Պիրոտի հունական զինվորական գերեզմանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրոտի հունական զինվորական գերեզմանոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակզինվորական գերեզմանոց
ՏեղագրությունՍերբիա Սերբիա, Պիրոտ
ԵրկիրՍերբիա
Հիմնման տարի1924 թվական
Ազգային կազմհունական գերեզմանատուն
Կրոնական կազմքրիստոնեություն
ՍեփականատերՀունաստանի Հանրապետություն

Պիրոտի հունական զինվորական գերեզմանոց (հուն․՝ Ελληνικό στρατιωτικό κοιμητήριο του Πίροτ), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Սերբիայի Պիրոտ փոքրիկ քաղաքում՝ Բուլղարիայի հետ սահմանից մի փոքր հեռավորության վրա։

Գերեզմանատանը հանգչում են Առաջին համաշխարհային պատերազմում կռվող հունական 3-րդ հետևակային դիվիզիայի 358 զինվորների աճյուններ[1]։ Հույն զինվորները մահացել են գերմանացիների և բուլղարացիների դեմ մղվող մարտերի ժամանակ, որոնց նպատակն էր պահպանել Սերբիայի տարածքային ամբողջականությունը։ Պիրոտի գերեզմանոցին կից գործում է նաև սերբական գերեզմանոց, որտեղ թաղված են 7610 սերբ զինվորներ։

Գերեզմանատանը կանգնեցված է հույն-սերբական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական 3-րդ հետևակային դիվիզիայի սպաներն ու զինվորները զոհվել են Պիրոտի ճակատամարտում։ Նրանց մի հասն էլ մահացել է 1918-1919 թվականներին Եվրոպայում տարածված իսպանական գրիպից։ Նրանց աճյունները թաղված են տարածաշրջանի մի շարք գերեզմանատներում, այդ թվում և Պիրոտի ռազմական գերեզմանոցում։ 1923 թվականին Կատերինա Լևանտեն ամուսնանալով սերբ Պետար Ստանկովիչի հետ ձեռնամուխ է եղել դիակների մի տեղում հավաքման աշխատանքների իրագործմանը։

Լևանտեն իր այս գործի մասին հետագայում գրեց.

Այն բանից հետո, երբ իմացա, որ մեր երեխաները կարող են թաղված լինել այստեղ կորցրեցի հանգիստս։ Տեղացի բնակիչների օգնությամբ մենք գտանք մնացորդները և դրանք հավաքեցինք մեկ տեղում
- Կատերինա Լևանտե[2]

Հունական զինվորական գերեզմանոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 1924 թվականին։ Նույն տարում Պիրոտի քաղաքապետարանը երախտագիտության խոսք հայտնեց հույն ժողովրդին և այն պաշտոնապես հայտարարեց Հունաստանի Հանրապետության տարածք։ Այստեղ տեղադրվել է հույն քանդակագործ Անտոնիոս Սոխոսի հեղինակային աշխատանք հանդիսացող 12 մետրանոց մարմարե սյուն՝ ի նշան սերբ և հույն ժողովրդների դարավոր բարեկամության։

1945 թվականին Հարավսլավիայի կառավարությունը հրաժարվել է ճանաչել գերեզմանոցը, որպես Հունաստանի անկլավային տարածք։ Ամեն տարի բազմաթիվ մարդիկ այցելում են գերեզմանատուն և հարգանքի տուրք մատուցում հանուն Հունաստանի և Սերբիայի անկախության համար կռվող նահատակներին։ 2004 թվականին նորանկախ Սերբիայի կառավարությունը վերահաստատել է գերեզմանատունը, որպես Հունաստանի տարածք Սերբիայում։ Ամեն տարի սեպտեմբեր ամսին այստեղ կատարվում է պաշտոնական արարողություն, որին ներկա են գտնվում բարձրաստիճան սպաներ և հոգևորականներ Սերբիայից և Հունաստանից[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Κώστας Ν. Τριανταφύλλου, Ιστορικόν λεξικόν των Πατρών, Εκ του τυπογραφείου Πέτρου Χρ. Κούλη, Πάτρα 1995, λήμμα Πιρότ
  2. «Πίροτ, Σερβία: Τελετή μνήμης για τους Έλληνες στρατιώτες που σκοτώθηκαν στον Α' Π.Π. | DefenceNet.gr». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  3. «Σερβία: Το ελληνικό στρατιωτικό νεκροταφείο του Πίροτ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  4. Επίσκεψη Κωσταράκου στο ελληνικό στρατιωτικό νεκροταφείο στη Σερβία