Պիթիասի ասպետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիթիասի ասպետներ
JustusHRathbone.jpg
Տեսակկազմակերպություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1864
ՀիմնադիրՋաստուս Հ․ Ռաթբոն
Կայքpythias.org
«Պիթիասի ասպետներ»-ի անդամությն վկայական, 1890[1]
Պիթիասի ասպետները շքերթում, Վիսկոնսին նահանգի Ռասին քաղաքում, մոտավորապես 1910 թվական
Պիթիասի ասպետները շքերթում, Թոլեդո, Օհայո, 1890-ական թվականներ

«Պիթիասի ասպետներ» (անգլ.՝ Knights of Pythias), 1864 թվականի փետրվարի 19-ին Վաշինգտոնում հիմնադրված եղբայրություն և գաղտնի կազմակերպություն[2]։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի որոշման համաձայն արտոնագիր ստացած առաջին եղբայրությունն է[3]։ Հիմնադրվել է Ջաստուս Հ․ Ռաթբոնի կողմից, որը ոգեշնչվել էր «Դամոն և Պիթիաս» լեգենդի վերաբերյալ իռլանդացի գրող Ջոն Բանիմի հեղինակած պիեսից․ լեգենդը գովերգում է հավատարմության, պատվի և ընկերության գաղափարները, որոնք միաբանության առանցքն են հանդիսանում։

Միաբանությունն ավելի քան 2,000 ժողովարան ունի ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում, որի անդամների թիվը 2003 թվականին կազմել է 50,000 մարդ։ Գլխադասային գրասենյակը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ստոութոն քաղաքում։ Ժողովարանները գումարվում են «Պիթիական ամրոցներ» կոչվող կառույցներում։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պիթիասի ասպետների» կառուցվածքը եռաստիճան է։ Տեղական միավորները սովորաբար կոչվել են «ամրոցներ», սակայն ժամանակի ընթացքում անվանվել են «ենթակայության ժողովարաններ»։ Պետական և գավառական կազմակերպությունները կոչվում են «Մեծ ժողովարաններ», իսկ ազգային կառույցը՝ «Գերագույն ժողովարան» և գումարում է երկամյա համագումար։ Գերագույն ժողովարանի պաշտոնյաների թվում են՝ Գերագույն կանցլերը, կանցլերը, փոխկանցլերը, սրբազան առաջնորդը, քարտուղարը, գանձապահը, զինապետը, ներքին պահակախումբը և արտաքին պահակախումբը[4]:186։

Միաբանության մասնաճյուղերն են՝ «Պիթիական քույրերը» և երիտասարդական երկու կազմակերպություն՝ «Pythian Sunshine Girls» և «Junior Order of Princes of Syracuse» տղաների համար[4]:184–85։

Անդամություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն անդամությունը բաց է եղել Աստծուն հավատացող առողջ տղամարդկանց համար։ Հաշմանդամներին չեն ընդունել մինչև 1875 թվականը։ Անդամներն ընդունվել են գաղտնի քվեարկությամբ[4]:184։

Անդամը պետք է լիներ առնվազն 18 տարեկան և տար հետևյալ երդումը․

Aquote1.png Պատվովս եմ երդվում, որ հավատում եմ Աստծուն, որ ես պրոֆեսիոնալ խաղամոլ չեմ, որ ապօրինի կերպով չեմ զբաղվում ալկոհոլային խմիչքների կամ թմրանյութերի մեծածախ կամ մանրածախ վաճառքով, և որ ես հավատում եմ կարգուկանոնի պահպանմանը և հաստատված լիազորությունների պահպանմանը այն կառավարությունում, որում ես ապրում եմ: Ավելին, պատվովս եմ երդվում, որ ես կոմունիստ կամ ֆաշիստ չեմ, որ ես չեմ պաշտպանում և ոչ էլ անդամ եմ որևէ կազմակերպության, որը հանդես է գալիս ուժով կամ բռնությամբ կամ այլ անօրինական միջոցներով այն երկրի կառավարության տապալման օգտին, որի քաղաքացին եմ ես, և որ ես ուժով կամ բռնությամբ չեմ ձգտում այլ անձանց զրկել այդ երկրի օրենսդրությամբ նախատեսված իրենց իրավունքներից[5]։ Aquote2.png

Այսպես կոչված «Եղբայրության ոսկե դարաշրջանի» ավարտին՝ 1920-ական թվականների սկզբին, միաբանությունն ունեցել է մոտավորապես մեկ միլիոն անդամ։ Սակայն մինչև 1979 թվականն այս թիվն անկում է ապրել ու հասել 200,000-ի[4]:185։

Կոչումների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիթիական ասպետության կոչումները հերթագայվում են այսպես՝

  1. Պաժ/մանկլավիկ
  2. Էսկվայր/պարոն
  3. Ասպետ

1877 թվականին միաբանությունը «Նվիրաբերության կոչում» ամվամբ լրացուցիչ կոչում է սահմանել, որը եղբայրական ապահովագրական արտոնություններ էր սահմանում։ 1930 թվականին այս ճյուղն անջատվել է «Պիթիասի ասպետներից» ու հետագայում հայտնի դարձել որպես Ամերիկյան միացյալ ապահովագրական ընկերություն[4]:185։

«Պիթիասի ասպետները» նաև «Խորասանի ասպետների դրամատիկական միաբանություն» անվամբ[4]:184 մասնաճյուղ ունի, որն էլ իր հերթին կանանց համար նախատեսված «Nomads of Avrudaka» անվամբ բաժին ունի[6]։

Վերջապես, ասպետի կոչում ստացած անդամներն իրավասու էին միանալ այժմ գոյությունից դուրս եկած «համազգեստավորների շարքին», որոնք մասնակցում էին շքերթներ և այլ միջոցառումների[4]:184։

Թուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաբանության հիմնադրման սկզբնական ժամանակահատվածում, երբ անդամը նոր էր ներգրավվում խմբի մեջ, նա արարողակարգային թուր է ստացել[7]։ Այն կարող էին նրան նվիրել ընտանիքի անդամները, գործընկերները կամ այլոք որպես հարգանքի նշան։ Վերջին տասնամյակների ընթացքում յուրաքանչյուր անդամից թուր ունենալ պահանջելու փոխարեն տեղական խորհուրդը թրերի հավաքածու է պահում, որն անդամներն օգտագործում են։ Երկար, նեղ թրերը հիմնականում օգտագործվում են հանրության ներկայությամբ շքերթների ու վարժանքների ժամանակ, մինչդեռ կարճ թրերն օգտագործվում են ցուցադրությունների մեջ։

Թրերի վրա գծանշումները շատ տարբեր էին: Թրերի մեծամասնության վրա փորգրված էր «FCB» հապավումը, որը խորհրդանշում էր պիթիացիների նշանաբանը՝ «Բարեկամություն, Բարեգործություն, Բարյացկամություն» (անգլ.՝ Friendship, Charity, Benevolence)։ Թրերի վրայի պատկերները նույնպես համընդհանուր էին և ընդգրկում էին տղամարդու, կնոջ և երեխայի (խորհրդանշում էր ասպետի՝ ընտանիքին հրաժեշտ տալը), շենքից ներքև նայող տղամարդու, որտեղ մարդիկ են հավաքված (խորհրդանշում էր Դեյմոնի սպասվող մահապատիժը), սյուների արանքում պատկերված տղամարդու, որը քանդում է դրանք (Սամսոնի նման, որը ոչնչացնում է իր թշնամու տաճարը), կամ զենքերի տարբեր տեսակներ (թուր, կացին, մուրճ և այլն)։ Երբեմն թրի վրա պատկերված էր լինում ասպետի սաղավարտ՝ գագաթին առյուծ, հաճախ՝ մրտենու ճյուղ (սիրո՝ պիթիական խորհրդանիշը) կամ բազե (զգոնության պիթիական խորհրդանիշը)։

Համազգեստավորների դասի անդամի թրի վրա պատկերվում էր «UR» փորագրությունը (անգլ.՝ Uniformed Rank), աղավնի կամ շուշան։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաբանությունն օգնություն է տրամադրել «նեղության մեջ գտնվող արժանի պիթիացիներին», ինչպես նաև ազգային կամ հատվածային աղետներից տուժածներին։ Գործում են ճամբարներ անապահով երիտասարդների և տներ՝ տարեց անդամների համար։ Հովանավորել է կրթաթոշակային ֆոնդեր, արյան մղիչներ, մայրուղիների անվտանգության ծրագրեր և ցիստիկ ֆիբրոզ հետազոտությունների հիմնադրամ[4]:185։

Պիթիական այլ կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի Պիթիասի ասպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1869 թվականի մարտի 8-ին Ռիչմոնդում սևամորթների ժողովարանին գերագույն ժողովարանն արտոնագիր չտվեց, մի շարք սևամորթներ ստեղծեցին իրենց միաբանությունն ու այն անվանեցին «Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի Պիթիասի ասպետներ»։ Մինչև 1897 թվականն այս կազմակերպությունն ուներ 40,000 անդամ, գլխավոր ժողովարաններ 20 նահանգներում և այլ ժողովարաններ Արևմտյան Հնդկաստանում և Կենտրոնական Ամերիկայում։ Այն տարեկան բաշխում էր $ 60,000 արժողությամբ արտոնություններ և ուներ կանանց մասնաճյուղ ու համազգեստավորների դաս[8]:266։

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնտարիոյում գլխավոր ժողովարանը բացվել է 1872 թվականի ապրիլի 8-ին։ Ռովենտա Լ․ Ռուքսը գրել է դաշնամուրի համար նախատեսված «Պիթիասի ասպետների մեծ քայլերթը», որը նա նվիրել է կանցլեր Քոլին Հ․ Ռոզին ու Օնտարիոյի մեծ ժողովարանի ծառայողներին ու ներկայացուցիչներին։ Երաժշտությունը թղթի վրա լոիյս է տեսել մոտավորապես 1876 թվականին և պատկերազարդված է եղել միաբանության խորհրդանիշով ու լատիներեն նշանաբանով՝ «Իսկական ընկերները փրկություն են» (լատ.՝ Amico Fidus ad Aras)[9]։

Պիթիասի ասպետների բարելավված միաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին գերագույն ժողովարանը որոշել է, որ միաբանության աշխատանքն իրականացվելու է անգլերենով։ Սա վշտացրել է որոշ անդամների, որոնք սովոր էին գերմաներեն օգտագործել։ Երբ այս որոշման մասին կրկնվել է 1894 և 1895 թվականներին, գերմանախոս մի շարք անդամներ անջատվել են ու 1895 թվականի հունիսի համագումարի ժամանակ Ինդիանապոլիսում ստեղծել են «Պիթիասի ասպետների բարելավված միաբանությունը»։ Սակայն նոր միաբանությունը ժողովրդականություն չի վայելել, և մի քանի տարի անց հաշտեցման գործընթաց է սկսվել[8]:238։

Հանրահայտ ասպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրանվիլ Փեռլ Այկման (1858–1923), դատավոր և սուֆրաժիստ[10]
  • Ա․Ա․ Էյմս, չորս անգամ Մինեապոլիսի քաղաքապետ,
  • Լուի Արմսթրոնգ, ջազային երգիչ և շեփորահար[11][12]
  • Հյուգո Բլեք, Գերագույն դատարանի անդամ[13]
  • Կլիֆորդ Քլևլանդ Բրուքս, Լուիզիանայի սենատի անդամ 1924 - 1932 թվականներին[14]
  • Ուիլյամ Ջենինգս Բրայան, ԱՄՆ պետքարտուղար և նախագահի թեկնածու[15]
  • Բենջամին Կարդոզո, դատական գործիչ[16]
  • Ջ․Ջ․ Քարթեր, պետական ներկայացուցիչ, քաղաքապետ, Վեբստեր շրջան, Լուիզիանա[17]
  • Լեոպոլդ Գասպարի, Լուիզիանայի պետական օրենսդիր մարմնի երկու պալատների անդամ[18]
  • Ռոբերտ Հյուստոն Քարի, Լուիզիանայի ներկայացուցիչների պալատի անդամ 1888 - 1892 Բոսիեր շրջանից[19]
  • Մայոր Ավգուստուս Փ․ Դեյվիս, «Sons of Union Veterans of the Civil War» կազմակերպությն հիմնադիր[20]
  • Ու․ Տ․ Դաունս, Ռապիդ շրջանի շերիֆ, 1924–1940[21]
  • Էլիոթ Էնգել, կոնգրեսմեն, Նյու Յորք[22]
  • Ջոն Գաբրիել, Արկանզասում նահանգապետի հանրապետական թեկնածու 1922 և 1924 թվականներին[23]
  • Լերոյ Միլթոն Գրայդեր (1854–1919), Կալիֆոռնիայում անշարժ գույքի հիմնադիր[փա՞ստ]
  • Ուորեն Հարդինգ, ԱՄՆ նախագահ[24]
  • Ուիլյամ Հեյվարդ, Փրովիդենսի քաղաքապետ[25]
  • Չառլզ Թիզդեյլ Հովարդ, Charles Tisdale Howard, փաստաբան, Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատի խոսնա [26]
  • Հյուբերտ Հորեյշո համֆրի, ԱՄՆ փոպ նախագահ[27]
  • Բոբ Ջոնս-ավագ, Բոբ Ջոնս համալսարանի հիմնադիր, հայտնի ավետարանչական[28]
  • Կլոդ Հ․ Լարսեն, Վիսկոնսինի նահանգային ժողովի անդամ[29]
  • JՋոն Էլիս Մարտինյու, Արկանզասի նահանգապետ[30]
  • Ֆրենկ ՄքԴոնու, Վիսկոնսինի օրենսդիր մարմնի երկու պալատների անդամ[31]
  • Ուիլիամ Մաք-Քինլի, ԱՄՆ նախագահ[32]
  • Ալեքսանդր Փ․ Ռիդլ, Կանզասի նահանգապետ
  • Բրեդբուրի ռոբինսոն, ամերիկացի ֆուտբոլիստ, բժիշկ, բնապահպան և քաղաքական գործիչ
  • Ջոն Բուչանան Ռոբինսոն, ԱՄՆ կոնգրեսմեն (1891-1897)[33]
  • Նելսոն Ա․ Ռոքֆելլեր, ԱՄՆ փոխնախագահ[32]
  • Ֆրանկլին Դ. Ռուզվելտ, ԱՄՆ նախագահ, որն անդամագրվել է 1936 թվականին, իր նախագահության օրոք[4]:185
  • Ուիլյամ Գրին Ստյուարտ, ֆերմեր և դպրոցի խորհրդի նախագահ Լուիզիանայից[34]
  • Լի Էմեթ Թոմաս, Շրիվպորտի քաղաքապետ, Լուիզիանայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ[35]
  • Փարք Թրամել, սենատոր Ֆլորիդայից[36]
  • Լյու Ուոլես, գրող, գեներալ, քաղաքական գործիչ[37]

Հանրահայտ կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Վաշինգտոնում, որը ցույց է տալիս այն վայրը, որտեղ 1864 թվականին հիմնադրվել է «Պիթիասի ասպետները»
«Պիթիասի ասպետների» դղյակ, Հյուստոնում, (դրոշմանիշ, մոտավորաես 1898 թվական)
(նահանգը և քաղաքը)
  • Պիթիասի ասպետների շենք, Ֆինիքս, Արիզոնա, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]
  • Պիթիյան դղյակ, Արկատա, Կալիֆոռնիա, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]
  • Պիթիասի ժողովարանի շենք, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]
  • Պիթիասի ասպետների ժողովարան, Սալիդա, Կոլորադո[39]
  • Պիթիասի ասպետների ժողովարան, Վեյզեր, Այդահո, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]
  • Պիթիասի ասպետների շենք և թատրոն, Գրինզբուրգ, ԻՆդիանա, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]
  • Պիթիասի ասպետների ժողովարան, Սաութ Բենդ, Ինդիանա, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]
  • Պիթիասի ասպետների տաճար, Լուիսվիլ, Կենտուկի, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]
  • Պիթիական տաճար, Նյու Օռլեան, Լուիզիանա
  • Պիթիական օպերայի շենք, Բութբեյ Հարբոր, Մեն
  • Իգլ Հարբոր դպրատուն, Իգլ Հարբոր, Միչիգան, Michigan, գրանցված է Պատմական վայրերի ազգային ռեգիստրում[38]․ այստեղ է Ջաստուս Ռաթբոնը հղացել միաբանություն ստեղծելու գաղափարը
  • Պիթիական տուն Միսուրիում, նաև հայտնի որպես Պիթիական ամրոց
  • Պիթիասի ասպետների շենք, Վիրջինիա Սիթի, Նևադա
  • Պիթիական տաճար, Նյու Յորք
  • Պիթիական տաճար և Պիթիական թատրոն, Կոլումբոս, Օհայո
  • Պիթիական դղյակ, Թոլեդո, Օհայո, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում
  • Պիթիասի ասպետների տաղավար, Ֆրանկլին, Թենասի, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]
  • Պթիասի ասպետների տաճար, Դալաս, Տեխաս
  • Պիթիասի ասպետների շենք, Ֆորտ-Ուերտ, Տեխաս
  • Պիթիական ամրոց, Պորտսմուտ, Վիրջինիա, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]
  • Պիթիական տաճար, Թաքոմա, Վաշինգտոն, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]
  • Պիթիասի ասպետների շենք, Բելինգհեմ, Ֆեյրհեյվն, Վաշինգտոն
  • «Պիթիական դղյակ» ժողովարան, Միլուոքի, Վիսկոնսին, գրանցված է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[38]

Հանրային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպետները հիշատակված են Սթիվեն Լիքոքի «Sunshine Sketches of a Little Town» գրքում․ ասպետների կողմից կազմակերպված տխրահռչակ ծովային էքսկուրսիան 3-րդ գլխի թեման է, որը կոչվում է «Պիթիասի ասպետների ծովային էքսկուրսիան»։ Գրքի որոշ հերոսներ ենթադրաբար այդ միաբանության անդամներից են եղել[40]։

Մարքս եղբայրների « Animal Crackers» ֆիլմում Գրոուչոն նավապետ Սպոլդինգի դերում հաղորդում է վերջերս դեպի Աֆրիկա կատարած իր որսորդական ուղևորության մասին։ Նա ասում է․ «Աֆրիկայի գլխավոր կենդանիները լոսերը, եղջերուներն ու Պիթիասի ասպետներն են»[41]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Caption: "Friendship, Charity, Benevolence. Knights of Pythias. Founded February 19th, 1864. The Order is founded upon naught but the purest and sincerest motives. Its aim is to alleviate the suffering of a brother, succor the unfortunate, zealously watch at the bedside of the sick, soothe the pillow of the dying, perform the last sad rights [sic] at the grave of a brother; offering consolation to the afflicted, and caring, with all a brother's love, for the widow and orphan. Brotherly love and charity are the Pillars on which it rests; Friendship and Truth the bond and surety of its preservation. Peace on earth and goodwill toward men. K. of P. Record. Certificate of Membership. This is to Certify That — was initiated as Page in — Lodge N° — Located at — State of — on the — day of 18 — Charged as Esquire — day of 18 — and proved as Knight — day of 18 — . In memory of brother — born — died — aged — yrs. — ms. — dys. In memory of sister — born — died — aged — yrs. — ms. — dys. Entered according to Act of Congress in the y. 1889 by J. M. Vickeroy, in the Office of the Librarian of Congress at Washington, D. C. Published by J. M. Vick[e]roy & Co., Terre-Haute, Indiana."
  2. Carnahan, James R. Pythian Knighthood: Its History and Literature, 2nd Ed, Revised and Enlarged. The Pettibone Manufacturing Company, Fraternity Publishers, Cincinnati, 1892.
  3. Approved May 5, 1870 [16 Stat. at L. 98, chap. 80]
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Schmidt Alvin J. (1980)։ «Knights of Pythias»։ Fraternal Organizations։ Westport, CT: Greenwood Press։ էջեր 183–89, 281։ ISBN 0313214360 
  5. Application for Membership.
  6. «Nomads of Avrudaka»։ Fezmuseum.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-28-ին։ Վերցված է 2013-11-16 
  7. Glickman, Lawrence B. Consumer Society in American History: A Reader. Ithaca, N.Y.: Cornell University Press, 1999, p. 223.
  8. 8,0 8,1 Stevens Albert C[lark] (1907)։ The Cyclopedia of Fraternities: A Compilation of Existing Authentic Information and the Results of Original Investigation As to More Than Six Hundred Secret Societies in the United States (2nd ed.)։ New York: E.B. Treat & Co.։ էջեր 238, 263–66։ Վերցված է 21 December 2018 
  9. AMICUS No. 5379212 Library and Archives Canada, Sheet music from our past.
  10. staff (November 1, 1900)։ «Endorsed by Bryanites»։ The Eureka Herald 
  11. «Louis Armstrong»։ Grand Lodge of British Columbia and Yukon։ Grand Lodge of British Columbia and Yukon A.F. & A. M.։ 1 May 2005։ Վերցված է 21 December 2018։ «Armstrong wrote in his autobiography that he was a member of a lodge of the Knights of Pythias.» 
  12. Armstrong Louis (1986)։ Satchmo. My Life in New Orleans։ New York: Da Capo Press (Prentice-Hall)։ էջ 225։ ISBN 0306802767։ Վերցված է 21 December 2018։ «Among the clubs represented were […] The Knights of Pythias (my lodge)[…]» 
  13. «Hugo L. Black»։ Encyclopedia of Alabama։ Վերցված է 12 May 2017 
  14. Henry E. Chambers, History of Louisiana, Vol. 2 (Chicago and New York City: The American Historical Society, Inc., 1925, p. 71)
  15. Lawrence Kestenbaum։ «Knights of Pythias, politicians, Nebraska»։ The Political Graveyard։ Վերցված է 2013-11-16 
  16. Benjamin N. Cardozo Lodge at www.cardozospeaks.org
  17. C. W. Barnum։ «Webster Parish, Louisiana, History and Genealogy»։ laahgp.genealogyvillage.com։ Վերցված է March 11, 2015 
  18. «Caspari, Leopold»։ Louisiana Historical Association, A Dictionary of Louisiana Biography (lahistory.org)։ Արխիվացված է օրիգինալից February 25, 2012-ին։ Վերցված է December 22, 2010 
  19. «Curry, Robert H.»։ The Political Graveyard։ Վերցված է July 24, 2015 
  20. «Biography of A. P. Davis, Founder of SUVCW»։ suvcw.org։ Վերցված է 12 May 2017 
  21. Henry E. Chambers, A History of Louisiana: Wilderness, Colony, Province, Territory, State, People, (Chicago and New York City: American Historical Society, Inc., 1925), pp. 245-246
  22. «Eliot Engel»։ NNDB։ Վերցված է 12 May 2017 
  23. «John W. Grabiel»։ ebooksread.com։ Վերցված է August 23, 2012 
  24. Lawrence Kestenbaum։ «Knights of Pythias, politicians, California»։ The Political Graveyard։ Վերցված է 2013-11-16 
  25. The Biographical cyclopedia of representative men of Rhode Island։ Harold B. Lee Library։ Providence, National biographical publishing co.։ 1881 
  26. Herreid, Charles N. "Early History of the Knights of Pythias"
  27. Lawrence Kestenbaum։ «Knights of Pythias, politicians, Minnesota»։ The Political Graveyard։ Վերցված է 2013-11-16 
  28. History of Alabama and dictionary of Alabama biography, Volume 3, 940.
  29. «Assembly Jt. Res. 19»։ The Laws of Wisconsin, Volume 1։ Madison, Wisconsin: Atwood & Culver։ 1965։ էջեր 837–38։ Վերցված է 21 December 2018 
  30. Lawrence Kestenbaum։ «Freemasons, politicians, Arkansas»։ The Political Graveyard։ Վերցված է 2013-11-16 
  31. «Bio: McDonough, Frank (1846–1904)»։ Clark County History Buffs։ Վերցված է 2016-05-29 
  32. 32,0 32,1 Lawrence Kestenbaum։ «Knights of Pythias, politicians, New York»։ The Political Graveyard։ Վերցված է 2013-11-16 
  33. Jordan John W. (1914)։ A History of Delaware County Pennsylvania and Its People։ New York: Lewis Historical Publishing Company։ էջեր 634–637։ Վերցված է 19 August 2018 
  34. «"William Green Stewart" in Biographical and Historical Memoirs of Northwest Louisiana»։ Chicago and Nashville, Tennessee: The Southern Publishing Company։ 1890։ Վերցված է March 14, 2015 
  35. «Thomas, Lee Emmett»։ Louisiana Historical Association, A Directory of Louisiana Biography (lahistory.org)։ Արխիվացված է օրիգինալից September 23, 2010-ին։ Վերցված է December 29, 2010 
  36. «Park Trammell»։ www.nndb.com։ Վերցված է 2019-04-08 
  37. Crawfordsville Saturday Evening Journal, June 19, 1875
  38. 38,00 38,01 38,02 38,03 38,04 38,05 38,06 38,07 38,08 38,09 38,10 38,11 «National Register Information System»։ National Register of Historic Places։ National Park Service։ 2009-03-13 
  39. «Knights of Pythias – Salida, Colorado»։ WayMarking։ Վերցված է 30 July 2017 
  40. Various (2007)։ Nischik Reingard M., ed.։ The Canadian Short Story: Interpretations։ Camden House։ ISBN 978-1-57113-127-0 
  41. «Animal Crackers (1930) Movie Script | SS»։ Springfield! Springfield!։ Վերցված է 2020-01-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]