Jump to content

Պիկա (հոգեբուժություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիկա
Սնման խանգարում Խմբագրել Wikidata
հիվանդության տեսակը Խմբագրել Wikidata
ԵնթադասՍնման խանգարում Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն, հոգեբանություն Խմբագրել Wikidata
Ախտանիշներսնունդ Խմբագրել Wikidata

Պիկա (լատիներեն՝ pīca-բառից), սննդային օգտագործման համար չնախատեսված առարկաների հանդեպ փափագ կամ ուտելու ցանկություն[1]։ Այն դասակարգվում է որպես սննդային խանգարում, սակայն կարող է նաև լինել արդեն իսկ գոյություն ունեցող հոգեկան խանգարման հետևանք[2]։ Կուլ տված կամ ուտելու ցանկություն առաջացրած նյութը կարող է լինել կենսաբանական, բնական կամ արհեստական։ Այս տերմինը ծագել է հենց միջնադարյան լատիներենից, որը նշանակում է կաչաղակ՝ թռչուն, որը հայտնի է իր պատեհապաշտ սնվելու վարքագծի վերաբերյալ բազմաթիվ ժողովրդական հավատալիքներով[3]։

Ըստ «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի» (DSM-5, հինգերորդ հրատարակություն)՝ պիկան առանձին սննդային խանգարում համարվելու համար պետք է շարունակվի ավելի քան մեկ ամիս այն տարիքում, երբ այդպիսի առարկաներ ուտելը զարգացման տեսանկյունից համարվում է ոչ պատշաճ։ Այն չպետք է լինի մշակույթի կողմից ընդունված պրակտիկայի մաս, ինչպես նաև պետք է լինի բավականին լուրջ, որպեսզի պահանջի կլինիկական ուշադրություն։ Պիկան երեխաների շրջանում կարող է հանգեցնել թունավորման, ինչը կարող է վնասել նրանց ֆիզիկական և մտավոր զարգացումը[4]։

Բացի այդ, այն կարող է առաջացնել վիրահատական անհապաղ իրավիճակներ, օրինակ՝ աղիքային անանցանելիություն, ինչպես նաև ավելի աննկատ խնդիրներ, ինչպիսիք են սննդարար նյութերի պակասը և պարազիտոզը[4]։ Պիկան հաճախ կապված է այլ հոգեկան խանգարումների հետ։ Ռիսկային գործոններից են հոգեբանական տրավմաները, մայրական խնամքի պակասը, ընտանեկան խնդիրները, ծնողների կողմից անտեսումը, հղիությունը և ընտանիքում քաոսային միջավայրը[4][5]։

Պիկան առավել հաճախ հանդիպում է հղի կանանց[6], փոքր երեխաների և այն մարդկանց մոտ, որոնք ունեն զարգացման հաշմանդամություններ, օրինակ՝ աուտիզմ[7]։ Երեխաները, որոնք ուտում են կապար պարունակող ներկած սվաղ, կարող են կապարով թունավորումից ձեռք բերել ուղեղի վնասվածք։ Նմանատիպ վտանգ կա նաև այն ճանապարհների մոտ գտնվող հողը ուտելու դեպքում, որոնք գոյություն են ունեցել մինչև քառաէթիլկապարի փուլային դուրսբերումը կամ անցել են թունավոր տպատախտակներով կամ դիօքսանով վարակված յուղային մշակում (փոշին նստեցնելու համար)։ Բացի թունավորումից՝ առավել մեծ վտանգ են ներկայացնում աղեստամոքսային անանցանելիությունն ու ստամոքսում պատռվածքը։ Հող ուտելու մեկ այլ վտանգ է կենդանիների արտաթորանքների և դրանցում գտնվող մակաբույծների ընդունումը։ Պիկայով ախտորոշված հիվանդների շրջանում գրանցվել են նաև լուրջ բակտերիալ վարակների (լեպտոսպիրոզի) դեպքեր[8]։ Պիկան կարող է հանդիպել նաև կենդանիների, օրինակ՝ շների[9] և կատուների մոտ[10]։

Կավճաքար՝ կազմված կաոլինիտից՝ քվարցի մասնիկներով, որի մանր կտորները ծծել է պիկա ունեցող մարդը։

Պիկան նշանակալի սննդարար արժեք չունեցող նյութեր ուտելն է, օրինակ՝ օճառ, սվաղ կամ ներկ։ Ենթատեսակները բնորոշվում են ըստ կերած նյութի․[11]

* Ակուֆագիա (սուր առարկաներ)[12]
  • Ամիլոֆագիա (զտած օսլա, օրինակ եգիպտացորենի)[13][14]
  • Կաուտոպիրեոֆագիա (լուցկու այրված հատիկներ)
  • Սինտաֆագիա (կպչուն ժապավեն)
  • Կոնիոֆագիա (փոշի)
  • Կոպրոֆագիա (կղանք)
  • Դերմատոֆագիա (մաշկ)
  • Էմետոֆագիա (փսխանք)
  • Գեոմելոֆագիա (հում կարտոֆիլ)[13][15]
  • Գեոֆագիա (հող, ավազ, կավ, կավիճ)
  • Հեմատոֆագիա (վամպիրիզմ) (արյուն)
  • Հիալոֆագիա (ապակի)[16]
  • Կլեպտոֆագիա (մանր առարկաներ)
  • Լիգնոֆագիա (փայտ)
  • Լիտոֆագիա (քար)[17]
  • Մետալոֆագիա (մետաղ)
  • Մուկոֆագիա (լորձ)
  • Պագոֆագիա (սառույց)
  • Պլամբոֆագիա (կապար)
  • Սապոֆագիա (օճառ)
  • Տրիխոֆագիա (մազ, բուրդ, և այլ մանրաթելեր)
  • Ուրոֆագիա (մեզ)
  • Քսիլոֆագիա (փայտ կամ փայտե առարկաներ, օրինակ՝ թուղթ)[18]


Պիկայի ժամանակային ախտորոշիչ չափանիշներին համապատասխանելու համար ուտելու այս ռեժիմը պետք է շարունակվի առնվազն մեկ ամիս[19]։

Բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերած նյութի պատճառով կարող են ի հայտ գալ բարդություններ։ Օրինակ՝ կապարով թունավորում կարող է առաջանալ ներկ կամ ներկած սվաղ կուլ տալուց[20], մազագնդերը կարող են առաջացնել աղիքային անանցանելիություն, իսկ տոքսոպլազմա կամ տոքսոկարոզ վարակները կարող են զարգանալ կղանք կամ հող կուլ տալու հետևանքով[21]։

Պիկան համաձայն Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի (DSM-5) ներկայումս հայտնի է որպես հոգեկան խանգարում։ Ըստ DSM-5-ի, հանքային նյութերի պակասը երբեմն կապված է պիկայի հետ, սակայն հազվադեպ են հայտնաբերվում կենսաբանական անոմալիաներ[2]։ Պիկայի որոշ տեսակներ (գեոֆագիա, պագոֆագիա, ամիլոֆագիա) ունեցող մարդկանց մոտ առավել մեծ է անեմիա, արյան հեմոգլոբինի ցածր կոնցենտրացիա, էրիթրոցիտների ցածր մակարդակ (հեմատոկրիտ) կամ պլազմային ցինկի ցածր մակարդակ ունենալու հավանականությունը[22]։ Մասնավորապես, գեոֆագիա ունենալը առավել մեծ հավանականությամբ կապված է անեմիայի կամ ցածր հեմոգլոբինի հետ[2]։ Պագոֆագիա և ամիլոֆագիա ունենալը առավել հաճախ կապված է անեմիայի հետ[22]։ Ավելին, ընդհանուր բնակչության համեմատ՝ երեխաներն ու հղի կանայք ավելի հաճախ կարող են ունենալ անեմիա կամ ցածր հեմոգլոբին[22]։

Հոգեկան առողջության խնդիրները, ինչպիսիք են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը (ՕԿԽ) և շիզոֆրենիան, առաջարկվել են որպես պիկայի հնարավոր պատճառներ[23]։ Վերջին շրջանում պիկան կապվում է օբսեսիվ-կոմպուլսիվ սպեկտրի հետ, և առաջացել է շարժում՝ ՕԿԽ-ն ներառելու պիկայի առաջացման պատճառների մեջ[24]։ Բացի այդ, պիկայի առաջացման պատճառները ուսումնասիրելիս օգտագործվել են նաև զգայական, ֆիզիոլոգիական, մշակութային և հոգեսոցիալական մոտեցումներ[25][26][27][28][29][30]։

Պիկան կարող է լինել մշակութային սովորույթ, որը կապված չէ դեֆիցիտի կամ որևէ խանգարման հետ։ ԱՄՆ Ջորջիա նահանգում աֆրոամերիկացի կանանց շրջանում կաոլինի (սպիտակ կավ) օգտագործումը DSM-4-ում նկարագրված է որպես «մշակութային սինդրոմ» և «որևէ կերպ կապված չէ այլ հոգեախտաբանական խանգարումների հետ»[31]։ Կաոլինի վերոնշյալ օգտագործումը լայնորեն տարածված է նաև Աֆրիկայի որոշ մասերում[32]։ Նման պրակտիկաներ կարող են ծագել առողջության համար ենթադրյալ օգտակար հատկություններից, օրինակ՝ բույսերի տոքսինները կլանելու և օրգանիզմը թունավոր ալկալոիդներից և աղաղական թթուներից պաշտպանելու կավի ունակությունը[33]։

Ոչ մի թեստ չի հաստատում պիկան, բայց քանի որ այն կարող է հանդիպել մարդկանց մոտ, ովքեր ունեն սննդարար նյութերի ցածր մակարդակ և թերսնուցում, բժիշկը պետք է ստուգի արյան մեջ երկաթի և ցինկի մակարդակը։ Անեմիայի առկայությունը պարզելու համար կարելի է ստուգել նաև հեմոգլոբինի մակարդակը։ Կապարի մակարդակը մշտապես պետք է ստուգել այն երեխաների մոտ, ովքեր կարող են կերած լինել ներկ կամ կապարաներկի փոշով պատված առարկաներ։ Բացի այդ, եթե հիվանդը կերել է աղտոտված հող կամ կենդանիների արտաթորանք, բժիշկը պետք է ստուգի և վերահսկի հնարավոր վարակների առկայությունը։[19]

DSM-5-ը սահմանում է չորս չափանիշ, որոնք պետք է առկա լինեն, որպեսզի մարդուն ախտորոշեն պիկայով[2]․

  1. Անձը պետք է առնվազն մեկ ամիս շարունակ ուտի ոչ սննդարար, ոչ ուտելի նյութեր[2]։
  2. Ուտելու այս վարքագիծը պետք է համարվի աննորմալ՝ տվյալ անձի զարգացման փուլի համար[2]։
  3. Նյութերի այսպիսի օգտագործումը չպետք է կապված լինի որևէ մշակութային սովորության հետ, որը համարվում է նորմալ տվյալ անհատի սոցիալական միջավայրում[2]։
  4. Եթե անձն ունի որևէ բժշկական վիճակ (օր․՝ հղիություն) կամ հոգեկան խանգարում (օր․՝ աուտիզմի սպեկտրի խանգարում), ապա ոչ սննդարար նյութերի օգտագործումը պետք է համարվի պիկա միայն այն դեպքում, եթե այն վտանգավոր է և պահանջում է լրացուցիչ բժշկական հետազոտություն կամ բուժում՝ արդեն առկա վիճակից բացի[2]։

Տարբերակիչ ախտորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուտիզմով, շիզոֆրենիայով և որոշ ֆիզիկական խանգարումներով (օրինակ՝ Քլեյն-Լևինի համախտանիշ) տառապող անձանց մոտ հնարավոր է ոչ սննդարար նյութերի օգտագործում։ Այսպիսի դեպքերում պիկան պետք է դիտարկվի որպես լրացուցիչ ախտորոշում միայն այն դեպքում, եթե ուտելու այս վարքագիծը չափազանց հաստատուն և լուրջ է՝ լրացուցիչ կլինիկական ուշադրության արժանանալու համար[2]։

Պիկայի բուժումը կարող է տարբեր լինել՝ կախված հիվանդի առանձնահատկություններից և ենթադրվող պատճառներից (օրինակ՝ երեխա, զարգացման հապաղում ունեցող անձ, հղի կամ հոգեոգեն) և կարող է ընդգծել հոգեսոցիալական, շրջակա միջավայրի և ընտանիքին բնորոշ մոտեցումները։ Երկաթի դեֆիցիտը կարող է բուժվել երկաթի հավելումների կամ սննդակարգի փոփոխությունների միջոցով։ Նախնական մոտեցումը հաճախ ներառում է հանքային նյութերի պակասի կամ այլ ուղեկցող վիճակների զննում և, անհրաժեշտության դեպքում, դրանց բուժում[7]։ Պիկայի հոգեբանական ծագում ունեցող դեպքերի համար հաջողությամբ կիրառվել են թերապիաներ և դեղամիջոցներ, ինչպիսիք են սերոտոնինի հետզավթման ընտրողական ինհիբիտորները (SSRI)[34]։ Սակայն նախորդ հետազոտությունները եկել են այն եզրահանգմանը, որ չի թույլատրվում դեղորայքի կիրառում մինչև բոլոր ոչ հոգեոգեն պատճառների բացառումը[35]։

Պիկայի տարբեր պատճառները գնահատելուց հետո բժիշկը փորձում է մշակել համապատասխան բուժում։ Նախ, պիկայի որոշ տեսակներ առաջանում են սոցիալական ուշադրության հետևանքով։ Այդ դեպքում կարող է կիրառվել տեխնիկա, որտեղ անձի վարքագիծը անտեսվում է կամ նրան տրվում է հնարավորինս քիչ ուշադրություն։ Եթե պիկան կապված է սիրելի առարկա ուտելու հետ, ապա կարելի է կիրառել տեխնիկա, որտեղ անձը կարող է ստանալ այդ առարկան կամ զբաղմունքը՝ առանց ոչ ուտելի իրեր ուտելու։ Անհատի հաղորդակցման հմտությունները պետք է զարգանան, որպեսզի նա կարողանա արտահայտել իր ցանկությունները առանց այդպիսի վարք ցուցաբերելու։ Եթե պիկան միջոց է որևէ գործունեությունից կամ իրավիճակից խուսափելու համար, պետք է ուսումնասիրել, թե ինչու է անձը ցանկանում խուսափել այդ գործունեությունից, և նրան տեղափոխել նոր միջավայր։ Եթե պիկան պայմանավորված է զգայական արձագանքներով, ապա պետք է առաջարկել այդ զգացողությունն ապահովող այլընտրանքային մեթոդներ։ Ոչ դեղորայքային այլ տեխնիկաները կարող են ներառել օրալ ստիմուլյացիայի այլ եղանակներ, օրինակ՝ մաստակ ծամելը։ Փոփքորնի նման սնունդը նույնպես կարող է օգտակար լինել։ Այս ուտելիքները կարող են տեղադրվել «պիկայի արկղում», որը պետք է լինի հեշտ հասանելի այն ժամանակ, երբ անհատը զգում է այս վարքագիծը ցուցաբերելու ցանկություն[4]։

Պիկայի վարքաբանական բուժման տարբերակները կարող են օգտակար լինել այն անհատների համար, ովքեր ունեն զարգացման հաշմանդամություն կամ հոգեկան հիվանդություն[36]։ Վարքաբանական բուժման մեթոդները ցույց են տվել, որ դրանք կարող են 80%-ով նվազեցնել պիկայի ախտանիշները մտավոր հետամնացություն ունեցող մարդկանց շրջանում[36]։ Նորմալ վարքագիծը վերականգնելու բուժման այս մեթոդները կարող են ընդգրկել դրական ամրապնդման տեխնիկան։ Շատ դեպքերում կիրառվում է ավերսիվ թերապիա, որի ընթացքում բուժառուն դրական ամրապնդման միջոցով սովորում է, թե որոնք են անվտանգ մթերքները և որոնք պետք չէ ուտել։ Հաճախ բուժումը նման է օբսեսիվ-կոմպուլսիվ կամ կախվածության հետ կապված խանգարումների բուժմանը (օրինակ՝ էքսպոզիցիոն թերապիա)։ Որոշ դեպքերում բուժումը կարող է լինել պարզ՝ հիմնվելով այս խանգարման գոյության և դրա պատճառների բացատրության վրա։ Վերջին հետազոտությունը դասակարգել է նման վարքաբանական միջամտությունների ինը տեսակ․ բուժումը մեծամասամբ հաջող ընթացք է ունենում, բայց բուժառուի տարիքին զուգահեռ հաճախ արդյունքը նվազում է։ Այնուամենայնիվ արդյունքները կարող են տարբեր լինել՝ կախված խանգարման պատճառներից։ Զարգացման հետ կապված պատճառները հակված են ունենալու ավելի ցածր հաջողության ցուցանիշ։ Զարգացման հետ կապված պատճառները հիմնականում ունենում են հաջողության ավելի ցածր ցուցանիշ[37]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկայի տարածվածությունը դժվար է սահմանել, քանի որ այն տարբեր կերպ է ձևակերպվում, և հիվանդները հաճախ չեն խոստովանում իրենց անսովոր ցանկություններն ու ուտելու սովորությունները[38]։ Դրա հետևանքով, ռիսկային խմբերի շրջանում պիկայի տարածվածության ցուցանիշները տարբեր ուսումնասիրությունների համաձայն տատանվում են 8%-ից 65% միջակայքում[39]։ Հղիության և հետծննդյան շրջանում գտնվող կանանց զեկույցների և հարցազրույցների տվյալների հիման վրա պիկայի ամենաբարձր տարածվածությունը նկատվում է Աֆրիկայում՝ 44.8%, այնուհետև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 23.0%, և Եվրասիայում՝ 17.5%[40]։ Այս պոպուլյացիայում պիկայի հետ առնչվող հիմնական գործոններն են անեմիան և ցածր կրթական մակարդակը, որոնք սովորաբար կապված են ցածր սոցիալ-տնտեսական պայմանների հետ[41]։ Մտավոր խնդիրներ ունեցող և հոգեբուժարաններում բնակվող մեծահասակների շրջանում երկու հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ համապատասխանաբար 21.8%-ն ու 25.8%-ն ունեն պիկա[42]։

Երեխաների շրջանում պիկայի տարածվածության ճշգրիտ տվյալներ չկան[43][44]։ Փոքր երեխաներն հաճախ են իրենց բերանը դնում ոչ սննդային նյութեր․ այս երևույթը նկատվում է 12 ամսական երեխաների 75%-ի և 2-3 տարեկանների 15%-ի մոտ։

Հոգեկան հաշմանդամություն ունեցող և հոգեբուժարաններում ապրող երեխաների շրջանում պիկան հանդիպում է 10–33% դեպքերում[45]։

Ներկայումս պիկա անվամբ հայտնի հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է Հիպոկրատի կողմից[46]։

«Պիկա» տերմինը ծագում է լատիներեն pīca բառից[47][48], որը նշանակում է կաչաղակ՝ թռչուն, որն առանձնանում է իր անսովոր սննդային վարքագծով և համարվում է, որ նա ուտում է գրեթե ամեն ինչ[49]։ Հավանական է, որ լատիներեն տարբերակը հունարեն բառի թարգմանությունն է, որը միաժամանակ նշանակում էր «կաչաղակ» և «հղիության ընթացքում տարօրինակ սննդի հանդեպ հակվածություն»[50][51]։ 13-րդ դարի լատիներեն աշխատություններում պիկան հիշատակվել է հույների և հռոմեացիների կողմից, սակայն այն բժշկական տեքստերում առաջին անգամ հայտնվել է միայն 1563 թվականին[52]։

1800-ականներին ԱՄՆ-ի հարավում գեոֆագիան տարածված էր ստրկության մեջ գտնվող բնակչության շրջանում[52]։ Գեոֆագիան պիկայի տեսակ է, որի դեպքում մարդը սպառում է հողային նյութեր, օրինակ՝ կավ, որը հատկապես տարածված էր հանքային տարրերի պակասը լրացնելու նպատակով[53]։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի հարավարևելյան՝ մասնավորապես Ջեորջիայի շրջանում ստրկության մեջ գտնվող արևմտյան աֆրիկացիները կաոլինը ուտում էին դրա հակալուծային հատկությունների համար, որը նպաստում էր լուծի և աղեստամոքսային հիվանդությունների բուժմանը[54]։ Կաոլինի քարերի օգտագործումը հետագայում գիտականորեն ուսումնասիրվեց, որի արդյունքները նպաստեցին կաոլինիտի՝ կաոլինի կազմում առկա կավային հանքանյութի, դեղագործական առևտրայնացմանը։ Կաոլինիտը դարձավ հակալուծային դեղամիջոցների, օրինակ՝ կաոպեկտատի, ակտիվ բաղադրիչը, սակայն 1980-ականներին այն փոխարինվեց ատապուլգիտով, իսկ 2004 թվականից՝ բիսմութի սուբսալիցիլատով[55]։

16-րդ դարից մինչև 20-րդ դարը սննդային խանգարումների վերաբերյալ հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանում պիկան ավելի շատ դիտարկվում էր որպես այլ խանգարումների ախտանշան, այլ ոչ թե առանձին հիվանդություն։ Նույնիսկ այսօր պիկային բնորոշ վարքագիծը որոշ մշակույթներում ընդունվում է որպես սովորական պրակտիկա՝ կապված հավատալիքների, բուժման մեթոդների կամ կրոնական արարողությունների հետ[52]։

Մինչև այն պահը, երբ DSM-5-ից հանվեց «նորածնային և վաղ մանկության սննդային խանգարումներ» կատեգորիան, որի մեջ ներառված էր պիկան, այն հիմնականում ախտորոշվում էր երեխաների մոտ։ Սակայն կատեգորիայի հեռացումից հետո հոգեբույժները սկսել են ախտորոշել պիկան բոլոր տարիքի մարդկանց մոտ[46]։

Միսսուրիի Սեյնթ Ջոզեֆ քաղաքի Գլորե հոգեբուժական թանգարանում կա 1910 թվականի ցուցադրություն, որտեղ աստղաձև դասավորված ներկայացված է 1,446 կոճակ, պտուտակ, հեղույս և մեխ, որոնք կերել է մի բուժառու, ով հանկարծամահ է եղել։ Այս ամենը հայտնաբերվել է դիահերձման ժամանակ[56]։

Պիկան կենդանիների մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն մարդկանց, շների և կատուների մոտ պիկան կարող է լինել իմունային միջնորդավորված հեմոլիտիկ անեմիայի նշան, հատկապես, եթե այն կապված է այնպիսի նյութերի ուտելու հետ, ինչպիսիք են սալիկի կարանը, բետոնի փոշին և ավազը։ Նմանատիպ պիկա ունեցող շները պետք է անեմիայի ստուգում անցնեն՝ արյան ընդհանուր անալիզի կամ գոնե հեմատոկրիտի մակարդակի որոշման միջոցով.[57][58]։ Թեև փորձագետները առաջ են քաշել մի քանի հիպոթեզ՝ կենդանիների մոտ պիկայի երևույթը բացատրելու համար, դրանցից որևէ մեկը հաստատելու կամ հերքելու համար բավարար ապացույցներ չկան[59]։

  • Միշել Լոտիտո՝ ֆրանսիացի, որը հայտնի էր մետաղ ուտելու և մարսելու ունակությամբ, ստացել է Monsieur Mangetout («Պարոն Ամենակեր») մականունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sadock, Benjamin J.; Sadock, Virginia A. (2011-12-26). Kaplan and Sadock's Synopsis of Psychiatry: Behavioral Sciences/Clinical Psychiatry (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. ISBN 9781451178616.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ OED ed. 3 via Apple Dictionary.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 «Feeding and Eating Disorders». Diagnostic and Statistical Manual of Mental Disorders. DSM Library. American Psychiatric Association. 2013-05-22. doi:10.1176/appi.books.9780890425596.dsm10. ISBN 978-0890425558 – via archive.org.
  3. ↑ T. E. C. Jr. (1969 թ․ հոկտեմբերի 1). «The origin of the word pica». Pediatrics. 44: 4 – via AAP.
  4. 1 2 3 4 Blinder, Barton, J.; Salama, C. (2008 թ․ մայիս). «An update on pica: prevalence, contributing causes, and treatment». Psychiatric Times. 25 (6).{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. ↑ Singhi, Sunit; Singhi P.; Adwani G. (1981 թ․ դեկտեմբեր). «Role of Psychosocial Stress in the Cause of Pica». Clinical Pediatrics. 20 (12): 783–785. doi:10.1177/000992288102001205. PMID 7307412. S2CID 1129239.
  6. ↑ López, LB; Ortega Soler, CR; de Portela, ML (2004 թ․ մարտ). «Pica during pregnancy: a frequently underestimated problem». Archivos Latinoamericanos de Nutricion. 54 (1): 17–24. PMID 15332352.
  7. 1 2 Rose EA, Porcerelli JH, Neale AV (2000). «Pica: Common but commonly missed». The Journal of the American Board of Family Practice. 13 (5): 353–8. PMID 11001006.
  8. ↑ Fabiani, Adam; Dal Bo, Eugenia; Di Bella, Stefano; Gabrielli, Marco; Bologna, Alessandro; Albert, Umberto; Sanson, Gianfranco (2021-07-05). «Pica (Allotriophagy): An Underestimated Risk Factor for Severe Leptospirosis (Weil's Diseases)? Report of a Leptospira Septic Shock Successfully Managed with ECMO». Infectious Disease Reports (անգլերեն). 13 (3): 619–626. doi:10.3390/idr13030058. ISSN 2036-7449. PMC 8293114. PMID 34287302.
  9. ↑ «Pica: Why Pets Sometimes Eat Strange Objects». The Humane Society of the United States (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  10. ↑ Bradshaw, John W. S.; Neville, Peter F.; Sawyer, Diana (1997-04-01). «Factors affecting pica in the domestic cat». Applied Animal Behaviour Science. Behavioural Problems of Small Animals (անգլերեն). 52 (3): 373–379. doi:10.1016/S0168-1591(96)01136-7. ISSN 0168-1591.
  11. ↑ Peter Sturmey; Michel Hersen (2012). Handbook of Evidence-Based Practice in Clinical Psychology, Child and Adolescent Disorders. John Wiley & Sons. էջ 304. ISBN 978-0-470-33544-4.
  12. ↑ «Acuphagia and Eating Metal». Psychology Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-03-16-ին.
  13. 1 2 Coleman AM (2015). A Dictionary of Psychology. Oxford University Press. էջ 576. See Google books link.
  14. ↑ Sturmey P, Hersen M (2012). Handbook of Evidence-Based Practice in Clinical Psychology, Child and Adolescent Disorders. John Wiley & Sons. էջ 304. See Google books link.
  15. ↑ Johnson, BE; Stephens, RL (1982). «Geomelophagia. An unusual pica in iron-deficiency anemia». The American Journal of Medicine. 73 (6): 931–2. doi:10.1016/0002-9343(82)90802-6. PMID 7148884.
  16. ↑ Andrew M. Colman (2015). A Dictionary of Psychology. OUP Oxford. էջ 576. ISBN 978-0-19-105784-7.
  17. ↑ Somalwar, Ashutosh; Keyur Kishor Dave (2011 թ․ մարտ). «Lithophagia: Pebbles in and Pebbles out» (PDF). Journal of the Association of Physicians of India. 59: 170. PMID 21751627. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-05-31-ին. Վերցված է 2012-07-22-ին.
  18. ↑ Gowda, Mahesh; Patel, Bhavin M.; Preeti, S.; Chandrasekar, M. (2014). «An unusual case of xylophagia (paper-eating)». Industrial Psychiatry Journal. 23 (1): 65–7. doi:10.4103/0972-6748.144972. PMC 4261218. PMID 25535449.
  19. 1 2 Pica New York Times Health Guide
  20. ↑ «Mental Health and Pica». WebMD (անգլերեն). Վերցված է 2019-03-16-ին.
  21. ↑ Spitzer, Robert L. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: (DSM III). Cambridge: Univ. of Cambridge, 1986. Print.
  22. 1 2 3 Miao, Diana; Young, Sera L.; Golden, Christopher D. (2015 թ․ հունվար). «A meta-analysis of pica and micronutrient status». American Journal of Human Biology. 27 (1): 84–93. doi:10.1002/ajhb.22598. ISSN 1520-6300. PMC 4270917. PMID 25156147.
  23. ↑ Gull, William W. (1874). «Anorexia nervosa (apepsia hysterica, anorexia hysterica)». Trans. Clin. Soc. Lond. 7 (5): 498–502. doi:10.1002/j.1550-8528.1997.tb00677.x. PMID 9385628.
  24. ↑ Hergüner S, Ozyildirim I, Tanidir C (2008). «Is Pica an eating disorder or an obsessive–compulsive spectrum disorder?». Progress in Neuro-Psychopharmacology & Biological Psychiatry. 32 (8): 2010–1. doi:10.1016/j.pnpbp.2008.09.011. PMID 18848964. S2CID 207408405.
  25. ↑ Frazzoli, Chiara; Pouokam, Guy Bertrand; Mantovani, Alberto; Orisakwe, Orish Ebere (2016-10-01). «Health risks from lost awareness of cultural behaviours rooted in traditional medicine: An insight in geophagy and mineral intake». Science of the Total Environment. 566–567: 1465–1471. Bibcode:2016ScTEn.566.1465F. doi:10.1016/j.scitotenv.2016.06.028. ISSN 0048-9697. PMID 27342642.
  26. ↑ Gundacker, Claudia; Kutalek, Ruth; Glaunach, Rosina; Deweis, Coloman; Hengstschläger, Markus; Prinz, Armin (2017-07-01). «Geophagy during pregnancy: Is there a health risk for infants?». Environmental Research. 156: 145–147. Bibcode:2017ER....156..145G. doi:10.1016/j.envres.2017.03.028. ISSN 0013-9351. PMID 28342960. S2CID 2661446.
  27. ↑ Nyanza, Elias C.; Joseph, Mary; Premji, Shahirose S.; Thomas, Deborah SK; Mannion, Cynthia (2014-04-15). «Geophagy practices and the content of chemical elements in the soil eaten by pregnant women in artisanal and small scale gold mining communities in Tanzania». BMC Pregnancy and Childbirth. 14 (1): 144. doi:10.1186/1471-2393-14-144. ISSN 1471-2393. PMC 3997190. PMID 24731450.
  28. ↑ Njiru, Haron; Elchalal, Uriel; Paltiel, Ora (2011-07-01). «Geophagy During Pregnancy in Africa: A Literature Review». Obstetrical & Gynecological Survey (ամերիկյան անգլերեն). 66 (7): 452–459. doi:10.1097/OGX.0b013e318232a034. ISSN 0029-7828. PMID 21944157. S2CID 29431551.
  29. ↑ Madziva, C.; Chinouya, M. J. (2023-10-01). «African migrant women acquisition of clay for ingestion during pregnancy in London: a call for action». Public Health. 223: 110–116. doi:10.1016/j.puhe.2023.07.021. ISSN 0033-3506. PMID 37634450. S2CID 261189504.
  30. ↑ Madziva, Cathrine; Chinouya, Martha Judith (2020). «Clay Ingestion During Pregnancy Among Black African Women in a North London Borough: Understanding Cultural Meanings, Integrating Indigenous and Biomedical Knowledge Systems». Frontiers in Sociology. 5: 20. doi:10.3389/fsoc.2020.00020. ISSN 2297-7775. PMC 8022624. PMID 33869429.
  31. ↑ R. Kevin Grigsby; և այլք: (1999 թ․ փետրվար). «Chalk Eating in Middle Georgia: a Culture-Bound Syndrome of Pica?». Southern Medical Journal. 92 (2): 190–192. doi:10.1097/00007611-199902000-00005. PMID 10071665.
  32. ↑ Franklin Kamtche (2010 թ․ հունվարի 12). «Balengou: autour des mines» [Balengou: around the mines]. Le Jour (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-07-15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  33. ↑ Marc Lallanilla (2006 թ․ հունվարի 4). «Eating Dirt: It Might Be Good for You». ABC News. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  34. ↑ Bhatia MS, Gupta R (2007-05-11). «Pica responding to SSRI: An OCD spectrum disorder?». The World Journal of Biological Psychiatry. 10 (4–3): 936–8. doi:10.1080/15622970701308389. PMID 17853279. S2CID 30089547.
  35. ↑ Fotoulaki M, Panagopoulou P, Efstratiou I, Nousia-Arvanitakis S (2007). «Pitfalls in the approach to pica». European Journal of Pediatrics. 166 (6): 623–4. doi:10.1007/s00431-006-0282-1. PMID 17008997. S2CID 1429977.
  36. 1 2 Hagopian, Louis P.; Rooker, Griffin W.; Rolider, Natalie U. (2011). «Identifying empirically supported treatments for pica in individuals with intellectual disabilities». Research in Developmental Disabilities. 32 (6): 2114–2120. doi:10.1016/j.ridd.2011.07.042. PMID 21862281.
  37. ↑ McAdam, David B.; Sherman, James A.; Sheldon, Jan B.; Napolitano, Deborah A. (2004 թ․ հունվար). «Behavioral interventions to reduce the pica of persons with developmental disabilities». Behavior Modification. 28 (1): 45–72. doi:10.1177/0145445503259219. ISSN 0145-4455. PMID 14710707. S2CID 12112249.
  38. ↑ Blinder, Barton, J.; Salama, C. (2008 թ․ մայիս). «An update on pica: prevalence, contributing causes, and treatment». Psychiatric Times. 25 (6).{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  39. ↑ López, LB; Ortega Soler, CR; de Portela, ML (2004 թ․ մարտ). «Pica during pregnancy: a frequently underestimated problem». Archivos Latinoamericanos de Nutricion. 54 (1): 17–24. PMID 15332352.
  40. ↑ Fawcett, Emily J.; Fawcett, Jonathan M.; Mazmanian, Dwight (2016 թ․ հունիս). «A meta-analysis of the worldwide prevalence of pica during pregnancy and the postpartum period». International Journal of Gynaecology and Obstetrics. 133 (3): 277–283. doi:10.1016/j.ijgo.2015.10.012. ISSN 1879-3479. PMID 26892693. S2CID 205265004.
  41. ↑ Fawcett, Emily J.; Fawcett, Jonathan M.; Mazmanian, Dwight (2016 թ․ հունիս). «A meta-analysis of the worldwide prevalence of pica during pregnancy and the postpartum period». International Journal of Gynaecology and Obstetrics. 133 (3): 277–283. doi:10.1016/j.ijgo.2015.10.012. ISSN 1879-3479. PMID 26892693. S2CID 205265004.
  42. ↑ Hartmann AS, Becker AE, Hamptom C, Bryant-Waugh R (2012 թ․ նոյեմբեր). «Pica and Rumination Disorder in DSM-5». Psychiatric Annals. 42 (11): 426–30. doi:10.3928/00485713-20121105-09.
  43. ↑ Hartmann AS, Becker AE, Hamptom C, Bryant-Waugh R (2012 թ․ նոյեմբեր). «Pica and Rumination Disorder in DSM-5». Psychiatric Annals. 42 (11): 426–30. doi:10.3928/00485713-20121105-09.
  44. ↑ Chatoor, I (2009). «Chapter 44: Feeding and eating disorders of infancy and early childhood». In Sadock, BJ; Sadock, VA; Ruiz, P (eds.). Kaplan and Sadock's Comprehensive Textbook of Psychiatry (9th ed.). Lippincott, Williams & Wilkins. էջ 3607. ISBN 9780781768993.
  45. ↑ Chatoor, I (2009). «Chapter 44: Feeding and eating disorders of infancy and early childhood». In Sadock, BJ; Sadock, VA; Ruiz, P (eds.). Kaplan and Sadock's Comprehensive Textbook of Psychiatry (9th ed.). Lippincott, Williams & Wilkins. էջ 3607. ISBN 9780781768993.
  46. 1 2 Michalska, Aneta; Szejko, Natalia; Jakubczyk, Andrzej; Wojnar, Marcin (2016). «Nonspecific eating disorders - a subjective review». Psychiatria Polska. 50 (3): 497–507. doi:10.12740/PP/59217. ISSN 2391-5854. PMID 27556109.
  47. ↑ T. E. C. Jr. (1969 թ․ հոկտեմբերի 1). «The origin of the word pica». Pediatrics. 44: 4 – via AAP.
  48. ↑ Lewis, Charlton T.; Short, Charles (1879). «pīca». A Latin Dictionary. Clarendon Press. Արխիվացված օրիգինալից 2021-07-13-ին – via Perseus Project.
  49. ↑ Thyer, Bruce A.; Wodarski, John S (2007). Social work in mental health: an evidence-based approach. John Wiley and Sons. էջեր 133. ISBN 978-0-471-69304-8.
  50. ↑ «Pica | Etymology, origin and meaning of pica by etymonline».
  51. ↑ «Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, κίσσα^».
  52. 1 2 3 Rose EA, Porcerelli JH, Neale AV (2000). «Pica: Common but commonly missed». The Journal of the American Board of Family Practice. 13 (5): 353–8. PMID 11001006.
  53. ↑ «geophagy». Merriam-Webster Dictionary. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  54. ↑ Martin, Anthony (2013). Life Traces of the Georgia Coast: Revealing the Unseen Lives of Plants and Animals. Indiana University Press. էջ 43. ISBN 978-0-253-00602-8.
  55. ↑ Pray, W. Steven; Pray, Joshua J. (2005). «Diarrhea: Sweeping Changes in the OTC Market». US Pharmacist. 30 (1). Վերցված է 2017-03-24-ին.
  56. ↑ https://web.archive.org/web/20210422211426/https://www.roadsideamerica.com/story/2142
  57. ↑ Plunkett, Signe J. (2000). Emergency Procedures for the Small Animal Veterinarian. Elsevier Health Sciences. էջ 11. ISBN 978-0-7020-2487-0.
  58. ↑ Feldman, Bernard F.; Joseph G. Zinkl; Nemi Chand Jain; Oscar William Schalm (2000). Schalm's Veterinary Hematology. Blackwell Publishing. էջեր 506. ISBN 978-0-683-30692-7.
  59. ↑ «Pica: Why Pets Sometimes Eat Strange Objects». The Humane Society of the United States (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկա (հոգեբուժություն)» հոդվածին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ