Պիրոս Դիմաս
| Պիրոս Դիմաս | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | Πύρρος Δήμας |
| Մասնագիտացում | քաղաքական գործիչ և ծանրամարտիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 13, 1971 (54 տարեկան) |
| Ծննդավայր | Հիմարա |
| Հասակ՝ | 173 սանտիմետր |
Պիրոս Դիմաս (հուն․՝ Πύρρος Δήμας , ալբ․՝ Pirro Dhima, հոկտեմբերի 13, 1971, Հիմարա), հույն ծանրամարտիկ, Հունաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1995), աշխարհի եռակի չեմպիոն (1993, 1995, 1998), Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (1992, 1996, 2000), 11 անգամ սահմանել է աշխարհի ռեկորդ։ 2009 թվականին ընդգրկվել է Ծանրամարտի Փառքի սրահում[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրոս Դիմասը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 13-ին Ալբանիայի հարավում գտնվող Հիմարա քաղաքում, էթնիկ հույների ընտանիքում։ Ծանրամարտով զբաղվել սկսել է 1982 թվականին։ 1989 և 1990 թվականներին Ալբանիայի չեմպիոն է դարձել մինչև 82,5 կգ քաշային կարգում։ 1991 թվականին տեղափոխվել է Հունաստան, որտեղ նրա հետ աշխատել է հույն հայտնի մարզիչ Խրիստոս Յակովուն։
1992 թվականին Պիրոս Դիմասն ստացել է Հունաստանի քաղաքացիություն[2]։ Հունաստանի դրոշի ներքո առաջին անգամ մասնակցելով միջազգային մրցության՝ Պիրոս Դիմասը բրոնզե մեդալի է արժանացել Եվրոպայի առաջնությունում։ Նույն թվականին նա առաջին տեղն է զբաղեցրել Բարսելոնայում անցկացված Օլիմպիական խաղերում՝ արժանանալով ոսկե մեդալի։ Հետագա տարիներին Պիրոս Դիմասը մնացել է աշխարհի առաջատար ծանրամարտիկը իր քաշային կատեգորիայում. նա երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում, երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն և սահմանել է աշխարհի 11 ռեկորդ։
2000 թվականին Սիդնեյում անցկացված Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո Պիրոս Դիմասը վնասվածքներ է ստացել, ինչի պատճառով մի որոշ ժամանակ չի կարողացել մասնակցել մրցություններին։ Նա տարել է մի քանի վիրահատություն, սակայն այդպես էլ վերջնականապես չի ազատվել մեջքի ու ձեռքի ցավերից։ Այնուամենայնիվ, նա մասնակցել է 2004 թվականին Աթենքում անցկացված Օլիմպիական խաղերին, որտեղ Պիրոս Դիմասը եղել է Հունաստանի հավաքականի դրոշակակիրը խաղերի բացման և փակման արարողությունների ժամանակ։ Պիրոս Դիմասը մոտ է եղել չորրորդ օլիմպիական ոսկե մեդալի նվաճմանը, սակայն վնասվածքչի պատճառով չի կարողացել հաջողությամբ իրականացնել հրման վերջին երկու փորձերը և երկամարտի արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Չնայած այդ հարաբերական անհաջողությանը՝ հույն երկրպագուները նրան ողջունել են հոտնկայս ծափահարություններով ու Հունաստանի հիմնի կատարմամբ[3]։
Պիրոս Դիմասը դարձել է առաջին ծանրամարտիկը, ում հաջողվել է Օլիմպիական խաղերում նվաճել երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալ[4]։ 2004 թվականին նա ավարտել է իր մարզական կարիերան և սկսել աշխատել հեռուստատեսությունում որպես մարզական մեկնաբան։ 2008 թվականին նա դարձել է Հունաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 թվականին ՊԱՍՈԿ կուսակցության կողմից ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Weightlifting Hall Of Fame:List of Members (անգլ.)
- ↑ Armillotta, Giovanni (2008 թ․ ապրիլ). «Cili ishte shqiptari Pirro Dhima ne Shqiperi?» [Who was the Albanian Pyrros Dimas in Albania]. Albanian Football Magazine (ալբաներեն). X (178): 12–13. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Pyrros DIMAS - The most successful weightlifter». International Olympic Committee. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ Пиррос Димас завершил олимпийскую карьеру(չաշխատող հղում)
- ↑ Պիրոս Դիմասը Հունաստանի խորհրդարանի կայքում (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիրոս Դիմասի պաշտոնական կայքը Արխիվացված 2014-08-09 Wayback Machine (հուն.)
- Պիրոս Դիմասը Chidlovski.net կայքում (անգլ.)
- Պիրոս Դիմասը Sports-reference.com կայքում Արխիվացված 2013-12-06 Wayback Machine (անգլ.)
- Պիրոս Դիմասը Միջազգային օլիմպիական կոմիտեի կայքում (անգլ.)
- Պիրոս Դիմասի հարցազրույցը «Спорт-Экспресс» թերթին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրոս Դիմաս» հոդվածին։ |
| ||||||||||||||