Պիետրո Բելլուսկի
Պիետրո Բելլուսկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Անկոնա, Մարկե |
Մահացել է | փետրվարի 14, 1994[2][3] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Պորտլենդ, Օրեգոն, ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարան և Կոռնելի համալսարանի ճարտարագիտական քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Commonwealth Building? |
Պարգևներ | Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի ոսկե մեդալ, Մշակույթի ազգային շքանշան, Հռոմի մրցանակ, Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի անդամ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ |
Pietro Belluschi Վիքիպահեստում |
Պիետրո Բելլուսկի (անգլ.՝ Pietro Belluschi, օգոստոսի 18, 1899[1][2][3][…], Անկոնա, Մարկե - փետրվարի 14, 1994[2][3], Պորտլենդ, Օրեգոն, ԱՄՆ), իտալական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ: Ճարտարապետական մոդեռնիզմի առաջնորդ, առնչություն ունի հազարից ավելի շենքերի նախագծման հետ[4], մի շարք հեղինակավոր ճարտարապետական պարգևների դափնեկիր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիետրո Բելլուսկին ծնվել է 1899 թվականի օգոստոսի 18-ին Անկոնայում: Մեծացել է Հռոմում[5]: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, մարտնչել է ավստրիացիների դեմ, մասնակցել է այնպիսի խոշոր ճակատամարտերի, ինչպիսիք են Կապորետոյի և Վիտտորիո-Վենետոյի ճակատամարտերը: Պատերազմի ավարտից հետո Բելլուսկին ընդունվում է Հռոմի Լա Սապիենցի համալսարան և ավարտում է այն 1922 թվականին` ստանալով «քաղաքացիական ինժեներ» մասնագիտություն[6]: Հաջորդ տարի ուսանողության փոխանակման ծրագրի միջոցով մեկնում է ԱՄՆ, որտեղ չնայած անգլերենին բացարձակ չտիրապետելուն, ավարտում է Կոռնելի համալսարանը նույն մասնագիտությամբ: Բելլուսկին իր իտալացի ընկերների խորհրդով չի վերադառնում հայրենիք, քանի որ այնտեղ այդ ժամանակ սկսել էր ուժ հավաքել Բենիտո Մուսոլինի ֆաշիստական ռեժիմը: Սկզբում Բելլուսկին աշխատում է Այդահոյի հանքերում որպես ինժեներ, որտեղից օրական ստանում է հինգ դոլար (մոտավորապես 66 դոլար 2015 թվականի գներով[7]), այնուհետև աշխատանքի է անցնում Պորտլենդի Ալբերտ Դոյլի ճարտարապետական բյուրոյում, այդ քաղաքում անցկացնելով իր կյանքի զգալի մասը: Դոյլի բյուրոյում Բելլուսկին հասարակ գծագրողից հասնում է մինչև գլխավոր դիզայներ, իսկ 1943 թվականից արդեն բյուրոն պատկանում էր իրեն և այն կոչում է իր անունով[5]: 1950-ական թվականների սկզբին Բելլուսկին ստանում էր տարեկան 150 հազար դոլար (համարյա 1,35 մլն դոլար 2015 թվականի գներով[7]):
1951 թվականին Բելլուսկին դառնում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության և նախագծման դպրոցի դեկանը և այդ պաշտոնում մնում մինչև 1965 թվականը: Մասաչուսեթս փոխադրվելուց առաջ Բելլուսկին իր պորտլենդյան գրասենյակը հանձնում է Skidmore, Owings & Merrill ընկերությանը:
Պիետրո Բելլուսկին մահացել է 1994 թվականին, կյանքի 95-րդ տարում[6]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին կինը` Հելեն Խեմմիլան ունեցել է 2 որդի, Պիտերը (ծնվ. 1939 թ) և Էնթոնին (ծնվ. 1941թ):
- Երկրորդ կինը` Մարջորին (1920-2009), 1965 թվականից մինչև 1994 թվականի փետրվարի 14-ը (ճարտարապետի մահը):
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1950-1955 թթ. - ԱՄՆ նրբագեղ արվեստների Հանձնաժողովի անդամ նախագահի նշանակմամբ
- 1951-1965 թթ. - Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության և նախագծման դպրոցի դեկան
- 1952 թվականից - Արվեստի և գիտության Ամերիկյան ակադեմիայի անդամ
- 1953-1957 թթ. - Դիզայնի ազգային ակադեմիայի զուգորդված անդամ, 1957 թվականից՝ լիիրավ
- 1972 թ.- Ճարտարապետների Ամերիկյան ինստիտուտի ոսկե մեդալ
- 1970-ականների վերջից մինչև 1980-ականների սկիզբ Վաշինգտոնում Վիետնամի վետերանների հուշահամալիրի դիզայնի ընտրության ժյուրիի անդամ
- 1991 թ.- Արվեստների բնագավառում ԱՄՆ ազգային մեդալի մրցանակաբաշխությունում Բելլուսկին պատմության մեջ երկրորդ ճարտարապետն էր, որ պարգևատրվել էր այդ մեդալով
- Ճարտարապետների Ամերիկյան ինստիտուտի անդամ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Grove Art Online, Grove Dictionary of Art Online / J. Turner — OUP, 1998.
- ↑ Obituary/Pietro Belluschi (անգլ.) на сайте newsoffice.mit.edu, 2 марта 1994
- ↑ 5,0 5,1 Пол Голдбергер. Pietro Belluschi, 94, an Architect Of Major Urban Buildings, Dies (անգլ.) на сайте nytimes.com, 16 февраля 1994
- ↑ 6,0 6,1 Дейв Биркленд. Pietro Belluschi, 94, Helped Design Seattle Convention Center (անգլ.) на сайте community.seattletimes.nwsource.com, 16 февраля 1994
- ↑ 7,0 7,1 Калькулятор инфляции доллара США (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Интервью с Пьетро Беллуски (անգլ.) на сайте aaa.si.edu
- Пьетро Беллуски (անգլ.) на сайте greatbuildings.com
|