Պիկասոյի թանգարան (Անթիբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիկասոյի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունԱնթիբ
ՎայրChâteau Grimaldi (Antibes)?
Ղեկավարության նստավայրԱնթիբ
Հիմնադրվել է1925
Այցելուներ131 600 մարդ (2009)[1], 120 677 մարդ (2016)[1], 164 961 մարդ (2002)[1], 157 976 մարդ (2014)[1], 132 968 մարդ (2010)[1], 132 586 մարդ (2003)[1], 170 376 մարդ (2005)[1], 129 094 մարդ (2013)[1], 99 523 մարդ (2008)[1], 133 458 մարդ (2004)[1], 141 084 մարդ (2015)[1], 126 180 մարդ (2011)[1], 147 430 մարդ (2001)[1], 123 188 մարդ (2017)[1], 123 040 մարդ (2012)[1], 131 483 մարդ (2019)[1] և 114 829 մարդ (2018)[1]
Կայքantibes-juanlespins.com/les-musees/picasso/
Քարտեզ
Քարտեզ

Պիկասոյի թանգարան (Անթիբ) (ֆրանսերեն՝ Musée Picasso (Antibes), իսպանացի նշանավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների ցուցադրությանը նվիրված թանգարան Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանի Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի Անթիբ քաղաքում՝ անմիջականորեն ծովափին գտնվող միջնադարյան դղյակում, որը կառուցվել է XII դարում, 1385 թվականից դարձել Գրիմալդի իշխանական տոհմի սեփականությունն ու աթոռանիստը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1608 թվականին Ֆրանսիայի արքա Հենրի IV ձեռք է բերել դղյակը։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո այն պետականացվել է և տրամադրվել քաղաքապետարանին, ծառայել նաև որպես նահանգապետի նստավայր ու զորանոց։ Բուրբոնների վերադարձից հետո վերածվել է բարաքի[2]։ 1924 թվականից դարձել է հնագիտական թանգարան։ 1946 թվականին այդ թանգարանի վարիչ Ռոմուալ Դոր դե լա Սուշերը, ընդառաջելով Պիկասոյի ցանկությանը, նրան առաջարկել է իր արվեստանոցը բացել նախկին դղյակի տարածքում[3]։ Նկարիչն ընդունել է այդ առաջարկությունը՝ ասելով, որ ինքը դա անում է ոչ միայն իր, այլ նաև հնագիտական թանգարանի համար, և պատրաստակամություն է հայտնել պատկերազարդելու թանգարանը[4]։ 1946 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա քսաներկու պաննո է նկարել թանգարանի համար, հետագայում էլ նվիրաբերել է 23 գեղանկար և 44 մատիտանկար[5]։

1957 թվականին Պիկասոյին շնորհվել է Անթիբի պատվավոր քաղաքացու կոչում։ 1966-ին Գրիմալդիների դղյակում, որտեղ մի ժամանակ գործել է նկարչի արվեստանոցը, բացվել է նրան նվիրված թանգարան, և Ռոմուալ Դոր դե լա Սուշերը դարձել է դրա առաջին վարիչը։ Թանգարանի հավաքածուում արդեն տեղ էին գտել մալագացի մեծահամբավ արվեստագետի 275 աշխատանքներ։ Կան նաև անվանի այլ նկարիչների գործեր (Նիկոլյա դը Ստալ, Ֆերնան Լեժե, Արման Ֆերնանդես, Սեզար, Ամադեո Մոդիլիանի, Իվ Քլեյն, Մաքս Էռնստ, Միրո, Անտոնիո սաուրա, Դևիդ Հոքնի, Բրասաի, Բալտյուս, Ֆրանսիս Պիկաբիա և այլք)[6]։ 1990 թվականին, Ժակլին Պիկասոյի կտակի համաձայն, հավաքածուն համալրվել է արվեստի նոր գործերով։

Ֆրանսիական կառավարության 1993 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Գրիմալդիների դղյակն ու Պիկասոյի անթիբյան թանգարանը հռչակվել են պատմական հուշարձան և գտնվում են պետության հովանու և պահպանության ներքո[7] (ըստ այլ աղբյուրների՝ պատմության հուշարձանի կարգավիճակ դղյակին շնորհվել է դեռևս 1928 թվականի ապրիլի 29-ին)[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  2. Carli, Félicien. Antibes: A Short History of Architecture. Éditions due Cardo. էջ 20. ISBN 978-2-37786-006-7.
  3. [http://pagesperso-orange.fr/mexiqueculture/nouvelles4-ribera.htm Picasso en el castillo de Antibes. Elena Ribera de la Souchère
  4. secc.es
  5. «Picasso Museum Antibes. Facts. Visits». Paris Digest. 2018. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. El museo Picasso reabre sus puertas
  7. El castillo Grimaldi y el museo Picasso, monumento histórico
  8. |PA00080651|Château des Grimaldi, actuellement musée Picasso}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիկասոյի թանգարան (Անթիբ)» հոդվածին։