Պիետրո Վերխովոդ
Պիետրո Վերխովոդ իտալ.՝ Pietro Vierchowod | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Lo Zar[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 6, 1959[2][3] (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պիետրո Վերխովոդ (իտալ.՝ Pietro Vierchowod, ապրիլի 6, 1959[2][3], Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, կարիերան ավարտելուց հետո՝ մարզիչ։ Իտալիայի հավաքականիխաղացող, աշխարհի երեք առաջնությունների մասնակից (1982, 1986, 1990)։
1982 թվականի աշխարհի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող 1995/96, Գավաթակիրների գավաթակիր 1989/90, Իտալիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի գավաթի քառակի հաղթող։
1991 թվականին պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։
Գրականութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիետրոն ուկրաինական արմատներ ունի[4][5]։ Ծնվել է Ստարոբելսկում (Ուկրաինական ԽՍՀ)՝ խորհրդային ռազմագերի Իվան Լուկյանովիչ Վերխովոդի (ծնված 1914 թվականին) ընտանիքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հաստատվել է Իտալիայում: Երեսունականների սկզբին՝ զանգվածային սովի ժամանակ, Իվան Վերխովոդը աշխատանքի է անցել Ենակիևոյի (այն ժամանակ՝ Ռիկովո) մետալուրգիական գործարանում։ Կարմիր բանակ զորակոչվելուց հետո կռվել է Ֆինլանդիայում և Լեհաստանում, իսկ 1941 թվականի հուլիսին գերի է ընկել Բեսարաբիայի համար մղվող մարտերում։ Գերությունից փախչելուց հետո Իվան Վերխովոդը չի վերադարձել Խորհրդային Միություն։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել մանկուց, խաղացել է «Ռոմանեզե» սիրողական ակումբում։ 1976 թվականին նորամուտը նշել է «Կոմոյի» կազմում, որը հանդես է եկել իտալական ֆուտբոլի Բ Սերիայում։ 1980 թվականին «Կոմոն» անցել է Ա Սերիա։ 1981-ից 1982 թվականների մրցաշրջանում Վերխովոդը, արդեն «Սամպդորիայի» խաղացող լինելով, վարձավճարով հանդես եկավ «Ֆիորենտինայում», որը մրցաշրջանի արդյունքում գրավեց երկրորդ տեղը: Հաջորդ մրցաշրջանը Պիետրոն կրկին վարձավճարով է անցկացրել «Ռոմայում», «ջալլոռոսսիի» հետ հաղթել է Սերիա A-ում և ճանաչվել այդ մրցաշրջանի լավագույն խաղացող:
Դրանից հետո Վերխովոդը սկսել է խաղալ «Սամպդորիայում» և 12 տարի եղել է ջենովական ակումբի հիմնական կազմի խաղացող։ «Սամպդորիայի» հետ Պիետրոն երկրորդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն, չորս անգամ նվաճեց Իտալիայի գավաթը, մեկ անգամ սուպերգավաթը և մեկ անգամ գավաթների գավաթը: Հենց այս թիմի կազմում խաղալու համար էր, որ նա ստացավ «Ցար», «Սամպդորիայի Գլադիատոր» մականունները[6]։
1995 թվականին 36 տարեկան Վերխովոդը տեղափոխվել է «Յուվենտուս», դարձել Իտալիայի սուպերգավաթակիր (1:0 «Պարմայի» դեմ խաղում), իսկ մրցաշրջանի ավարտին հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում (հաղթանակ հետխաղյա 11-մետրանոցներով «Այաքսի» նկատմամբ)։ Հաջորդ մրցաշրջանը Պիետրոն անցկացրել է «Միլանում», բայց 1995-ից 1996 թվականների մրցաշրջանում չեմպիոն դառնալուց հետո 1996-ից 1997 թվականների մրցաշրջանն ավարտել են 11-րդ տեղում։ Այդ պատճառով հաջորդ մրցաշրջանը Վերխովոդը խաղացել է արդեն «Պյաչենցայում», որը պայքարել է Սերիա Ա-ում մնալու համար։ Վերխովոդը դարձավ Ա Սերիայի պատմության մեջ առաջին դաշտային խաղացողը, որը խաղադաշտ դուրս եկավ 41 տարեկանում (2007 թվականին Վերխովոդի դաշտային խաղացողների ռեկորդը 15 օրով գերազանցեց Ալեսանդրո Կոստակուրտան)։ Իր կարիերայի ավարտի պահին Վերխովոդը, որն անցկացրել է 562 հանդիպում Ա Սերիայում, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 8 խաղ հետ մնալով դարպասապահ Դինո Ձոֆից (2024 թվականի սկզբին Վերխովոդը զբաղեցնում է ութերորդ տեղը Ա Սերիայում հանդիպումների քանակով և չորրորդը դաշտային խաղացողների շարքում)։ 2003 թվականի ապրիլի 1-ին իտալական մամուլը կատակեց ընթերցողների հետ՝ տեղեկացնելով, որ Վերխովոդը վերադառնում է մեծ ֆուտբոլ՝ ռեկորդը գերազանցելու համար[7]։
Իտալիայի հավաքականում Վերխովոդը նորամուտը նշել է 1981 թվականի հունվարի 6-ին հոլանդացիների դեմ ընկերական խաղում։ Հաջորդ երկու տարիներին Պիետրոն կանչվեց հավաքական, բայց խաղադաշտ դուրս չեկավ։ 1982 թվականին Իտալիան հաղթել է աշխարհի առաջնությունում, սակայն Վերխովոդը մնացել է պահեստայինների նստարանին։ Պիետրոն հավաքականի հիմնական ֆուտբոլիստ է դարձել 1983 թվականից և այդ պաշտոնին է մնացել մինչև 1993 թվականը, երբ որոշում է կայացրել ավարտել ելույթները ազգային թիմում: 1984 թվականին Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում եղել է օլիմպիական հավաքականի կազմում (4-րդ տեղ)։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Ռոմանեզե | Սերիա D | 1975/76 | 3 | 0 | — | — | — | 3 | 0 | |||
Ընդհանուր | 3 | 0 | — | — | — | 3 | 0 | |||||
Կոմո | Սերիա Բ | 1976/77 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 0 | 0 | ||
1977/78 | 16 | 0 | 0 | 0 | — | — | 16 | 0 | ||||
Սերիա C1 | 1978/79 | 34 | 3 | — | — | 8 | 0 | 42 | 3 | |||
Սերիա Բ | 1979/80 | 35 | 1 | 4 | 0 | — | — | 39 | 1 | |||
Սերիա Ա | 1980/81 | 30 | 2 | 4 | 0 | — | 5 | 2 | 39 | 4 | ||
Ընդհանուր | 115 | 6 | 8 | 0 | — | 13 | 2 | 136 | 8 | |||
→ Ֆիորենտինա | Սերիա Ա | 1981/82 | 28 | 2 | 6 | 0 | — | — | 34 | 2 | ||
Ընդհանուր | 28 | 2 | 6 | 0 | — | — | 34 | 2 | ||||
→ Ռոմա | Սերիա Ա | 1982/83 | 30 | 0 | 5 | 0 | 8 | 0 | — | 43 | 0 | |
Ընդհանուր | 30 | 0 | 5 | 0 | 8 | 0 | — | 43 | 0 | |||
Սամպդորիա | Սերիա Ա | 1983/84 | 30 | 2 | 8 | 0 | — | — | 38 | 2 | ||
1984/85 | 29 | 2 | 12 | 1 | — | — | 41 | 3 | ||||
1985/86 | 28 | 1 | 7 | 0 | 4 | 0 | — | 39 | 1 | |||
1986/87 | 28 | 2 | 4 | 0 | — | — | 32 | 2 | ||||
1987/88 | 29 | 5 | 11 | 2 | — | — | 40 | 7 | ||||
1988/89 | 29 | 1 | 14 | 5 | 8 | 1 | 1 | 0 | 52 | 7 | ||
1989/90 | 32 | 3 | 3 | 0 | 9 | 2 | 1 | 0 | 45 | 5 | ||
1990/91 | 30 | 3 | 10 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 45 | 3 | ||
1991/92 | 31 | 1 | 8 | 2 | 9 | 0 | 1 | 0 | 49 | 3 | ||
1992/93 | 29 | 1 | 1 | 0 | — | — | 30 | 1 | ||||
1993/94 | 32 | 2 | 8 | 1 | — | — | 40 | 3 | ||||
1994/95 | 31 | 2 | 4 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 41 | 2 | ||
Ընդհանուր | 358 | 25 | 90 | 11 | 39 | 3 | 5 | 0 | 492 | 39 | ||
Յուվենտուս | Սերիա Ա | 1995/96 | 21 | 2 | 1 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 31 | 2 |
Ընդհանուր | 21 | 2 | 1 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 31 | 2 | ||
Միլան | Սերիա Ա | 1996/97 | 16 | 1 | 2 | 0 | — | — | 18 | 1 | ||
Ընդհանուր | 16 | 1 | 2 | 0 | — | — | 18 | 1 | ||||
Պյաչենցա | Սերիա Ա | 1997/98 | 29 | 2 | 1 | 0 | — | — | 30 | 2 | ||
1998/99 | 28 | 4 | 1 | 0 | — | — | 29 | 4 | ||||
1999/2000 | 22 | 0 | 2 | 0 | — | — | 24 | 0 | ||||
Ընդհանուր | 79 | 6 | 4 | 0 | — | — | 83 | 6 | ||||
Ամբողջ կարիերա | 650 | 42 | 116 | 11 | 55 | 3 | 19 | 2 | 840 | 58 |
Հանդիպումներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն |
---|---|---|---|---|
4 փետրվարի, 1984 | ![]() |
5:0 | — | Ընկերական խաղ |
3 մարտի, 1984 | ![]() |
2:1 | — | Ընկերական խաղ |
7 ապրիլի, 1984 | ![]() |
1:1 | — | Ընկերական խաղ |
22 մայիսի, 1984 | ![]() |
0:1 | — | Ընկերական խաղ |
26 մայիսի, 1984 | ![]() |
2:0 | — | Ընկերական խաղ |
30 մայիսի, 1984 | ![]() |
0:0 | — | Ընկերական խաղ |
26 սեպտեմբերի, 1984 | ![]() |
1:0 | — | Ընկերական խաղ |
3 հոկտեմբերի, 1984 | ![]() |
1:1 | — | Ընկերական խաղ |
8 դեկտեմբերի, 1984 | ![]() |
2:0 | — | Ընկերական խաղ |
5 փետրվարի, 1985 | ![]() |
2:1 | — | Ընկերական խաղ |
13 մարտի, 1985 | ![]() |
0:0 | — | Ընկերական խաղ |
3 ապրիլի, 1985 | ![]() |
2:0 | — | Ընկերական խաղ |
6 հունիսի, 1985 | ![]() |
2:1 | — | Ընկերական խաղ |
25 սեպտեմբերի, 1985 | ![]() |
1:2 | — | Ընկերական խաղ |
5 փետրվարի, 1986 | ![]() |
1:2 | — | Ընկերական խաղ |
26 մարտի, 1986 | ![]() |
2:1 | — | Ընկերական խաղ |
11 մայիսի, 1986 | ![]() |
2:0 | — | Ընկերական խաղ |
31 մայիսի, 1986 | ![]() |
1:1 | — | Աշխարհի առաջնություն 1986 |
5 հունիսի, 1986 | ![]() |
1:1 | — | Աշխարհի առաջնություն 1986 |
10 հունիսի, 1986 | ![]() |
3:2 | — | Աշխարհի առաջնություն 1986 |
17 հունիսի, 1986 | Ֆրանսիա | 0:2 | — | Աշխարհի առաջնություն 1986 |
21 փետրվարի, 1990 | ![]() |
0:0 | — | Ընկերական խաղ |
31 մարտի, 1990 | ![]() |
1:0 | — | Ընկերական խաղ |
19 հունիսի, 1990 | ![]() |
2:0 | — | Աշխարհի առաջնություն 1990 |
25 հունիսի, 1990 | ![]() |
2:0 | — | Աշխարհի առաջնություն 1990 |
7 հուլիսի, 1990 | ![]() |
2:1 | — | Աշխարհի առաջնություն 1990 |
26 սեպտեմբերի, 1990 | ![]() |
1:0 | — | Ընկերական խաղ |
22 դեկտեմբերի, 1990 | ![]() |
4:0 | 1 | ԵԱ-1992 ընտրական մրցաշար |
13 փետրվարի, 1991 | ![]() |
0:0 | — | Ընկերական խաղ |
1 մայիսի, 1991 | ![]() |
3:1 | — | ԵԱ-1992 ընտրական մրցաշար |
12 հունիսի, 1991 | ![]() |
2:0 | — | Ընկերական խաղ |
16 հունիսի, 1991 | ![]() |
1:1 | — | Ընկերական խաղ |
25 սեպտեմբերի, 1991 | ![]() |
1:2 | — | Ընկերական խաղ |
12 հոկտեմբերի, 1991 | ![]() |
0:0 | — | ԵԱ-1992 ընտրական մրցաշար |
20 հունվարի, 1993 | ![]() |
2:0 | — | Ընկերական խաղ |
24 փետրվարի, 1993 | ![]() |
3:1 | — | ԵԱ-1994 ընտրական մրցաշար |
24 մարտի, 1993 | ![]() |
6:1 | 1 | ԵԱ-1994 ընտրական մրցաշար |
14 ապրիլի, 1993 | ![]() |
2:0 | — | ԵԱ-1994 ընտրական մրցաշար |
1 մայիսի, 1993 | ![]() |
0:1 | — | ԵԱ-1994 ընտրական մրցաշար |
Ընդհանուր՝ 45 հանդիպում / խփված գոլեր՝ 2, հաղթանակներ՝ 25, ոչ-ոքի՝ 12, պարտություններ՝ 8 — eu-football.info
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբ | Աշխատանքի ավարտ | Արդյունքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Հ | Ո | Պ | % հաղթանակ | ||||
Կատանիա | ![]() |
19 դեկտեմբերի 2001 | 22 ապրիլի 2002 | 16 | 9 | 2 | 5 | 56,25 |
Ֆիորենտինա | ![]() |
11 օգոստոսի 2002 | 29 հոկտեմբերի 2002 | 9 | 3 | 4 | 2 | 33,33 |
Տրիեստինա | ![]() |
13 սեպտեմբերի 2005 | 21 նոյեմբերի 2005 | 13 | 5 | 3 | 5 | 38,46 |
Հոնվեդ | ![]() |
13 հունիսի 2014 | 6 հոկտեմբերի 2014 | 11 | 4 | 1 | 6 | 36,36 |
Կամզա | ![]() |
31 մայիսի 2018 | 1 հունիսի 2018 | 0 | 0 | 0 | 0 | — |
Ընդհանուր | 49 | 21 | 10 | 18 | 43 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 1995/96 թթ
- Գավաթակիրների գավաթակիր ՝ 1989/90 թթ
- Իտալիայի չեմպիոն ՝ 1982/83, 1990/91 թթ
- Իտալիայի գավաթակիր՝ 1984/85, 1987/88, 1988/89, 1993/94 թթ.
- Իտալիայի սուպերգավաթի հաղթող՝ 1991, 1995 թթ
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի չեմպիոն: 1982 թվական
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1990 թվական
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Guerin Sportivo Իտալիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ ՝ 1984 թ
- Gaetano Scirea մրցանակի դափնեկիր՝ 1995 թ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Pietro Vierchowod: l'ultimo zar» [Peter Vierchowod: the last tsar] (իտալերեն). Storie di Calcio. Արխիվացված օրիգինալից 2016-10-25-ին. Վերցված է 9 November 2014-ին.
- ↑ Stefano Bedeschi (19 April 2013). «Gli eroi in bianconero: Pietro VIERCHOWOD» [The heroes in black and white: Pietro VIERCHOWOD] (իտալերեն). Tutto Juve. Արխիվացված օրիգինալից 2023-01-24-ին. Վերցված է 4 August 2016-ին.
- ↑ Тимофей Яценко. «Сын пленного советского солдата стал чемпионом мира вместе с Италией. История Верховода: им восхищался сам Марадона». // SPORT24, 14 июля 2021. Արխիվացված է օրիգինալից 2021-07-15-ին. Վերցված է 2021-07-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Игорь Гольдес. «Жертва розыгрыша: Верховода обязали выходить на поле в 44 года». // Советский спорт, 15 апреля 2003. Արխիվացված է օրիգինալից 2020-07-20-ին. Վերցված է 2020-07-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)