. 361.
- Geisau H. Pyrrha 1 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1963. — Bd. XX, 1. — Kol. 77—78.
- Weizsäcker Pyrrha 1 // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie / Roscher Wilhelm Heinrich. — Leipzig: B. G. Teubner, 1909. — Bd. III, 2.