Պինդուսի իշխանություն
| Ստեղծում | 1941 | |
|---|---|---|
| Պաշտոնական լեզու | առումիներեն | |
| Մայրցամաք | Եվրոպա | |
| Օգտագործվող լեզու | առումիներեն | |
| Պատմական դարաշրջան | Երկրորդ համաշխարհային պատերազմ | |
| Լուծարման ամսաթիվ | 1944 | |
Պինդուսի իշխանություն, (առում.՝ Printsipat di la Pind, հուն․՝ Πριγκιπάτο της Πίνδου, իտալ.՝ Principato del Pindo, ռումիներեն՝ Principatul de Pind) անվանում, որը տրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանի տարածքում գտնվող ինքնահռչակ առումինական ինքնավար քաղաքական միավորը նկարագրելու համար[1][2]։
1941 թվականին Հունաստանի տարածքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրավել են Իտալիան, Գերմանիան և Բուլղարիան։ Այդ ժամանակ Սամարինայում բնակվող առումին Ալկիբիադես Դիամանդին, որն ավելի վաղ ղեկավարել էր առումինական քաղաքական միավոր ստեղծելու նախորդ փորձը, ակտիվ էր մի կազմակերպության հետ, որը հետագայում անվանվեց Հռոմեական լեգեոն[3][4]։
Որպես կազմակերպության գործունեության մի մաս հիմնականում Թեսալիայի (և Էպիրուսի, և Արևմտյան Մակեդոնիայի ) տարածքներում, դա հիշատակվել է որպես Դիամանդիի մտադրություն՝ ստեղծել «Պինդուսի իշխանություն» կամ «Պինդու կանտոն» անունով կիսանկախ միավոր, իսկ իրեն իրեն հայտարարել «արքայազն»։ Հռոմեական լեգեոնը երբեք չի ստացել առումինացիների մեծամասնության աջակցությունը, որոնց ենթադրաբար ներկայացրել է[5]։ Ինքնահռչակ իշխանապետության գոյությանը դեմ են եղել նաև ֆաշիստական Իտալիան[3], նացիստական Գերմանիան[4], ինչպես նաև հունական կոլաբորացիոնիստական կառավարությունը[6] և ֆաշիստների կողմից կառավարվող Ռումինիան[7]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1859 թվականին Ռումինիայի կազմավորումից ի վեր, այն փորձել է ազդեցություն ունենալ Օսմանյան կայսրության առումինական, նաև մեգլենոռումինական բնակչության վրա։ 1860-ական թվականներին այն ֆինանսավորել է Ապոստոլոս Մարգարիտիսի գործունեությունը, ով հիմնել է ռումինական դպրոցներ օսմանյան Էպիրուսում և Մակեդոնիայում, քանի որ առումիներենը շատ ընդհանրություններ ունի ռումիներենի հետ։ Ռումինիան Ավստրո-Հունգարիայի աջակցությամբ սուլթան Աբդուլ Համիդի 1905 թվականի մայիսի 22-ի հրամանագրով (Հաթթը Հումայուն) հաջողվեց ընդունել առումիններին որպես առանձին միլլեթ, այնպես որ Ուլլահի միլեթը կարող էր ունենալ իր եկեղեցիներն ու դպրոցները[8]։ Սա Ռումինիայի դիվանագիտական հաջողությունն էր եվրոպական Թուրքիայում 19-րդ դարի վերջին հատվածում[9]։
Այնուհետև Ռումինիան ֆինանսավորել է բազմաթիվ դպրոցների կառուցումն ու շահագործումը Մակեդոնիայի և Էպիրոսի ավելի լայն շրջաններում։ Այս դպրոցները շարունակել են իրենց գործունեությունը նույնիսկ այն ժամանակ, երբ 1912 թվականին Մակեդոնիայի և Թրակիայի շրջանի որոշ տարածքներ անցել են հունական իշխանությանը։ Ռումինիայի կողմից դրանց ֆինանսավորումը շարունակվել է 1913 թվականին՝ այն ժամանակվա վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի համաձայնությամբ[10]։ Նման ռումինական դպրոցներում կոորդինացված ջանքեր են գործադրվել ռումինական ինքնության գաղափարը ռումինների շրջանում առաջ մղելու համար։ Այս դպրոցների շրջանավարտները, որոնք ցանկացել են շարունակել իրենց կրթությունը, սովորաբար գնացել են Ռումինիայի ուսումնական հաստատություններ։
1917 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, կարճատև քաղաքական միավոր է ստեղծվել «Սամարինայի Հանրապետություն» անվանումով, թեև այն փլուզվել է նույն թվականին։ Որոշ աղբյուրներում այս միավորը կոչվել է նաև «Պինդուսի իշխանություն»[8][10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալացիների ստեղծված Հունաստանի մասնատման նախագծի մաս են կազմել առումինները։ Երբ 1941 փվականինին 11-րդ բանակը գրավել է տարածքները, նրանց հրամանատարները Պալացցո Կիջիիից (այն ժամանակ Իտալիայի արտաքին գործերի նախարարության նստավայրը) հրաման են ստացել ուսումնասիրել յուրաքանչյուր գյուղ՝ արձանագրելով նրանց էթնիկ պատկանելությունը և նրա վերաբերմունքը օկուպանտների նկատմամբ՝ պարզելով, որ առումինանների մեծ մասը կլանվել և ձուլվել է հունական համայնքի մեջ, բացառությամբ որոշ իտալամետ և ռումինամետ խմբերի[11]։ Իտալիայի կառավարությունը պատերազմից առաջ է քաշել այն թեզը, թե նրանք հին հռոմեացիների ժառանգներ են, և որ առումինները բարբարոսների արշավանքներից պատսպարվել են Պինդուսի լեռներում, որպեսզի հետագայում օգտագործեն համապատասխան պահը[12]։
1941 թվականի գարնանը Հունաստանը գերմանացիների ձեռքն ընկնելուց և առանցքայինտերությունների միջև երկիրը բաժանելուց հետո Ալկիբիադես Դիամանդին Իտալիայի օկուպացիոն իշխանությունների աջակցությամբ ստեղծել է կոլաբորացիոնիստական կազմակերպություն, որը հայտնի է որպես Հռոմեական լեգեոն և առաջ մղեց առումինական կանտոնի կամ կիսանկախ պետության գաղափարը, որը մի քանի տասնամյակ անց կոչվելու էր «Պինդուսի իշխանություն»։ Դիամանդին հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Գեորգիոս Ցոլակօղլուի հետ, սակայն Ցոլակօղլուն հրաժարվել է բավարարել նրա պահանջները[6]։ Իրականում իտալական «զինվորական իշխանությունները հրաժարվել են առումիններին թույլ տալ ինքնակառավարման ցանկացած ձև՝ գիտակցելով, որ նրանց անիրեդենտիստական նկրտումները կամ Իտալիային միանալու կոչերը դիմակահանդես էին փոքրամասնության շարժման կողմից, որը ձգտում էր քաղաքական և տնտեսական վրեժխնդրության»[3]։ Բացի այդ, նացիստական Գերմանիան նույնպես բացահայտորեն հրաժարվել է հավանություն տալ նման միավորի ստեղծմանը[4]։ Յոն Անտոնեսկուի օրոք Ռումինիայի ֆաշիստական կառավարությունը նույնպես մերժել է Դիամանդիի ծրագրերը իշխանապետության վերաբերյալ[7]։
1942 թվականի կեսերից ի վեր, զինված հունական դիմադրությունը զգացնել է տվել իր ներկայությունը՝ կռվելով իտալացիների և նրանց համախոհների դեմ, իսկ Հռոմեական լեգեոնի առաջնորդ Դիամանդին 1942 թվականի հուլիսին մեկնել է Ռումինիա, որին, հաջորդել է իր երկրորդ հրամանատարն ու հաջորդը ՝ Նիկոլաոս Մատուսիսը[13]: Նա Դիամանդիից անմիջապես հետո թողել էանջատողական շարժումը և նրա հետևից գնաց Ռումինիա։ Այնուամենայնիվ, Մատուսիսը մինչև իր մահը պնդել է, որ իր դեմ համագործակցության մեղադրանքը շինծու է, և որ ինքը կապված չէ հռոմեական լեգեոնի հետ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Koliopoulos, Giannēs (1999). Plundered Loyalties: Axis Occupation and Civil Strife in Greek West Macedonia, 1941-1949 (անգլերեն). Hurst. էջեր 81–89. ISBN 978-1-85065-381-3.
- ↑ Poulton, Hugh (2000). Who are the Macedonians? (անգլերեն). Hurst. էջ 111. ISBN 978-1-85065-534-3.
- ↑ 3,0 3,1 3,2 Davide Rodogno. Fascism's European empire: Italian occupation during the Second World War. Cambridge University Press, 2006. p. 326. 0-521-84515-7
- ↑ 4,0 4,1 4,2 Rieber, Alfred J. (2022). Storms Over the Balkans During the Second World War (անգլերեն). Oxford University Press. էջեր 69–70. ISBN 978-0-19-285803-0.
- ↑ Koliopoulos, Giannēs (1999). Plundered Loyalties: Axis Occupation and Civil Strife in Greek West Macedonia, 1941-1949 (անգլերեն). Hurst. էջեր 81–89. ISBN 978-1-85065-381-3.
- ↑ 6,0 6,1 Γρηγοριάδης, Σόλων Ν. (1982). Συνοπτική ιστορία της εθνικής αντίστασης, 1941-1944 (հունարեն). Εκδόσεις Κ. Καπόπουλος. էջեր 49–50.
- ↑ 7,0 7,1 Theodorescu, Răzvan; Barrows, Leland Conley (2001). Politics and Culture in Southeastern Europe (անգլերեն). Unesco-CEPES. էջ 164. ISBN 978-92-9069-161-7.
- ↑ 8,0 8,1 The ethnicity of Aromanians after 1990: the Identity of a Minority that Behaves like a Majority, Thede Kahl, Ethnologia Balkanica, Vol. 6 (2002), σελ. 148
- ↑ Chenoweth, Erica; Lawrence, Adria (2010). Rethinking Violence: States and Non-state Actors in Conflict (անգլերեն). MIT Press. էջ 106. ISBN 9780262014205.
- ↑ 10,0 10,1 The Politics of Nation-Building: Making Co-Nationals, Refugees, and Minorities, Harris Mylonas, Cambridge University Press, 2013, σελ. 134
- ↑ Davide Rodogno. Fascism's European empire: Italian occupation during the Second World War. Cambridge University Press, 2006. p. 105.
- ↑ Davide Rodogno. Fascism's European empire: Italian occupation during the Second World War. Cambridge University Press, 2006. pp. 105-106.
- ↑ (el) Η άλλη Ξένη Արխիվացված 29 Սեպտեմբեր 2007 Wayback Machine, from the To Vima newspaper
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arseniou Lazaros, Η Θεσσαλία στην Αντίσταση
- Andreanu, José, Los secretos del Balkan
- Iatropoulos, Dimitri, Balkan Heraldry
- Toso, Fiorenzo, Frammenti d'Europa
- Zambounis, Michael, Kings and Princes of Greece, Athens 2001
- Papakonstantinou Michael, Το Χρονικό της μεγάλης νύχτας (The chronicle of big night)
- Divani, Lena, Το θνησιγενές πριγκιπάτο της Πίνδου. Γιατί δεν ανταποκρίθηκαν οι Κουτσόβλαχοι της Ελλάδας, στην Ιταλο-ρουμανική προπαγάνδα.
- Thornberry, Patrick and Miranda Bruce-Mitford, World Directory of Minorities. St. James Press 1990, page 131.
- Koliopoulos, Giannēs S. (a.k.a. John S. Koliopoulos), Plundered Loyalties: Axis Occupation and Civil Strife in Greek West Macedonia. C. Hurst & Co, 1990. page 86 ff.
- Poulto, Hugh, Who Are the Macedonians? C. Hurst & Co, 1995. page 111. (partly available online: [1])
- After the War Was Over: Reconstructing the Family, Nation, and State in Greece By Mark Mazower (partly available online: [2])
- Kalimniou, Dean, Alkiviadis Diamandi di Samarina (in Neos Kosmos English edition, Melbourne, 2006)
- Seidl-Bonitz-Hochegger, Zeitschrift für Niederösterreichischen Gymnasien XIV.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պինդուսի իշխանություն» հոդվածին։ |