Պիկոպրոյեկտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Aaxatech P1

Պիկոպրոյեկտոր, պրոյեկցիոն ոչ մեծ չափի սարք։ Այն չափերով նման է սմարտֆոնի։ «Պիկոպրոյեկտոր» տերմինը կարող է նաև նշանակել շատ փոքր պրոյեկտորը, որը տեղադրված է տեսախցիկում, բջջային հեռախոսում և այլ բջջային տեխնիկայում։

Գոյություն ունեցող գրպատի պրոյեկտորները թույլ են տալիս ստանալ 120 դյույմ անկյունգծով պրոյեկցիա[1]։ Մինի պրոյեկտորները ունենում են հատուկ անց ամրակին կցելու համար, ինչպես նաև գրեթե միշտ ունենում են հիշողության քարտի ընթերցիչը, ինչը նրան հնարավորություն է տալիս աշխատել առանց ազդանշանի։ Հոսանքի ծախսը քչացնելու համար այսպիսի պրոյեկտորներում օգտագործվում են LED լամպեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին իսրալեական Explay ընկերությունը հայտարարեց, որ նպատակաուղված է գրպանի պրոյեկտորի մշակմանը։ Այս գաղափարի առաջին օրինակը հանրությանը ներկայացվեց 2006 թվականի հոկտեմբերին։ Պրոյեցիոն սարքը կրում էր «Explay Nano Projector» անունը։

«Պիկոպրոյեկտոր» բառը առաջացել է շնորհիվ Optoma Pico գովազդային ընկերության, ով 2008 թվականի նոյեմբերի 25-ին ներկայացրեց Pico Projector PK101 գրպանի պրոյեկտորը, որը նախատեսված էր iPod-ի համար[2]։ Սարքը ապահովում էր HVGA կետայնություն, կադրի անկյունագիծը 99 դյույմ, իսկ նկարը լուսավորությունը 9 լյումեն։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց չափերին շնորհիվ, գրպանի պրոյեկտորները մեծ օգնագործում են գտել ցուցադրումների համար։

Մուլտիմեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջային սարքերին կցված պիկոպրոյեկտորը կարող է օգտագործվել նկարները և տեսանյութերը մեծ էկրանով տեսնելու համար։

Համակարգչային խաղերում գրպանի պրոյելտորները ստեղծում են նոր հնարավորություններ հավելյալ իրականության համար։

Օգտատիրոջ միջերես[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնոլոգիական դիզայինի խնդիրներից մեկը, կայանում է իր չափերի մեջ։ Սարքի փոքր չափերը բերում են ղեկավարման էլեմենտների փոքրացմանը։

Գոյություն ունի ինովացիոն մշակումները, ինչը թույլ է տալիս պիկոպրոյեկտորները օգտագործել ինչպես ալյընտրանքնային էկրան կամ ինչպես ստեղնաշար։ Նրանցում պիկոպրոյեկտորը պատկերը արտածում է առաջարկված մակերևույթին (սեղան, մարմի մաս և այլն)։ Օգտատերը շփում է պատկերի հետ ինչպես սենսորային էկրանի հետ։ Նրա շարժը ֆիքսվում է տեսախցիկի միջոցով[3], կամ հատուկ ակուստիկ սենսորի միջոցով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «3M™ Mobile Projector MP410. Bright, shiny and incredibly tiny». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  2. Iddo Genuth. «Optoma PK-101 Pocket Projector Preview». The Future Of Things. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. M. Baldauf, P. Fröhlich. «Supporting Hand Gesture Manipulation of Projected Content with Mobile Phones Արխիվացված 2010-06-02 Wayback Machine», 2009.
  4. Крис Гаррисон. Skinput: Appropriating the Body as an Input Surface. 10 апреля 2010 г. // Также известен как Microsoft Skinput