Պիրոլյուզիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
PyrolusiteUSGOV.jpg

Պիրոլյուզիտ պոլիանիտ, միներալ, քիմնական կազմը MnO2, պարունակում է 55-63 % Mn։

Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Հաճախ առաջացնում է գաղտնաբյուրեղ հողանման և փոշենման զանգվածներ մանգանի, մասամբ երկաթի ջրային օքսիդների, ինչպես նաև SiO2, BaO, H2O և ուրիշ խառնուրդով։ Հազվադեպ հանդիպում է բարակ ձողաձև կամ սյունաձև բյուրեղներով։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գույնը մոխրագույն կամ սև է, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը տատանվում է 2-3 (փուխրի համար) մինչև 6 (բյուրեղային տարբերակներ), խտությունը՝ 4700-5080 կգ/մ3։ Հանդիպում է առավելապես նստվածքային, հազվադեպ՝ հիդրոթերմալ հանքավայրերում։ Պիրոլյուզիտ մանգանի կարևոր հանքանյութ է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է ֆեռոմանգանի համաձուլվածք ստանալու համար և այլ բնագավառներում։ ՀԽՍՀ-ում կա Իջևանի, Ազիզբեկովի և Գորիսի շրջաններում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 309 CC-BY-SA-icon-80x15.png