Պիրոգովի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրոգովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն300 մետր
Անվանվել էՆիկոլայ Պիրոգով
Փոստային ինդեքս298604

Պիրոգովի փողոց (ռուս.՝ Пироговская улица), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովի (1810-1881) պատվին։ Սկիզբ է առնում Պիոներսկայա փողոցից և ավարտվում Բլյուխերի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 300 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Պիրոգովի փողոցը սկսվում է Պիոներսկայա փողոցից, հատում Կուչերի փողոցը և ավարտվում Բլյուխերի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 44 շինություն։ Երկարությունը 300 մետր է։

Պիրոգովի փողոցի փոստային դասիչն է՝ 298604։

Փողոցն անվանվել է ռուս գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովի (1810-1881) պատվին։ Նա տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության հիմնադիրն է։ Անատոմիական շրջանները, զարկերակներն ու փակեղներն ուսումնասիրելիս մշակել է շերտավոր պատրաստուկների պատրաստման սկզբունքները։ Նպաստել է վիրաբուժության մեջ փորձառական մեթոդի կիրառմանը։ Աշխարհում առաջինն է արտահայտել ոսկրային պլաստիկայի, Ռուսաստանում՝ պլաստիկ վիրահատությունների գաղափարը։ Մշակել է մի շարք կարևոր վիրահատություններ և վիրաբուժական հնարքներ։ Առաջինն է առաջարկել ուղիղաղիքային նարկոզը։ Պիրոգովը ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիրն է։ Աշխարհում ռազմադաշտային վիրաբուժության մեջ առաջինն է կիրառել նարկոզը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 9, էջ 308». Վերցված է 2019 Ապրիլ 29-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]