Jump to content

Պիտեր Գերկենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտեր Գերկենս
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1995(1995-02-17)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Բիլզեն, Թոնխերեն, Լիմբուրգ, Ֆլանդրիա, Բելգիա[2]
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 72 կգ
Դիրք կիսապաշտպան

Պիտեր Գերկենս (հոլ.՝ Pieter Gerkens, փետրվարի 17, 1995(1995-02-17)[1], Բիլզեն, Թոնխերեն, Լիմբուրգ, Ֆլանդրիա, Բելգիա[2]), բելգիացի ֆուտբոլիստ, «Գենտ» ակումբի հենակետային կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գենկ» ակումբի սան է։ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Կիևի «Դինամոյի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում նորամուտն է նշել հիմնական կազմում[3]: Դեկտեմբերի 1-ին «Աուդ-Հեվերլե Լյովենի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[4]: 2014 թվականի փետրվարի 9-ին «Բրյուգեի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Գենկի» կազմում[5]:

2016 թվականի սկզբին Պիտերը տեղափոխվել է «Սենտ-Տրյուդեն»: Փետրվարի 7-ին Լիեժի «Ստանդարտի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]: Ապրիլի 23-ին «Լոկերենի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Սենտ Տրյուդենի» կազմում[7]:

2017 թվականի ամռանը Պիտերը տեղափոխվել է «Անդերլեխտ»: Օգոստոսի 20-ին իր նախորդ ակումբի՝ «Սենտ Տրյուդենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ալեքսանդր Կիպչային[8]: Հոկտեմբերի 13-ին «Մեխելենի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Անդերլեխտի» կազմում[9]: 2020 թվականի ամռանը տեղափոխվել է «Անտվերպեն»։ Օգոստոսի 16-ին «Բրյուգեի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[10]: Այդ նույն խաղում առաջին գոլն է խփել «Անտվերպենի» կազմում։ Եվրոպայի լիգայի՝ ավստրալիական ԼԱՍԿ-ի[11] և բուլղարական «Լուդոգորեցի» դեմ խաղերում[12] մեկական գոլ է խփել։ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին Եվրոպա լիգայի թուրքական «Ֆեներբահչեի» դեմ խաղում գոլի հեղինակ է դարձել[13]: 2023 թվականին օգնել է ակումբին նվաճել Բելգիայի գավաթը և հաղթել առաջնությունում։

2023 թվականի ամռանը տեղափոխվել է «Գենտ»։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Բելգիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում հանդես է եկել Լեհաստանի, Նիդերլանդների և Սլովենիայի հավաքականի դեմ խաղերում[14][15][16]: Սլովենացիների դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։

Ակումբային

«Անտվերպեն»

  • Ժյուպիլե լիգայի հաղթող՝ 2022/23
  • Բելգիայի գավաթակիր՝ 2022/23

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Генк VS. Динамо Киев 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013-11-28. Արխիվացված օրիգինալից 2017-10-15-ին. Վերցված է 2017-11-13-ին.
  4. «Генк VS. Ауд-Хеверле Лёвен 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013-12-01. Արխիվացված օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2017-11-13-ին.
  5. «Генк VS. Брюгге 1:3» (անգլերեն). soccerway.com. 2014-02-09. Արխիվացված օրիգինալից 2019-02-05-ին. Վերցված է 2017-11-13-ին.
  6. «Стандард Льеж VS. Сент-Трюйден 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016-02-07. Արխիվացված օրիգինալից 2018-01-23-ին. Վերցված է 2017-11-13-ին.
  7. «Сент-Трюйден VS. Локерен 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016-04-23. Արխիվացված օրիգինալից 2017-10-25-ին. Վերցված է 2017-11-13-ին.
  8. «Андерлехт VS. Сент-Трюйден 2:3» (անգլերեն). soccerway.com. 2017-08-20. Արխիվացված օրիգինալից 2017-09-30-ին. Վերցված է 2017-11-13-ին.
  9. «Мехелен VS. Андерлехт 3:4» (անգլերեն). soccerway.com. 2017-10-13. Արխիվացված օրիգինալից 2017-11-23-ին. Վերցված է 2017-11-13-ին.
  10. «Брюгге VS. Антверпен 2:1» (անգլերեն). soccerway.com. 2020-08-16. Արխիվացված օրիգինալից 2020-08-10-ին. Վերցված է 2023-06-15-ին.
  11. «ЛАСК VS. Антверпен 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020-11-26.
  12. «Лудогорец VS. Антверпен 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020-10-22. Արխիվացված օրիգինալից 2021-05-14-ին. Վերցված է 2023-06-15-ին.
  13. «Фенербахче VS. Антверпен 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021-10-21. Արխիվացված օրիգինալից 2022-01-22-ին. Վերցված է 2023-06-15-ին.
  14. «Польша (до 17) VS. Бельгия (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012-05-04. Արխիվացված օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2017-11-13-ին.
  15. «Нидерланды (до 17) VS. Бельгия (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2012-05-07. Արխիվացված օրիգինալից 2017-08-04-ին. Վերցված է 2017-11-13-ին.
  16. «Бельгия (до 17) VS. Словения (до 17) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012-05-10. Արխիվացված օրիգինալից 2017-08-04-ին. Վերցված է 2017-11-13-ին.