Jump to content

Պիրամիդ (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրամիդ
Տեսակլիճ
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքՈւոշո շրջան[1]
Երկարություն48 կմ
Լայնություն14 կմ
ԲԾՄ1155 մետր
Խորություն108,5 մետր[2]
Շրջանագծի երկարություն160,1 կմ
Մակերես487 կմ²
Ծավալ29,2 խորանարդ հեկտոմետր
Ջրի պահման ժամանակ50 տարի[3]
Ավազանի տարածք4730 կմ²
Լիճ հոսող գետTruckee River?
Քարտեզ
Քարտեզ

Պիրամիդ (անգլ.՝ Pyramid Lake)[4], լիճ ԱՄՆ Նևադա նահանգում։ Գտնվում է Ռինո[5] քաղաքից 64 կմ հյուսիս-արևելք։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1157 մ բարձրության վրա։ Լճի չափերը 48 կմ × 14 կմ է։ Լիճը սնվում է նրա մեջ թափվող Թրաքի գետից, որը սնվում է Թահո լճից։ Պիրամիդ լճից արտահոսք չկա։ Լճի ջուրը միայն գոլորշիացմամբ է պակասում կամ ներծծմամբ։ Լիճը Մեծ աղի լճի մակերևույթի 10%-ի չափ է, բայց ծավալը 25%-ով ավելի մեծ է։ Ջրի աղիությունը մոտավորապես ծովայինի աղիության 1/6-ն է։ Միակ հայտնի ջրամբարն է, որտեղ բնակվում է անհետացման եզրին գտնվող կուի-ուի ձկնատեսակը (անգլ.՝ cui-ui, լատին․՝ Chasmistes cujus):

Լիճը ամբողջությամբ գտնվում է Պիրամիդ Լեյք հնդկացիական արգելավայրային տարածքում, որը ղեկավարում են հնդկացիները, հյուսիսային պայուտները։ Լիճը հանրաճանաչ զբոսաշրջային վայր է, որը եկամուտ է բերում հնդկացիական արգելավայրին։ Լիճն իր անվանումը ստացել է բուրգի տեսքով խոշոր կրաքարային գոյացությունից։

Պլեյստոցենի ժամանակաշրջանի Լախոնտան լճի (90 890 ոտնաչափ խորություն) մնացորդային լիճ է Պիրամիդը։ Լահոնտան լճի այս հատվածում 19-րդ դարում բնակվել են պայուտներ (Paiute), որոնք լճում ձկնորսություն են արել, որսացել են տուի-ծածանաձուկ (Tui chub) և Լահոնտանի կոկորդ կտրող իշխան (Lahontan cutthroat trout)[6]: Առաջինը այժմ անհետացող տեսակ է, իսկ երկրորդը՝ ոչնչացման եզրին է[7]։

Լիճն առաջին անգամ քարտեզագրվել է 1844 թվականին՝ լճի ամերիկացի առաջին հայտնագործող Ջոն Ֆրեմոնտի կողմից, որն էլ լճին տվել է անգլերեն անուն։ 19-րդ դարում լճի մերձակայքում տեղի են ունեցել երկու ճակատամարտ, որոնք կարևոր իրադարձություններ են եղել պայուտների պատերազմում։ 1960-ականներին ի հիշատակ այս մարտերի ցուցանակ է տեղադրվել[8]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրամիդա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1157 մ բարձրության վրա, Նևադայում, Ուոշո շրջանի հարավ- արևմտյան մասում: Լիճը սնվում է Թրաքի գետից, որը թափվում է այնտեղ, լճից հոսք չկա։

Լճի լեռնաշղթայից արևելք ընկած զուգահեռ ավազանում գտնվում է Վիննեմուկա լիճը, որն այժմ չոր լիճ է։ Դերբի ամբարտակի կառուցումից առաջ, 1905 թվականին երկու լճերի մակարդակներն էլ գտնվում էին ծովի մակարդակից մոտ 1180 մ բարձրության վրա։ Պատնեշի կառուցման ավարտից հետո ջրի մակարդակն իջել է մինչև 1179 մ և 1174 մ, համապատասխանաբար Պիրամիդ և Վիննեմուկա լճերի համար։ 1957 թվականին Պիրամիդ լճի մակարդակը 1159 մ էր, իսկ Վիննեմուկկա լճի չոր հունը՝ 1150 մ։

Լախոնտան լճի մնացորդային լիճ է, որը Սառցե դարաշրջանում ծածկել է հյուսիս-արևմտյան Նևադայի մեծ մասը; Սա եղել է Լախոնտան լճի ամենախորքային կետը (270 м)՝ շրջապատի ավազաներից ամենացածր մակարդակի վրա գտնվելով

Վտանգված տեսակների պատճառով և այն, որ Տահո լճի ավազանը ներառում է Թրաքի գետի ակունքները, Պիրամիդ լիճը գտնվում է ջրի որակի մի քանի ուսումնասիրողների ուշադրության կիզակետում, որոնց առավել մանրամասն ուսումնասիրությունները սկսվել են մոտ 1980-ական թվականների կեսերին։ ԱՄՆ ղեկավարության ներքո մշակվել է ջրի որակի համապարփակ դինամիկ մոդել և մշակվել է DSSAM մոդելը Թրաքիի[9] 8100 կմ² ջրային ավազանում տարբեր հողերի օգտագործման և կեղտաջրերի կառավարման որոշումների ազդեցությունը վերլուծելու համար։ Քննված վերլուծությունները ներառում էին ազոտ, ռեակտիվ ֆոսֆատ, ընդհանուր լուծված պինդ նյութեր, լուծված թթվածին և ինը այլ պարամետր։ Մոդելի օգտագործման հիման վրա որոշակի որոշումներ ազդել են Պիրամիդ լճի ջրի որակի բարելավման վրա և նպաստել լճի կենսաբանական զարգացման վրա։ Աղիությունը 3.7 գ/լ -ից հասել է 5 գ/լ -ի, իսկ pH-ը մոտ 9-ի։ Ջերմաստիճանը տատանվում է 0 °C- ից մինչև 20 °C-ի սահմաններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Geographic Names Information System
  2. https://travelnevada.com/discover/25825/pyramid-lake
  3. http://wldb.ilec.or.jp/Details/Lake/NAM-23
  4. «Pyramid Lake is Dying». johnpilger.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «Mueller_Reno's best kept secret». web.archive.org. 2007 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «Book sources» (անգլերեն). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Mojave Desert: John Charles Fremont (1813–1890)
  8. Pilger, John (1976). Pyramid Lake Is Dying UK: ATV Colour Production.
  9. Blum, Mitchell; Gustin, Mae Sexauer; Swanson, Sherman; Donaldson, Susan G. (2001). «Mercury in Water and Sediment of Steamboat Creek, Nevada: Implications for Stream Restoration1». JAWRA Journal of the American Water Resources Association (անգլերեն). 37 (4): 795–804. doi:10.1111/j.1752-1688.2001.tb05512.x. ISSN 1752-1688.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրամիդ (լիճ)» հոդվածին։