Պիերո Մանզոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիերո Մանզոնի
Piero manzoni 12.png
Ծնվել էհուլիսի 13, 1933(1933-07-13)[1][2][3][…]
ԾննդավայրՍոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2]
Վախճանվել էփետրվարի 6, 1963(1963-02-06)[4][5][6][…] (29 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա[2]
Ազգությունիտալացի[7]
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՍուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունարվեստների գործիչ, նկարիչ, նկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ և կոնցեպտուալ արվեստագետ
ՈճԱրտե պովերա[8]
Ժանրկոնցեպտուալիզմ[2], Ֆիգուր[2] և աբստրակցիոնիզմ[2]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԳեղանկարչի կղկղանք, Աքրոմես, Գծեր, Օդային մարմին և Manifesto for the International Exhibition of Nothing?
ԱնդամակցությունԶերո
Համատեղ ապրողՆանդա Վիգո
ԱզգականներՊիպա Բակա[9]
Կայքpieromanzoni.org/index_it.htm(իտալ.)(անգլ.)(իսպ.)
Commons-logo.svg Piero Manzoni Վիքիպահեստում

Պիերո Մանզոնի (իտալ.՝ Piero Manzoni,հուլիսի 13, 1933(1933-07-13)[1][2][3][…], Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2] - փետրվարի 6, 1963(1963-02-06)[4][5][6][…], Միլան, Իտալիա[2]), իտալացի նկարիչ, որը հայտնի է իր կոնցեպտուալ աշխատանքներով՝ ստեղծված որպես իր ժամանակակից Իվ Քլեյնի ստեղծագործությունների ուղիղ պատասխան։ Գտնվում է արվեստի այնպիսի ձևի ստեղծման ակունքներում, ինչպիսին է շոկ-արթը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականի հուլիսի տասներեքին Կրեմոնա գավառի Սոնչինո փոքրիկ քաղաքում։

Մանզոնիին բնորոշ են ներկանյութերով և տարբեր նյութերով փորձարկումներ կատարելը։ Օրինակ, նա օգտագործել է ֆոսֆորափայլ ներկ և կոբալտի քլորիդ, որպեսզի ստանա ժամանակի ընթացքում փոփոխվող գույնի տպավորություն։ Չնայած նա ունեցել է էլ ավելի անսովոր գաղափարներ։ Օրինակ, նա ստեղծել է արձան սպիտակ բամբակից, ապակու մանրաթելերից, ճագարի կաշվից և արհեստական թխվածքաբլիթներից։

1958 թվականին նա ստեղծել է «պնևմատիկ (օդաճնշական) արձան»՝ կազմված 45 փչովի մեմբրանից։ Արձանի գնորդը ստացել է նաև հեղինակի շունչը, որով լցված էին մեմբրանները։ Նա նաև փորձել է ստեղծել կենդանու մեխանիկական արձան, որի շարժման համար արևային էներգիա պիտի օգտագործվեր։ 1960 թվականին նա ստեղծել է մի գունդ, որը շարժվել է օդի հոսանքով։

1960 թվականին Մանզոնին որպես արվեստի գործ ներկայացրել է մի քանի պինդ խաշած ձու, որոնց վրա թողել է իր մատնահետքերը։ Հանդիսատեսներին թույլատրվել է ուտել ամբողջ ցուցահանդեսը 70 րոպեի ընթացքում։ Ավելի ուշ նա սկսել է վաճառել իր մատնահետքերը։ Նաև Մանզոնին հայտարարել է, որ որոշ մարդիկ, այդ թվում Ումբերտո Էկոն, համարվում են արվեստի քայլող գործեր։

1961 թվականի մայիսին Մանզոնին տեղավորել է սեփական կղանքը պահածոյի 90 համարակալված տարաներում (յուրաքանչյուրում՝ 30 գրամ) և նրանց վրա չորս լեզուներով գրել է. «Նկարչի կղկղանքը»։ Ինքը Մանզոնին պարզաբանել է իր արարքն այսպես. «Ես արվեստի գործեր գնողների վստահության հանդեպ ուշադրություն եմ հրավիրում»։ Հաջորդ տարիներին այդ տարաները հայտնվել են արվեստի տարբեր հավաքածուներում՝ ստանալով նշանակալի մրցանակներ ամբողջ աշխարհում։ Տեղեկություններ կան, որ հետագայում դրանցից մի քանիսը պայթել են (հավանաբար կոռոզիայից և կուտակված գազերի ճնշման տակ)։

Նույն թվականին նա ցուցահանդեսի համար մերկ մարդկանց վրա ստորագրել է և նույնիսկ նրանց դա հաստատող վկայագիր է տվել։ Նա նաև ստեղծել է «կախարդական պատվանդան», որի վրա բարձրանալով՝ բոլորը դառնում էին արվեստի գործ։

1963 թվականին Պիերո Մանզոնին մահացել է սրտամկանի կաթվածից Միլանի իր ստուդիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]