Պինսկյան ճահիճներ
| Պինսկյան ճահիճներ | |
|---|---|
| Տեսակ | ճահիճ և Կարևորագույն թռչնաբանական տարածք |
| Երկիր | |
| ԲԾՄ | 135 ± 1 մետր և 133 մետր[1] |
| 51°48′55″N 24°57′10″E / 51.815277777778°N 24.952777777778°E | |
![]() | |
![]() | |
Պինսկյան ճահիճներ (բելառուս․՝ Пінскія балоты, Pinskiya baloty), հայտնի են նաև Պրիպյատի ճահիճներ (բելառուս․՝ Прыпяцкія балоты, Prypiackija baloty), Պոլեսիեի ճահիճներ, Ռոկինտոյի ճահիճներ անվանումներով, ճահճային ընդարձակ տարածաշրջան Բելառուսի և Ուկրաինայի հանրապետություններում, Եվրոպայում ամենաընդարձակներից մեկը։ Պինսկ քաղաքը այդ տարածաշրջանի կարևորագույն բնակավայրերից է[2] Հիմնականում գտնվում են Պոլեսիեում և զբաղեցնում են Բելառուսի հարավի և Ուկրաինայի հյուսիս-արևմուտքի մեծագույն մասը՝ մոտավորապես 269.400 քառակուսի կիլոմետր տարածք Դնեպրի գլխավոր վտակ Պրիպյատ գետի երկու ափերով[2]։ Արևմուտքից արևելք ձգվում են շուրջ 300 կիլոմետր և հյուսիսից հարավ՝ 140 կիլոմետր Այստեղ ճահիճների հարևանությամբ գտնվում են խիտ անտառներ, լճակներ, գետեր ու գետակներ։ Ճահիճների չափսերը տարվա ընթացքում էականորեն փոփոխվում են՝ կախված գարնանային ձնհալից և աշնանային առատ անձրևներից։ Գարնանային հեղեղումների ժամանակ ճահճուտները գրեթե ամբողջությամբ ծածկվում են ջրի տակ, և բնակիչները տեղից տեղ կարողանում են գնալ միայն նավակներով ու մակույկներով[3]
Բուսական աշխարհը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պինսկի ճահիճները բնավայր են հանդիսանում բարձր բույսերի 827 տեսակների համար որոնցից 18 ը ընդգրկված են Բելառուսի Կարմիր գրքում / Red Book of Belarus/:
Պինսկի ճահիճների բուսաշխարհին բնորոշ են ընդարձակ եղեգնուտներն ու գրեթե անանցանելի թփուտները Ցամաքի կղզիների ու կղզյակների վրա հիմնականում սոճու անտառներ են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||

