Պիմոզիդ
| Ենթակատեգորիա | • նյութ • մաքուր նյութ • քիմիական միացություն | |
|---|---|---|
| Կիրառությունը | դեղանյութեր | |
| Քիմիական բանաձև | C₂₈H₂₉F₂N₃O | |
| SMILES կանոնավոր բանաձև | C1CN(CCC1N2C3=CC=CC=C3NC2=O)CCCC(C4=CC=C(C=C4)F)C5=CC=C(C=C5)F | |
| Սահմանված օրական դոզա | 4 միլիգրամ | |
| Ակտիվ բաղադրիչ է | Orap | |
| Բուժվել է | շիզոֆրենիա, անցողիկ տիկային խանգարում, Տուրետի համախտանիշ, Հենտինգտոնի հիվանդություն | |
| Հղիության կատեգորիա | հղիության B1 կատեգորիա (Ավստրալիա), ԱՄՆ հղիության կատեգորիա C | |
| Զանգված | 461,227869 զանգվածի ատոմական միավոր | |
| Սուբյեկտի նշանակություն | դոֆամինի անտագոնիստ, հոգեմետ դեղեր, հակափսիխոտիկ դեղամիջոց, վերարտադրողական թունանյութ, զարգացման համար թունավոր նյութ | |
| Կազմված է | ֆտոր, ածխածին | |
Պիմոզիդ (դիֆենիլ-բութիլ-պիպերիդին), նեյրոլեպտիկ դեղամիջոց: Բնութագրվում է դեղորայքային բարձր արդյունավետությամբ՝ ի տարբերություն ամինազին (50-70:1 հարաբերակցությամբ) դեղանյութի: Հակափսիխոտիկ (նեյրոլեպտիկ) դեղամիջոց է, որը կիրառվում է Տուրետի համախտանիշի, փսիխոզի, շիզոֆրենիայի, պարանոիդ անձային խանգարման և նյարդային տիկերի կանխարգելման նպատակով: Դեղորայքային ազդեցությամբ այն նույնիսկ ավելի արդյունավետ է, քան հալոպերիդոլը: Կա կարծիք, որ պիմոզիդը ոչ ընտրողաբար արգելափակում է դոֆամինային ընկալիչները՝ կենտրոնական նյարդային համակարգի ինչպես նախա-, այնպես էլ հետսինապտիկ նեյրոններում: Պիմոզիդի հակափսիխոտիկ ազդեցությունը պայմանավորված է դոֆամինային ընկալիչների վրա դրա ավելի յուրահատուկ ընկճող ազդեցությամբ:
Կիրառումը բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիմոզիդը դրսևորում է հակախոլիներգիկ և ադրենոլիտիկ ակտիվություն: Հակափսիխոտիկ ազդեցությունը պայմանավորված է նախասինապտիկ և հետսինապտիկ դոֆամինային ընկալիչների հետ ոչ ընտրողական փոխազդեցությամբ: Այն ընկճում է դիսկինետիկ խանգարումները (շարժիչ և ձայնային տիկեր) Տուրետի համախտանիշի ժամանակ[1][2]։ Պիմոզիդը կենսաքայքայվում է հիմնականում N-դեալկիլացման միջոցով՝ առաջացնելով երկու հիմնական ոչ ակտիվ մետաբոլիտներ: Կլինիկական ազդեցությունը սովորաբար նկատվում է դեղահաբի ընդունումից կես ժամ անց։ Չնայած որ, խորհուրդ տրվող նվազագույն դեղաչափն է՝ 2 մգ օրական մեկ անգամ, և միջին օրական դեղաչափը 5 մգ է (մինչև 8 մգ): Այնուամենայնիվ նոպաների ինտենսիվությունը տարբերվում է, ուստի կախված հիվանդի ընդհանուր վիճակից կամ հարակից հիվանդությունների առկայությունից, դեղաչափը կարող է փոփոխվել։ Արյան մեջ պիմոզիդի առավելագույն կոնցենտրացիան հասնում է 6-8 ժամ հետո, կիսատրոհման պարբերությունը՝ 29 ժամ (19-39 ժամ), իսկ շիզոֆրենիայով հիվանդների մոտ՝ 55 ժամ: Այն մարդու օրգանիզմից արտազատվում է 1 շաբաթվա ընթացքում՝ մեզի (50%) և կղանքի (20%) միջոցով:
Արդյունավետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիմոզիդը համարվում էդիֆենիլբութիլպիպերիդինի հակափսիխոտիկ (նեյրոլեպտիկ) ածանցյալ: Տուրետի համախտանիշի դեպքում գործողության ճշգրիտ մեխանիզմը դեռևս բացահայտված չէ: Կա կարծիք, որ պիմոզիդը ոչ ընտրողաբար արգելափակում է դոֆամինային ընկալիչները կենտրոնական նյարդային համակարգի ինչպես նախա-, այնպես էլ հետսինապտիկ նեյրոններում[3]։ Տուրետի համախտանիշի դեպքում սկզբնական դեղաչափը 1-2 մգ/օր է, անհրաժեշտության և դեղորայքային կայունության դեպքում աստիճանաբար ավելացվում է վերջինիս (յուրաքանչյուր երկրորդ օրը) առավելագույն օրական դեղաչափը՝ 200 մգ/կգ, բայց ոչ ավելի, քան 10 մգ/օր։
Փսիխոտիկ խանգարումների դեպքում սկզբնական դեղաչափը 2-4 մգ է օրական մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում շաբաթական ընդմիջումներով ավելացնելով 2-4 մգ/օր։ Միջին դեղորայքային դեղաչափը 6 մգ/օր է և 20 մգ/օրից ավելի դեղաչափ խորհուրդ չի տրվում։[4][5]
Հակացուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիմոզիդը հակացուցված է այն անձանց, որոնց մոտ առկա է դեղորայքի նկատմամբ գերզգայունություն կամ միաժամանակ օգտագործվում է լյարդի CYP3A4-իզոֆերմենտի հզոր ինհիբիտորներ (կետոկոնազոլ, կլարիթրոմիցին, ռիտոնավիր, լևոդրոպրոպիզին և այլն)։ Հղիության ժամանակ պիմոզիդի օգտագործման վերաբերյալ տվյալները սահմանափակ են[6]։ Առնետների վրա կատարված ուսումնասիրությունները բավարար չեն հղիության, սաղմնային զարգացման, ծննդաբերության և հետագայում երեխայի զարգացման վրա դրա ազդեցությունը գնահատելու համար[6]։ Հետևաբար, հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում, սովորաբար խորհուրդ է տրվում խուսափել հոգեմետ դեղերի կիրառումից[6]։ Հակացուցումների թվին են դասվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, միոկարդիտ, դանդաղասրտություն, հիպոկալեմիա, հիպոմագնիսեմիա, լյարդի ֆունկցիոնալ անբավարարություն, սուր երիկամային անբավարարություն և դեղորայքային գերզգայունություն[6]։ Այն նաև հակացուցևած է CYP3A4, CYP1A2 կամ CYP2D6 ինհիբիտորների միաժամանակյա կիրառման դեպքում[6]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախակի հանդիպող (>10%) կողմնակի ազդեցությունների թվին են դասվում[6][7][8][9]

Գերդոզավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիմոզիդի դեղաչափի չարաշահումը բնութագրվում է ծանր էքստրապիրամիդալ ախտանիշներով, գերճնշումով, սեդատիվ ազդեցությամբ, փորոքային առիթմիաներով և դանդաղասրտությամբ[6]։ Պիմոզիդի բարձր դեղաչափերի կամ բարձր կոնցենտրացիաների կիրառման դեպքում որևէ հակաթույն գոյություն չունի[6]։ Ծանր դեղորայքային թունավորման դեպքում խորհուրդ է տրվում ինտենսիվ թերապիա՝ ներառյալ շնչուղիների անցանելիություն և օդափոխության բավարար ապահովում, ինչպես նաև սիրտ-անոթային ֆունկցիայի մոնիթորինգ[6]։
Դեղագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիմոզիդը գործում է որպես դոֆամինային D2, D3 և D4 ընկալիչների, ինչպես նաև 5-HT7 ընկալիչի անտագոնիստ: Ինչպես մյուս տիպիկ հակափսիխոզային դեղամիջոցները, պիմոզիդը նույնպես օժտված է բարձր խնամակցությամբ դոֆամինային D2 ընկալիչի նկատմամբ, ինչը, հավանաբար, բացատրվում է սեռական (պրոլակտինի գերարտազատման պատճառով) և էքստրապիրամիդային կողմնակի ազդեցությունները, ինչպես նաև դրա թերապևտիկ արդյունավետությունը շիզոֆրենիայի ախտանիշների դեմ[10]։
| Ընկալիչ | Ki (Նմ)[11] | Նշումներ |
|---|---|---|
| 5-HT1A | 650 | |
| 5-HT2A | 48.4 | 5-HT2A ընկալիչը պատասխանատու է այլ հակափսիխոտիկ դեղամիջոցների, ինչպիսիք են՝ կլոզապին, օլանզապին և քվետիապին, ատիպիկ հատկությունների համար: Պիմոզիդի խնմամակցությունը այս ընկալիչի նկատմամբ ցածր է, ի տարբերություն D2 ընկալիչի, ինչը քիչ հավանական է դարձնում, որ այս ընկալիչը զգալիորեն նպաստում է վերջինիս ազդեցությանը: |
| 5-HT2C | 2,112 | |
| 5-HT6 | 71 | |
| 5-HT7 | 0.5 | 5-HT7 ընկալիչի նկատմամբ համեմատաբար բարձր խնամակցությունը բացատրվում է ենթադրյալ սեդատիվ ազդեցությունը դեպրեսիայի ժամանակ[12]։ |
| α1A | 197.7 | α1A ընկալիչի նկատմամբ ցածր խնամակցության շնորհիվ, պիմոզիդը դրսևորում է օրթոստատիկ թերճնշման առաջացման ավելի ցածր հավանականություն[10]։ |
| α2A | 1,593 | |
| α2B | 821 | |
| α2C | 376.5 | |
| M3 | 1,955 | Կա կարծիք է, որ այս ընկալիչը պատասխանատու է որոշ ատիպիկ հակադեպրեսանտների, ինչպիսիք են՝ կլոզապին և օլանզապին, դեպքում դիտարկվող գլյուկոզի հոմեոստազի խանգարման համար։ Պիմոզիդի ցածր խնամակցությունը այս ընկալիչի նկատմամբ, հավանաբար, նպաստում է գլյուկոզի հոմեոստազի վրա դրա համեմատաբար թույլ ազդեցությանը[13]։ |
| D1 | >10,000 | |
| D2 | 0.33 | D2 ընկալիչը պատասխանատու է հակափսիխոտիկ դեղամիջոցների, ինչպիսին է՝ պիմոզիդ, թերապևտիկ ազդեցությանը շիզոֆրենիայի ախտանիշների դեմ, ինչպես նաև պրոլակտինի մակարդակի բարձրացման և էքստրապիրամիդային կողմնակի ազդեցությունների առաջացմանը[13]։ |
| D3 | 0.25 | |
| D4 | 1.8 | |
| hERG | 18 | Պիմոզիդի ազդեցության բարձրացում[13] |
| H1 | 692 | Սեդատիվ ազդեցության բարձրացում[13] |
| σ | 508 |
| ֆարմակոկինետիկ տվյալներ | միավոր |
|---|---|
| Արյան մեջ առավելագույն կոնցենտրացիայի տևողություն (Tmax) | 6-8 ժամ |
| Առավելագույն կոնցենտրացիա (Cmax) | 4-19 նգ/մլ |
| Կիսատրոհման պարբերություն (t1/2) | 55 ժամ (մեծահասակներ), 66 ժամ (երեխաներ) |
| Մետաբոլիտներ | CYP3A4, CYP1A2 և CYP2D6 |
| Արտազատում | մեզ |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիմոզիդի կենսասինթեզը կատարվել է 1985 թվականին, որը ընդգրկված է «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» հիմնական դեղերի ցանկում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամիզուլպրիդ
- Զիպրազիդոն
- Կարիպրազին
- Պիպամպերոն
- Պենֆլուրիդոլ
- Ֆլուսպիրիլեն
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ki-ի ցածր արժեքը ցույց է տալիս ավելի ուժեղ կապ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Colvin CL, Tankanow RM (1985 թ․ հունիս). «Pimozide: use in Tourette's syndrome». Drug Intelligence & Clinical Pharmacy. 19 (6): 421–424. doi:10.1177/106002808501900602. PMID 3891283. S2CID 19179304.
- ↑ Munro A (1999). Delusional disorder. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-58180-X.
- ↑ Mothi M, Sampson S (2013 թ․ նոյեմբեր). «Pimozide for schizophrenia or related psychoses». The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11) CD001949. doi:10.1002/14651858.CD001949.pub3. PMC 11927953. PMID 24194433. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
{{cite journal}}: Check|pmc=value (օգնություն) - ↑ Generali JA, Cada DJ (2014 թ․ փետրվար). «Pimozide: parasitosis (delusional)». Hospital Pharmacy. 49 (2): 134–135. doi:10.1310/hpj4902-134. PMC 3940679. PMID 24623867.
- ↑ Meehan WJ, Badreshia S, Mackley CL (2006 թ․ մարտ). «Successful treatment of delusions of parasitosis with olanzapine». Archives of Dermatology. 142 (3): 352–355. doi:10.1001/archderm.142.3.352. PMID 16549712.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 «Oral 4 mg tablets. - Summary of Product Characteristics». electronic Medicines Compendium. Janssen-Cilag Ltd. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- 1 2 «Oral (pimozide) dosing, indications, interactions, adverse effects, and more». Medscape Reference. WebMD. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- 1 2 Brayfield A (2013 թ․ փետրվարի 12). Pimozide. London, UK: Pharmaceutical Press. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
{{cite book}}:|work=ignored (օգնություն) - 1 2 «ORAP (pimozide) tablet [Teva Select Brands]». DailyMed. Teva Select Brands. 2012 թ․ հուլիս. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- 1 2 Taylor D, Paton C, Shitij K (2012). The Maudsley prescribing guidelines in psychiatry. West Sussex: Wiley-Blackwell. ISBN 978-0-470-97948-8.
- ↑ Roth BL, Driscol J (2011 թ․ հունվարի 12). «PDSP Ki Database». Psychoactive Drug Screening Program (PDSP). University of North Carolina at Chapel Hill and the United States National Institute of Mental Health. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Mahesh R, Pandey DK, Bhatt S, Gautam BK (January–March 2011). «Anti-depressant like Effect of Pimozide in Acute and Chronic Animal Models of Depression». Indian Journal of Pharmaceutical Education and Research. 45 (1): 46–53.
- 1 2 3 4 Brunton L, Chabner B, Knollman B (2010). Goodman and Gilman's The Pharmacological Basis of Therapeutics (12th ed.). New York: McGraw-Hill Professional. ISBN 978-0-07-162442-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիմոզիդ» հոդվածին։ |
| ||||||
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղեր
- Դեղաբանական գիտություններ
- Դեղագիտություն
- Դեղագործություն
- Դեղամիջոցներ այբբենական կարգով
- Դեղեր
- Դեղեր ըստ ազդեցության մեխանիզմի
- Ըստ օրգան-համակարգերի վրա ազդեցության դեղեր
- Հակադեպրեսանտներ
- Հոգեմետ դեղեր
- Քիմիական միացություններ
- Քիմիական միացություններ ըստ տարրերի
- Ֆարմակոթերապիա
