Պիկոս դե Էուրոպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիկոս դե Էուրոպա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորԱստուրիա, Կանտաբրիա և Կաստիլիա և Լեոն
Նյութկրաքար
ԼեռնաշղթաԿանտաբրյան լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2650 մետր
Երկարություն40 կմ
Մակերես646 կմ²
Մեծագույն գագաթՏորրե դե Սերրեդո

Պիկոս դե Էուրոպա' (իսպ.՝ Picos de Europa), լեռնաշղթա Իսպանիայի հյուսիսային ափի 20 կմ տարածությունն է, Աստուրիայի, Կանտաբրիայի, Կաստիլիա և Լեոնի ինքնավայր համայնքներում։ Կազմում է Կանտաբրյան լեռների մի մասը։ Անվան համար լայնորեն ընդունված ծագումը հետևյալն է, որ Ամերիկայից ժամանող նավերի համար նրանք Եվրոպայի առաջին տեսարանն են[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնաշղթան բաղկացած է երեք խոշոր զանգվածներից` Կենտրոնական (նաև` Ուրիելի), Արևելյան (Անդրա) և Արևմտյան (նաև` Պիկոս դե Կորնիոն)։ Կենտրոնական և Արևմտյան զանգվածները բաժանված են 1,5 կիլոմետր խորությամբ Կարեսի կիրճով։ Քարերի ջրերը հիմնականում առաջանում են քարանձավներից։ Կարես գետի ջրի մի մասը փոխանցվում է հիդրոէլեկտրակայանի սխեմայի միջոցով, կիրճի հյուսիսային պատի մոտ գտնվող ջրանցքով։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանթաբրիան շականակագույն արջերը (Ursus arctos pyrenaicus) և գայլերը (Canis lupus signatus) ապրում են ավելի հեռավոր շրջաններում։ Բավականին հաճախ երևում են քարայծներ (Rupicapra rupicapra)։ Ըստ Բնապահպանության նախարարության տվյալների 2006 թվականի դրությամբ կատարվել է մոտ 8000 դիտարկում։ Այստեղ տարածված են նաև տարբեր տեսակի արծիվներ և թիթեռնիկներ։ Տարածաշրջանի մեծ մասն այժմ ներգրաված է Պիկոս դե Էուրոպայի ազգային պարկում։

Քարանձավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկոս դե Էուրոպայում գտնվում են աշխարհի ամենախորը քարանձավներից շատերը՝ ներառյալ Տոկա դել Կերրո (Torca del Cerro)՝ 1589մ, Սիմա դե լա Կոռնիսա (Torca los Rebecos)՝ 1255մ, Պոզո դել Մադեխունո (Pozo del Madejuno )՝ 1252մ ։

Գաստրոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը Պիկոսի հովիտները դառնում են արոտավայր ոչխարների, այծերի, կովերի, և խոզերի համար։ Տարածքը հայտնի է իր խիտ կապույտ պանրի համար, ինչպիսիք են Կաբռալես պանիրը և Պիկոն Թռեվիսո Բեջես։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Poyato, Cristobal (2013). «Picos de Europa». CPoyato.com (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկոս դե Էուրոպա» հոդվածին։