Jump to content

Պիեռ Պոլ Պրյուդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Պոլ Պրյուդոն
ֆր.՝ Pierre-Paul Prud'hon
ԿեղծանունPrud'hon, Pierre-Paul[1]
Ծնվել էապրիլի 4, 1758(1758-04-04)[2][3][4][…]
ԾննդավայրԿլյունի[5]
Վախճանվել էփետրվարի 16, 1823(1823-02-16)[6][4][7][…] (64 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՊսիքեի առևանգումը և Portrait of Rutger Jan Schimmelpenninck and his Family?
ՈւսուցիչFrançois Devosge?[8]
ԱշակերտներPierre Jérôme Lordon? և Կոնստանցիա Մայեր
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
Համատեղ ապրողԿոնստանցիա Մայեր
 Pierre-Paul Prud'hon Վիքիպահեստում

Պիեռ Պոլ Պրյուդոն (ֆր.՝ Pierre Paul Prud’hon, ապրիլի 4, 1758(1758-04-04)[2][3][4][…], Կլյունի[5] - փետրվարի 16, 1823(1823-02-16)[6][4][7][…], Փարիզ[5]), ֆրանսիացի նկարիչ։

Սովորել է Դիժոնում՝ ֆրանսիայում Գևոժի մոտ և Փարիզի Գեղանկարչության ու քանդակագործության թագավորական ակադեմիայում (մինչև 1780 թվականը)։ Կրել է անտիկ արվեստի, Լեոնարդո դա Վինչիի և Կոռեջոյի ուժեղ ազդեցությունը։

Ստեղծել է կոմպոզիցիոն նկարներ և պաննոներ (հիմնականում դիցաբանական և այլաբանական սյուժեներով՝ «Պսիքեի առևանգումը», «Հանցագործությանը հետապնդող Արդարադատությունն ու Հատուցումը», երկուսն էլ՝ 1808, Լուվր, Փարիզ), դիմանկարներ (կայսրուհի Ժոզեֆինայի, 1805, Լուվր), պատկերազարդումներ, վիմագրություններ։ Պրյուդոնի արվեստում ուշ կլասիցիզմին բնորոշ գծերը զուգորդվում են մտերմիկությանը, նրբագեղությանը և մեղմ երփնագրին։ Պրյուդոնի մի շարք գործերում կանխապես տեղ են գտել ռոմանտիզմին հատուկ տրամադրություններ։ Լուսաստվերների համարձակ և նուրբ Պրյուդոն Պիեռ Պոլ բյուդոնի Կայսրուհի Ժոզեֆինայի դիմանկարը (1805, Լուվր, Փարիզ) արտահայտչականությամբ առանձնանում են գծանկարները (Կ․ Մայերի դիմանկարը, Լուվր)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 432
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Պոլ Պրյուդոն» հոդվածին։