Պիտեր Նորվիգ
| Պիտեր Նորվիգ | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 5, 1956[1] (69 տարեկան) կամ դեկտեմբերի 14, 1956 (69 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1986)[2][3] և Բրաունի համալսարան (1978)[2] |
| Երկեր | Արհեստական բանականություն. ժամանակակից մոտեցում |
| Մասնագիտություն | համակարգչային գիտնական, արհեստական ինտելեկտի ուսումնասիրող և մաթեմատիկոս |
| Աշխատատու | Sun Microsystems[2], Հարավային Կալիֆոռնիայի համալսարան[2], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[2], Harlequin?[2], Ames Research Center?[2] և Գուգլ[2] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արհեստական ինտելեկտի առաջխաղացման ասոցիացիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[5] |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Պիտեր Նորվիգ (դեկտեմբերի 5, 1956[1] կամ դեկտեմբերի 14, 1956) ամերիկացի համակարգչային գիտնական է և Սթենֆորդի մարդակենտրոն արհեստական բանականության ինստիտուտի կրթության վաստակավոր գիտաշխատող։[6] Ավելի վաղ նա աշխատել է Google-ում, որպես հետազոտությունների և որոնման որակի տնօրեն։[7][8][9] Նորվիգը Ստյուարտ Ռասելի հետ արհեստական բանականության ոլորտում ամենատարածված «Արհեստական բանականություն. ժամանակակից մոտեցում» դասագրքի համահեղինակ է, որն օգտագործվում է 135 երկրների ավելի քան 1500 համալսարաններում։[10]
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվիգը մեծացել է ակադեմիական ընտանիքում։[11] Նրա հայրը դանիացի էր և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ՝ Մինեսոտայի համալսարանում մաթեմատիկա սովորելու։[12] Նորվիգը կիրառական մաթեմատիկայի բակալավրի աստիճան ստացել է Բրաունի համալսարանից[13] և համակարգչային գիտությունների դոկտորի աստիճան Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանից։[14]
Կարիերա և հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվիգը Արհեստական բանականության զարգացման ասոցիացիայի խորհրդական է և Ստյուարտ Ռասելի հետ համահեղինակել է «Արհեստական բանականություն. ժամանակակից մոտեցում» գիրքը, որն այժմ ոլորտի առաջատար քոլեջային դասագիրքն է։[15] Նա ղեկավարել է NASA-ի Էյմս հետազոտական կենտրոնի հաշվողական գիտությունների բաժինը (այժմ՝ Ինտելեկտուալ համակարգերի բաժին), որտեղ նա ղեկավարել է 200 գիտնականներից բաղկացած անձնակազմ, ովքեր իրականացնում էին NASA-ի հետազոտություններն ու զարգացումները ավտոնոմ համակարգերի և ռոբոտաշինության, ավտոմատացված ծրագրային ապահովման ճարտարագիտության և տվյալների վերլուծության, նեյրոճարտարագիտության, համագործակցային համակարգերի հետազոտության և սիմուլյացիայի վրա հիմնված որոշումների կայացման ոլորտներում: Դրանից առաջ նա գլխավոր գիտնական էր Junglee-ում, որտեղ օգնել է մշակել առաջին ինտերնետային համեմատական-գնումների ծառայություններից մեկը, գլխավոր դիզայներ էր Harlequin Inc.-ում և ավագ գիտնական Sun Microsystems Laboratories-ում:.
Նորվիգը աշխատել է որպես Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի դոցենտ և Բերկլիի համալսարանի գիտաշխատող։ Նա ունի ավելի քան հիսուն հրապարակում համակարգչային գիտության տարբեր ոլորտներում, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության, բնական լեզվի մշակման, տեղեկատվության որոնման[[16] և ծրագրային ապահովման ճարտարագիտության վրա, այդ թվում՝ «Արհեստական բանականություն. ժամանակակից մոտեցում»,[17] «Արհեստական բանականության ծրագրավորման պարադիգմաներ. ուսումնասիրություններ ընդհանուր Lisp-ում»,[18] «Վերբմոբիլ. թարգմանչական համակարգ դեմ առ դեմ երկխոսության համար» և «Խելացի օգնության համակարգեր UNIX-ի համար» գրքերը։[19]
Նորվիգը JScheme-ի ստեղծողներից մեկն է։ Նորվիգը Singularity համալսարանի «Ակադեմիական ֆակուլտետ և խորհրդատուներ» բաժնում է։[20] 2011 թվականին Նորվիգը Սեբաստիան Թրունի հետ արհեստական բանականության հանրաճանաչ առցանց դասընթաց մշակեց[21] որը ավելի քան 160,000 ուսանող ուներ։[22] Նա նաև առցանց դասընթաց է վարում Udacity հարթակի միջոցով։[23]
Ընտրված հրապարակումներ և ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվիգի և տյուարտ Ռասելի կողմից 1995 թվականին հրապարակված «Արհեստական բանականություն. ժամանակակից մոտեցում» դասագիրքը 2022 թվականի դրությամբ ոլորտի առաջատար դասագիրքն էր, որն օգտագործվում էր աշխարհի ավելի քան 1400 դպրոցների կողմից:[10][15]
2001 թվականին Նորվիգը «Սովորիր ծրագրավորում ինքդ տասը տարում» վերնագրով կարճ հոդված հրապարակեց,[24] որտեղ նա դեմ էր արտահայտվում նորաձև ներածական դասագրքերի դեմ, որոնք պնդում էին, որ ծրագրավորումը սովորեցնում են օրերի կամ շաբաթների ընթացքում: Հոդվածը լայնորեն տարածվեց և քննարկվեց, և ներգրավեց ավելի քան 20 լեզուներով թարգմանություններ:[24]
Նորվիգը հայտնի է նաև իր 2003 թվականի Գետիսբուրգի Powerpoint ներկայացմամբ,[25] որը ծաղրերգություն է վատ ներկայացման պրակտիկայի մասին[26]՝ օգտագործելով Աբրահամ Լինքոլնի հայտնի Գետիսբուրգյան ելույթը։
Նրա 2009 թվականի IEEE-ի «Ինտելեկտուալ համակարգեր» ամսագրի «Տվյալների անհիմն արդյունավետությունը» հոդվածը, որը նա համահեղինակել է Ալոն Հալևիի և Ֆեռնանդո Պերեյրայի հետ, նկարագրում է, թե ինչպես է բնական լեզվի բարդ հասկացողության խնդիրների լուծման լավագույն մոտեցումը մեծ քանակությամբ տվյալների օգտագործումն է․ այլ ոչ «կոկիկ», պարզ բանաձևերի վրա հույսը դնելը:[13]
2012 թվականի հունիսին իր Ted Talk-ում Նորվիգը ներկայացրեց 011 թվականին արհեստական բանականության հիբրիդային դասընթաց, որին մասնակցել են աշխարհի 100,000 առցանց ուսանողներ, և որը նա համատեղ դասավանդել է Սեբաստիան Թրանի հետ Սթենֆորդի համալսարանում:[27]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #135811465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 5 6 7 8 http://norvig.com/resume.html
- ↑ ProQuest Dissertations and Theses
- ↑ https://aaai.org/about-aaai/aaai-awards/the-aaai-fellows-program/elected-aaai-fellows/
- 1 2 https://www.acm.org/media-center/2007/january/acm-names-41-fellows-for-contributions-to-computing-and-it
- ↑ Lynch, Shana (2021). «Peter Norvig: Today's Most Pressing Questions in AI Are Human-Centered». Stanford University.
- ↑ «Peter Norvig's home page». Norvig.com. Վերցված է 2020-04-01-ին.
- ↑ Կաղապար:Google scholar id
- ↑ Կաղապար:DBLP
- 1 2 «1464 Schools Worldwide That Have Adopted AIMA». Computer Science Division at UC Berkeley. Artificial Intelligence: A Modern Approach. 2022 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «Peter Norvig: Today's Most Pressing Questions in AI Are Human-Centered». hai.stanford.edu (անգլերեն). 2021-10-11. Վերցված է 2025-01-29-ին.
- ↑ «Googles forskningsdirektør har danske aner». Computerworld (դանիերեն). 2010-11-15. Վերցված է 2025-01-29-ին.
- 1 2 Halevy, Alon; Norvig, P.; Pereira, Fernando (2009). Brannon, Brian (ed.). «The Unreasonable Effectiveness of Data» (PDF). IEEE Intelligent Systems. 24 (2): 8–12. doi:10.1109/MIS.2009.36. S2CID 14300215. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Norvig, Peter (1986). A Unified Theory of Inference for Text Understanding (PhD thesis). University of California, Berkeley. OCLC 901967025. ProQuest 303443749.
- 1 2 Russell, Stuart J.; Norvig, Peter (2020) [1995]. Artificial Intelligence: A Modern Approach (4 ed.). Prentice Hall. էջ 1136. ISBN 978-0-13-461099-3. OCLC 359890490.
- ↑ Michel, J. -B.; Shen, Y. K.; Aiden, A. P.; Veres, A.; Gray, M. K.; Google Books Team; Pickett, D.; Hoiberg, D.; Clancy, P.; Norvig, J.; Orwant, S.; Pinker, M. A.; Nowak, E. L.; Aiden, E. L. (2011). «Quantitative Analysis of Culture Using Millions of Digitized Books» (PDF). Science. 331 (6014): 176–182. Bibcode:2011Sci...331..176M. doi:10.1126/science.1199644. PMC 3279742. PMID 21163965.
- ↑ Կաղապար:Russell Norvig 2003
- ↑ Կաղապար:PAIP
- ↑ Hegner, Stephen J.; Kevitt, Paul Mc; Norvig, Peter; Wilensky, Robert L. (2012-12-06). Intelligent Help Systems for UNIX (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 978-94-010-0874-7.
- ↑ «Singularity University list of Faculty and Advisors». Singularityu.org. Արխիվացված է օրիգինալից 2009-10-13-ին. Վերցված է 2009-10-08-ին.
- ↑ «Intro to AI - Introduction to Artificial Intelligence - Oct-Dec 2011». Ai-class.com. Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին. Վերցված է 2012-02-05-ին.
- ↑ Naughton, John (2012 թ․ փետրվարի 5). «Welcome to the desktop degree». The Guardian via The Observer. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Udacity - Design of Computer Programs». Udacity.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
- 1 2 «Teach Yourself Programming in Ten Years». Norvig.com. Վերցված է 2017-06-06-ին.
- ↑ «The Gettysburg Powerpoint Presentation». Norvig.com. Վերցված է 2012-10-26-ին.
- ↑ Norvig, P. (2003). «PowerPoint: Shot with its own bullets». The Lancet. 362 (9381): 343–344. doi:10.1016/S0140-6736(03)14056-1. PMID 12907004. S2CID 34835018.
- ↑ Norvig, Peter (2012 թ․ հունիս). «A classroom with 100 000 students». TED Talk. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Գուգլ ընկերության աշխատակիցներ
- Ամերիկացի գիտնականներ