Պիրոքսետին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիրոքսետին լրիվ բյուրեղային ուլտրահիմքային ապար, բաղկացած մոնոկլինային և օրթոռոմբային պիրոքսեններից՝ օլիվինի, քրոմիտի, շպինելի, մագնետիտի և այլ միներալների խառնուրդով։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է 53-43% սիլիկահող, 4-10% կավահող, 5-13% երկաթի, 13-24% մագնեզիումի, 13-14% կալցիումի օքսիդներ։ Կախված օրթոռոմբային պիրոքսենի կազմությունից՝ զանազանվում են էնստատիտիտներ, բրոնզիտիտներ, հիպերստենիտներ, իսկ կախված մոնոկլինային պիրոքսենի կազմությունից՝ դիոբսիդիտներ, դիալագիտներ, ավգիտիտներ։

Զույգ պիրոքսեններից կազմված տարատեսակները կոչվում են վեբստերիտներ։ Զանազանվում են նաև օլիվինային, բիոտիտային, նռնաքարային, շպինելային (օստրաիտներ), մագնետիտային (կոսվիտներ) տարբերակներ։ Նշված պիրոքսենիտների տիպերը հայտնի են տարբեր հիմքային ապարներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 310