Գինազոխ բծավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պիսակից)
Գինազոխ բծավոր
Գինազոխ բծավոր
Գինազոխ բծավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Conium
Տեսակ Գինազոխ բծավոր (C. maculatum)
Միջազգային անվանում
Conium maculatum

Գինազոխ բծավոր (գինազոխ կամ թունավոր գինազոխ, մոլախինդ[1]), շատ թունավոր բազմամյա խոտաբույս, հովանոցավորների ընտանիքից, տարածված է Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկամյա խոտաբույս, որն ունի 1,5-2,5 մետր բարձրություն, հարթ, կանաչ սովորաբար բծավոր ցողուն, ցողունի ստորին մասը կարմրավուն է կամ մանուշակագույն։ Բույսի բոլոր օրգանները մազիկներ չունեն։ Տերևները մասնատված են, եռանկյունաձև մինչև 50 սմ երկարությամբ և 40 սմ լայնությամբ։ Ծաղիկները մանր են և սպիտակ։ Տերևները, արմատը, ցողունը մանրացնելիս սովորաբար ունեն բնորոշ տհաճ հոտ։ Ունեն մեծ քանակով սերմեր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բծավոր գինազոխը տարածված է Եվրոպայում, Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Այն տեղափոխվել է նաև այլ շրջաններ՝ Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիաև Նոր Զելանդիա[3][4][5]։ Այն սովորաբար հանդիպում է խոնավ հողերում, հիմնականում գետերի կողքերում և այլ մակերեսային ջրերի շուրջը։ Հանդիպում է նաև ճանապարհների կողքին, այգիների և աղբանոցների շուրջը[3]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բծավոր գինազոխը աճում է խոնավ տարածքներում[6], բայց կարող է աճել նաև չորային պայմաններում՝ կոշտ հողերում, ճամփեզրերին։

Կենսաքիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնինիքիմիական կառուցվածքը

Գինազոխում կա 8 տեսակի ալկալոիդ։ Դրանից երկուսը գամա կոնիկեինը և կոնինը ամենամեծ քանակով են և շատ թունավոր են։ Այս ալկալոիդները բույսում սինթեզվում են 4 ացետատային միավորներից՝ ձևավորելով պոլիկետոնաթթու, որը ամինատրանսֆերազի միջոցով օղակի է վերածվում։

Թույն[խմբագրել | խմբագրել կոդը]

C. maculatum-ի 19-րդ դարի պատկեր
Ուշ ամռան գինազոխի սերմեր

Կոնիումը պարունակում է կոնին, N-մեթիլկոնին, կոնհիդրին, փսևդոկոնհիդրին և գամա կոնկեին ալկալոիդները[3][7][8]

Կոնինն ունի նիկոտինին նման կառուցված և դեղաբանական հատկանիշներ[3][9], խաթարում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը՝ նիկոտինային ացետիլքոլինի ռեցեպտորների միջոցով։ Բավականին մեծ կոնցենտրացիաներով այն վտանգավոր է մարդու և խոշոր եղջերավոր անասունների համար.[8] ։ Կոնինը արգելակում է նյարդամկանային սինապսները, ունենալով կուրարեին նմանվող ազդեցություն, առաջացնելով շնչառական մկանների պարալիչ, որը թթվածնի պակասի պատճառով առաջացնում է մահ։ Մահը հնարավոր է կանխել արհեստական օդափոխանակության միջոցով, մինչև թույնի ազդեցությունը վերանա 48-72 ժամ անց[3]։ Հասուն մարդուն 100 մգ-ից ավելի ներարկումը կարող է մահացու լինել[10]։

Կիրառում և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկրատես[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկրատեսի մահը, Ժակ Լուի Դավիթ (1787)

Հին Հունաստանում գինազոխն օգտագործվել է մահվան դատապարտված բանտարկյալներին սպանելու համար։ Ամենահայտնի զոհը փիլիսոփա Սոկրատեսն է։ Նա մահվան է դատապարտվել մ․թ․ա․ 399 թվականին Աթենքի երիտասարդներին այլասերելու և աստվածներին անարգելու համար։ Մահապատիժն իրականացվել է Սոկրատեսի կողմից գինազոխի մահացու չափաբաժնի ընդունմամբ։ Պլատոնը նկարագրում է Սոկրատեսի մահը Ֆեդոյում[11]։

Չնայած հակասություններին շատ ժամանակակից և հին բժիշկներ, հունական աղբյուրներ նշում են, որ Սոկրատեսը մահացել է գինեզոխի թույնից[12]։

Կենդանիների վրա ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Conium maculatum -ը թունավոր է կենդանիների համար։

Գրականություն և մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գինեզոխը հիշատակվում է Շեքսպիրի Լիր արքայում և Համլետում։
  • Գինեզոխը հիշատակվում է նաև Ջոհ Կիտսի 1819 թվականի բանաստեղծության մեջ։
  • Ագաթա Քրիստիի 1942 թվականի պատմվածքում՝ գինեզոխի հետքից ենթադրում են, որ մարդասպանին սպանել են այդ թույնով։
  • 1958 թվականի խորհրդային ֆիլմում Պետկովի գործը, Լարիսան գինեզոխի թեյ է պատրաստում Տոնիային սպանելու նպատակով։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄՈԼԱԽԻՆԴ». Academic Dictionaries and Encyclopedias (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  2. Altervista Flora Italiana, Cicuta maggiore, Conium maculatum L. includes photos and European distribution map
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Schep, L. J.; Slaughter, R. J.; Beasley, D. M. (2009). «Nicotinic Plant Poisoning». Clinical Toxicology. 47 (8): 771–781. doi:10.1080/15563650903252186. PMID 19778187.
  4. Flora of China, 毒参 du shen Conium maculatum Linnaeus, Sp. Pl. 1: 243. 1753.
  5. «Atlas of Living Australia, Conium maculatum L., Carrot Fern». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  6. http://www.brc.ac.uk/plantatlas/index.php?q=plant/conium-maculatum
  7. Reynolds, T. (June 2005). «Hemlock Alkaloids from Socrates to Poison Aloes». Phytochemistry. 66 (12): 1399–1406. doi:10.1016/j.phytochem.2005.04.039. PMID 15955542.
  8. 8,0 8,1 Vetter, J. (September 2004). «Poison Hemlock (Conium maculatum L.)». Food and Chemical Toxicology. 42 (9): 1373–1382. doi:10.1016/j.fct.2004.04.009. PMID 15234067.
  9. Brooks, D. E. (2010 թ․ հունիսի 28). «Plant Poisoning, Hemlock». MedScape. eMedicine. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  10. «Conium maculatum L.». Inchem. IPCS (International Programme on Chemical Safety). Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  11. «Plato, Euthyphro, Apology, Crito, Phaedo». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  12. Bloch, E. (March 2001). «Hemlock Poisoning and the Death of Socrates: Did Plato Tell the Truth?». Journal of the International Plato Society (1). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]