Պիեռ և Ժիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ և Ժիլ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհեղինակ և արվեստագետ
Կայքdanieltemplon.com/new/artist.php?la=fr&artist_id=290
 Pierre et Gilles Վիքիպահեստում

Պիեռ Կոմոյ և Ժիլ Բլանշար, նաև հայտնի որպես Պիեռ և Ժիլ, ֆրանսիացի արվեստագետներ և գործընկերներ։ Միասին աշխատել են 1976 թվականից ի վեր՝ ստեղծելով մի աշխարհ, որտեղ միավորվում են նկարչությունն ու լուսանկարչությունը։ Նրանց արվեստում ներկայացված են իրենց ընկերներն ու ընտանիքի անդամները՝ անանուն և հայտնի, որոնց պատկերել են իրենց կողմից իրենց արվեստանոցում ստեղծված իրական չափսերով հետաքրքիր դեկորացիաներով։ Նրանք մանրակրկտորեն ներկում են լուսանկարները կտավի վրա դրանք տպելուց հետո։ Որպես կայացած պատկերաստեղծներ Պիեռը և Ժիլն ստեղծել են արտասովոր ժամանակակից պատկերագրություն, որը գտնվում է արվեստի պատմության ու ժողովրդական մշակույթի սահմանագծին[1]։

Պիեռը և Ժիլը երբեմն արժանացել են հակասական վերաբերմունքի։ Օրինակ՝ 2012 թվականին հասարակական ընդվզում է տեղի ունեցել Ավստրիայում, երբ նրանց «Vive la France » աշխատանքը ցուցադրվել էր մեծ փողոցային պաստառներով Իլզե Հայդերի կողմից Վիեննայի Լեոպոլդ թանգարանում ստեղծված «Nackte Männer» (անգլերեն՝ Naked Men) ցուցահանդեսը գովազդելու համար։ Այնտեղ պատկերված էին երեք մերկ ֆրանսիացի ֆուտբոլիստներ․ մեկը սևամորթ, մյուսն արաբ, իսկ երրորդը սպիտակամորթ, որոնք ներկայացնում էին ժամանակակից ֆրանսիական հասարակության բազմաէթնիկ կառուցվածքը։ Այս հակասության պատճառով նկարիչները ինքնաքննադատության են ենթարկվել ու որոշել այդ մեծ պաստառների վրա գունավոր ժապավեններ ավելացնել՝ պատկերվածների մերկությունը ծածկելու համար[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարիչ Պիեռ Կոմոյը ծնվել է 1950 թվականին Լա Ռոշ-սյուր-Յոնում[5]։ Նկարիչ Ժիլ Բլանշարը ծնվել է 1953 թվականին Հավրում[5]։ 1970-ականների սկզբին Բլանշարը Հավրում ստացել է École des Beaux-Arts կոչումը, այն ժամանակ երբ Կոմոյը Ժնևում լուսանկարչություն էր սովորում[5]։

1974 թվականին Բլանշարը տեղափոխվել է Փարիզ՝ նկարելու և նկարազարդումներ անելու ամսագրերի և գովազդների համար։ Կոմոյն սկսել է աշխատել որպես լուսանկարիչ «Rock & Folk, Dépèche Mode» և «Interview» ամսագրերում[5]։

1976 թվականի աշնանը Կոմոյը և Բլանշարը հանդիպել են Փարիզի «Քենզո» բուտիկի բացման հանդիսավոր արարողության ժամանակ և սկսել են միասին ապրել Rue des Blancs-Manteaux-ի մի բնակարանում, որը նրանք օգտագործել են նաև որպես արհեստանոց։ Հաջորդ տարի նրանք սկսել են նաշխատել միասին․ Բլանշարը նկարում էր, իսկ Կոմոյը՝ լուսանկարում։ Նրան հանրաճանաչություն են ձեռք բերել «Façade» ամսագրի համար արված Էնդի Ուորհոլի, Միք Ջագերի և Իգի Փոփի դիմանկարներով[5]։

1979 թվականին Պիեռը և Ժիլը տեղափոխվել են Բաստիլի թաղամաս, կատարել իրենց առաջին աշխատանքը Թիերի Մյուգլերի համար, նկարել նորաձևության գովազդներ և դիմանկարներ ամսագրերի համար։ Նրանք նաև կատարել են իրենց առաջին ուղևորությունը դեեպի Հնդկաստան․ երկիր՝ որը ոգեշնչել է նրանց աշխատանքները[5]։

1983 թվականին Պիեռը և Ժիլը առաջին անհատական ցուցահանդեսն են ունեցել Փարիզի Տեքսբրաուն պատկերասրահում[5]։

1984 թվականին Պիեռը և Ժիլը մեծ աշխատանք են կատարել մի շարք երաժիշտների համար[5]։

1987 թվականին Պիեռը և Ժիլը կրկին ուղևորվել են Հնդկաստան և սկսել աշխատանքներ կրոնական և դիցաբանական թեմաների շուրջ[5]։

1989 թվականին Պիեռը և Ժիլն ընկերացել են Մարկ Ալմոնդի հետ, որի հետ նրանք երկար տարիներ պետք է աշխատեին[5]։

1993 թվականին Պիեռը և Ժիլը Փարիզի քաղաքի կողմից արժանացել են «Grand Prix de Photographie» մրցանակին[5]։

1996 թվականին Փարիզի Maison Européenne de la Photographie -ում կայացել է Պիեռի և Ժիլի հետահայաց ցուցահանդեսը[5]։

1997 թվականին Պիեռն ու Ժիլը մասնակցել են Մայք Ահոյի՝ իրենց մասին նկարահանված վավերագրական ֆիլմի աշխատանքներին[6]։

2000 թվականին Նյու Յորքում ունեցել են խոշոր հետահայաց ցուցահանդես։

2007 թվականին խոշոր հետահայաց ցուցահանդես են ունեցել Փարիզի Galerie Nationale du Jeu de Paume պատկերասրահում։

2012 թվականին Vive la France վերնագրով աշխատանք են ցուցադրել Եվրոպայի մի շարք պատկերասրահներում[2]։

2014 թվականին «Héros» վերնագրով նոր ցուցահանդես են բացել Փարիզի Դանիել Թեմփլոն պաատկերասրահում[7]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ և Ժիլի լուսանկարած մարդկանց թվում են՝ երաժիշտներ Ամանդա Լիրը, Խալեդը, Էթիեն Դահոն, Մարի Ֆրենսը, Մարկ Ալմոնդը, Սյուզի Սյուն, Լեսլի Ուիները, Մերիլին Մենսոնը, Մադոննան, Քայլի Մինոուգը, Նինա Հագենը, մոդել Նաոմի Քեմփբելը, դերասանուհիներ՝ Թիդա Սուինտոնը, Կատրին Դենյովը և Լոլո Ֆերրարին, դերասաններ Սալիմ Կեշիուշը, Ռենի Ժերեմին, Լեյկ Անդերսոնը և նաև դիզայներներ Ժան Պոլ Գոտյեն և Պալոմա Պիկասոն։ Նրանց ամենաշատ լուսանկարված մուսան բրիտանացի տղամարդ սուպերմոդել Էնցո Ջունիորն/կրտսերն է, որը լուսանկարվել է ինն անգամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «La vie en rose: 40 years of Pierre et Gilles – in pictures». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 Nude Males' Art Show At Leopold Museum Sparks Controversy: Then Sells Out... Publisher: The Huffington Post. Published: 1 November 2012. Retrieved 5 April 2014.
  3. Vienna museum to cover nude male posters after outcry Արխիվացված 2015-11-19 Wayback Machine. Publisher: Reuters. Published: 17 October 2012. Retrieved 5 April 2014.
  4. Skyring, Kerry. «Penis problem: A Vienna museum covers up». Deutsche Welle. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Ardenne, Paul; Pierre et Gilles (p.12-61); Taschen GbmH, Cologne 2007. 978-3-8228-4650-6
  6. Morris, Gary (1999 թ․ ապրիլի 8). «Love Stories Pierre et Gilles». Brightlightsfilm.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. Pierre et Gilles' heroes. Արխիվացված 2014-04-20 Wayback Machine Publisher: i-D. Published: 14 April 2014. Retrieved 19 April 2014.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pierre, et Gilles : [photography bio file] (1 folder) is housed at the Museum of Modern Art. Includes announcements, clippings, press releases, brochures, reviews, invitations, small exhibition catalogs, and other ephemeral material filed through 2000; after 2000 all material is filed in the Library's artist files.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ և Ժիլ» հոդվածին։