Պիետրո դելլա Վինյա
Պիետրո դելլա Վինյան (նաև Պիեռ դելլե Վինյե,Պետրուս դե վինեաս կամ դե Վինեիս; Կապուա, մոտ 1190 - Սան Մինիատո, 1249) իտալացի իրավագետ և դիվանագետ էր, ով հանդես էր գալիս որպես կայսր Ֆրիդրիխ II-ի կանցլեր և քարտուղար (լոգոտետ): Կեղծ մեղադրանքով lèse-majesté (հոգևորականի հանդեպ վիրավորնաք)-ի մեջ, նա բանտարկվեց և կուրացվեց՝ շուտով ինքնասպանություն գործելով[1]։ Նա հանդես է գալիս որպես կերպար Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության դժոխքում»:


Կյանք և ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիետրո դելլա Վինյան ծնվել է 1190 թվականին Կապուայում համեստ պայմաններում։ Նա շարունակել է իրավագիտության կրթությունը Բոլոնիայում: Իր դասական կրթության, լատիներեն խոսելու կարողության և իր բանաստեղծական շնորհների միջոցով նա արժանացավ կայսր Ֆրիդրիխ II-ի բարեհաճությանը, որը նրան դարձրեց իր քարտուղարը, այնուհետև (judex magnae curiae), խորհրդական, Ապուլիայի նահանգապետ, պրոտոնոտար և կանցլեր: Կայսրը նրան ուղարկեց Հռոմ 1232 և 1237 թվականներին՝ Պապի հետ բանակցելու, 1239 թվականին դեպի Պադովա՝ քաղաքացիներին դրդելու ընդունել կայսերական պաշտպանությունը., 1234–1235 թվականներին Անգլիա ՝ ամուսնություն կազմակերպելու Ֆրեդերիկ II-ի և Անգլիայի թագավոր Հենրի III-ի քրոջ՝ Իզաբելլայի միջև։
Դելլա Վինյան հմուտ և վստահելի դիվանագետ էր, և նա համառորեն պաշտպանում էր կայսրին իր զրպարտողներից և պապի սպառնալիքներից: Բայց Լիոնի առաջին ժողովում (1245), որը հրավիրվել էր Հռոմի Իննոկենտիոս IV պապի կողմից, դելլա Վինյան իր տիրոջ պաշտպանությունը վստահեց հայտնի իրավաբան Թադդեո դա Սուեսային, որը չկարողացավ կանխել նրա դատապարտումը։
Դելլա Վինյան մշակույթի ճանաչված մարդ էր։ Նա խրախուսում էր գիտությունն ու կերպարվեստը և իր օրենսդրական բարեփոխումներով մեծ ներդրում ունեցավ Իտալիայի բարօրության համար։ Հեղինակել է նաև որոշ ժողովրդական պոեզիաներ, որոնցից մինչ օրս պահպանվել են երկու կանզոնի և մեկ սոնետ։
Նրա նամակները, որոնք հիմնականում գրվել են կայսեր անունով և հրատարակվել են Իսելինի կողմից (Epistolarum libri vi, 2 v., Basel, 1740), պարունակում են շատ արժեքավոր տեղեկություններ 13-րդ դարի պատմության և մշակույթի վերաբերյալ։ Նրան են վերագրվում նաև Սիցիլիայի օրենքների ժողովածուն, Tractatus de potestate imperial–ին և մեկ այլ տրակտատ՝ «Մխիթարության մասին»՝ գրված Բոեթիուսի ոճով։
Գուելֆիական ավանդույթը դելլա Վինյային, ինչպես նաև կայսրին և նրա արքունիքին մեղադրում է հերետիկոսության մեջ։ Անգամ ասվում էր, հավանաբար առանց որևէ հիմքի, որ նրանք են եղել հայտնի De Tribus Impostoribus աշխատության հեղինակները, որտեղ քննադատվում են Մովսեսը, Հիսուսը և Մուհամեդը, իսկ նրանց ուսմունքները մերժվում են։
Ազատազրկում և ենթադրյալ ինքնասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դելլա Վիգնան ձերբակալվել է Կրեմոնայում 1249 թվականի մարտին որպես դավաճան։ Ձերբակալության պատճառները երբեք չեն պարզաբանվել. ենադրվում է դավադրություն կամ մեղադրանք կոռուպցիայի մեջ։ Նրան կուրացրել է Ֆրիդրիխ II-ը Պոնտրեմոլիում՝ Սան Ջեմինիանոյի Պիացետտայում(հրապարակում)։ Դելլա Վինյայի մահվան ստույգ հանգամանքները, որը տեղի է ունեցել նրա տապալումից անմիջապես հետո, անհայտ են. Որոշ աղբյուրներ պնդում են, որ նա, հնարավոր է, խոշտանգումների է ենթարկվել կամ մահացել է կուրանալու հետևանքով, իսկ մյուսները պնդում են, որ նա ինքնասպան է եղել Սան Մինիատոյի բանտային աշտարակում։
Աստվածային կատակերգությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ինքնասպան՝ նա հայտնվում է որպես անիծյալներից մեկը Ինքնասպանության անտառներում Դանթեի դժոխքում, շրջան VII, օղակ II, երգ XIII. Բռնություն սեփական անձի նկատմամբ. ինքնասպանություններ և անառակություններ: Դելլա Վինյան բացահայտում է իր ինքնությունը ճանապարհորդներ Դանթեին և Վիրգիլիոսին. «Ես ինքն եմ, որ կրում էի Ֆրեդերիկի սրտի երկու բանալիները / կողպելու և բացելու համար, և ես լավ գիտեի / դրանք վերածելու այնքան նուրբ արվեստը»:
Դանթեի՝ դելլա Վինյայի կերպարը ընդգծում է նրա հռետորաբանության հմտությունը։ Նրա շարահյուսությունը բարդ է ու խճճված, ինչպես փշերը։ Մի պահ Դանթեն արձագանքում է դրան. «Կարծում եմ, նա կարծում էր, որ ես մտածում եմ»՝ ըստ Ջոն Կիարդիի թարգմանության։ Նրան դասելով ոչ թե դավաճանների, այլ ինքնասպանների շարքում՝ Դանթեն հաստատում է, որ դելլա Վինյային սուտ կամ սխալ մեղադրել են:
19-րդ դարում Ուիլյամ Բլեյքը նկարազարդել է Աստվածային կատակերգությունը և պատկերել դելլա Վինյային «Ինքնամարդասպանների անտառը. Հարփիները և ինքնասպանները»–ում։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Richard Barrie Dobson (2000). «Pietro della Vigna». Encyclopedia of the Middle Ages. Vol. 2. Fitzroy Dearborn Publishers. ISBN 9781579582821.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Huillard-Bréholles, Vie et correspondence de Pierre de la Vigne (Paris, 1864)
- Presta, Pier delle Vigne (Milan, 1880)
- Capasso and Ianelli, Pier delle Vigne (Caserta, 1882)
- public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Pietro Della Vigna». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 21 (11th ed.). Cambridge University Press. էջ 594. This article incorporates text from a publication now in the
- Peter de Vinea - Catholic Encyclopedia article
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by Պիետրո դելլա Վինյա at LibriVox (public domain audiobooks)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո դելլա Վինյա» հոդվածին։ |
|