Պիկշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պիշկաից)
Jump to navigation Jump to search
Պիշկա

Պիկշա' (Հայերեն՝ Իշաձուկ անգլ.՝ haddock, լատ. Melanogrammus aeglefinus), ձողաձուկազգինների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը մոտ 70 սմ է, կենդանի զանգվածը՝ 3 կգ։ Մեջքը մուգ գույնի է, կողքերը և փորը՝ արծաթավուն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերում, հատկապես Հյուսիսային ծովում, Բարենցի ծովի հարավային մասերում։

Հատակամերձ ձուկ է, սնվում է բենթոսով, մանր փափկամորթներով, խեցգետնակերպերով, որդերով, այլ ձկների ձկնկիթով։

Սեռահասուն է դառնում կյանքի 2-3-րդ, Բարենցի ծովում՝ 5-7-րդ տարում։ Ունի արդյունագործական մեծ նշանակություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 295 CC-BY-SA-icon-80x15.png