Պիետրո Ալդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիետրո Ալդի
Ծնվել էհուլիսի 26, 1852(1852-07-26)
ԾննդավայրՄանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էմայիսի 18, 1888(1888-05-18)[1][2] (35 տարեկան)
Մահվան վայրՄանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ոճակադեմիզմ
 Pietro Aldi Վիքիպահեստում

Պիետրո Ալդի (իտալ.՝ Pietro Aldi, հուլիսի 26, 1852(1852-07-26), Մանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա - մայիսի 18, 1888(1888-05-18)[1][2], Մանչիանո, Գրոսետո, Տոսկանա, Իտալիա), 19-րդ դարի երկրորդ կեսի իտալացի նկարիչ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օլինտո Ալդիի և Թերեզա Լեոնի ընտանիքում։ 11 տարեկանից սկսել է հաճախել Մոնթեֆիլի կաթոլիկ սեմինար, որը պատրաստում էր հոգևորականներ։ 1864 թվականին ընդունվել է Գեղեցիկ արվեստների ակադեմիա Սիենայում, որտեղ նա 1870 թվականից եղել է Լուիջի Մուսինիի աշակերտը։ 1874 թվականին երիտասարդ նկարիչը իր կտավներից մեկի համար կրթաթոշակ է ստացել, ինչը նրան հնարավորություն է տվել ապրել և սովորել Հռոմում և Վենետիկում։ 1878 թվականին Հռոմում Պիետրո Ալդին համբավ է ձեռք բերել իր «Բուոզո դա Դուէրա» նկարի շնորհիվ, որը ցուցադրվել է Ժողովրդական հրապարակում։ 1883 թվականին քննադատների և այցելուների մոտ մեծ հաջողություն է ունեցել «Սիենայի ազատության վերջին օրերը» կտավը, որը ցուցադրվել է Կապիտոլյումի թանգարանում։ Պիետրո Ալդիի հաջորդ մեծ աշխատանքը եղել են նրա կողմից նկարված երեք որմնանկարները Սիենայի հանրապետության հրապարակում, 1887 թվականին։ 1889 թվականին Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսի համար նկարիչը պատրաստել է «Ներոնը նայում է այրվող Հռոմին» նկարը, բայց նկարիչը մահացել է 1888 թվականի մայիսին` թոքերի բորբոքումից` մինչև ցուցահանդեսի բացումը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Pietro AldiOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7

Գրականոթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pietro Bargellini, Alfio Cavoli, Bruno Santi, Lilio Niccolai: Pietro Aldi. Amministrazione provinciale di Grosseto, Roccastrada 1981:
  • Piero Torriti: Tutta Siena. Contrada per Contrada. Edizioni Bonechi, Florenz 2004, ISBN 88-7204-456-1:
  • Pietro Aldi. в: Allgemeines Künstlerlexikon. Die Bildenden Künstler aller Zeiten und Völker (AKL). Band 2, Seemann, Leipzig 1986, ISBN 3-363-00115-0, S. 194 f:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Ալդի» հոդվածին։