Պիոներները կամ Սասքուեհաննայի աղբյուրները (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիոներները կամ Սասքուեհաննայի աղբյուրները
The Pioneers, or The Sources of the Susquehanna; a Descriptive Tale
The Pioneers 1823.jpg
Վեպի առաջին հրատարակության տիտղոսաթերթը
ՀեղինակՋեյմս Ֆենիմոր Կուպեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմավեպ և Ամերիկայի գաղութացում
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1823
Նկարագրում էՆյու Յորք
ՇարքԿաշվե գուլպա
ԵրկիրFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
ՀրատարակիչCharles Wiley?
Հրատարակման տարեթիվ1823
ԳՄՍՀ978-0-674-05765-4
The Pioneers Վիքիպահեստում

«Պիոներները կամ Սասքուեհանայի աղբյուրները» (անգլ.՝ The Pioneers, or The sources of the Susquehanna), ամերիկացի գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերի Նաթանիել Բամպոյի՝ Կաշվե Գուլպայի մասին վիպաշարի ժամանակագրորեն չորրորդ վեպը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պիոներները կամ Սասքուեհաննայի աղբյուրները» վեպում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում 1793 թվականին՝ Նյու Յորք նահանգի արևմտյան սահմանին ընկած գյուղերից մեկում։ Ստեղծագործության սյուժեն պտտվում է վերոնշյալ գյուղի բնակիչների միջև տեղի ունեցող հակամարտության շուրջ։ Հակամարտողների առաջի խումբը գյուղի նորաբնակներն են՝ դատավոր Մարմադյուկ Թեմփլի գլխավորությամբ, ովքեր իրենց համարում են գյուղի իսկական տերերը, իսկ երկրորդ խումբը կազմում են գյուղի հնաբնակ Օլիվեր Էֆֆինգեմը, հնդկացի Ջոն Մոհիկանը՝ Չինգաչգուկը և Նաթանիել Բամպոն՝ Կաշվե Գուլպան, ովքեր դժգոհ են նորեկների կողմից գյուղում իրենց ունեցած իրավունքների սահմանափակման դեմ։ Կուպերի կողմից այս, ինչպես «Լրտեսը» վեպերում, օգտագործվում է հակամարտող երկու ճանբարների անդամների միջև ծագած սիրո հանգամանքի հնարքը։ Օլիվեր Էֆֆինգեմը և դատավոր Մարմադյուկ Թեմփլի դուստրը փոխադարձ սեր են տածում միմյանց հանդեպ. նրանց ամուսնությամբ էլ վերջ է դրվում վերոհիշյալ հակամարտությանը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆենիմոր Կուպերի այս վեպը նույնպես արժանացավ գրական հասարակության դրական գնահատականին, սակայն չգրանցեց նրա 1821 թվականին լույս տեսած «Լրտեսը» վեպի հաջողությունը։ «Պիոներները կամ Սասքուեհաննայի աղբյուրները» վեպում հեղինակի կողմից լայնորեն արծածվել է մարդկանց կողմից վայրի բնության նվաճման հարցը և նկարագրվել դրա հետևանքները։ Այս առումով սույն ստեղծագործությունը իրենից ներկայացնում է առաջին «բնապահպանական վեպը»[1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի 1861 թվականի հրատարակության նկարազարդումներից, նկարիչ՝ Ֆ.Օ.Չ. Դարլի
  • Wayne Franklin. The New World of James Fenimore Cooper. Chicago: University of Chicago Press, 1982.
  • Thomas Hallock. From the Fallen Tree: Frontier Narratives, Environmental Politics, and the Roots of a National Pastoral. Chapel Hill: University of North Carolina Press, 2003.
  • H. Daniel Peck. A World by Itself: The Pastoral Moment in Cooper's Fiction. New Haven: Yale University Press, 1977.
  • Thomas Philbrick. Cooper's Pioneers: Origins and Structure. PMLA 79 (December 1964)։ 579-93
  • Donald A. Ringe. "Introduction." The Pioneers. New York: Penguin, 1988.
  • Alan Taylor. William Cooper's Town: Power and Persuasion on the Frontier of the Early American Republic. New York: Vintage, 1996.
  • Duncan Faherty: Remodeling the Nation: The Architecture of American Identity, 1776−1858. University Press of New England, Lebanon (New Hampshire) 2009, ISBN 978-1-58465-655-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Helmbrecht Breinig, Hubert Zapf (Hrsg.): Amerikanische Literaturgeschichte. J. B. Metzler, Stuttgart-Weimar 1997, S. 78.