Պիեռ Ժյուլ Կավելիե
Պիեռ Ժյուլ Կավելիե | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1814[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | հունվարի 28, 1894[1][2][4][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Pierre-Jules Cavelier |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1847)[5] |
Երկեր | Պիեռ Աբելար |
Մասնագիտություն | քանդակագործ, դպրոցի ուսուցիչ և ճարտարապետ |
Աշխատավայր | Էկոլ դը Բո Արթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Jules Cavelier Վիքիպահեստում |
Պիեռ Ժյուլ Կավելիե (ֆր.՝ Pierre-Jules Cavelier, օգոստոսի 30, 1814[1][2][3][…], Փարիզ - հունվարի 28, 1894[1][2][4][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի քանդակագործ և մանկավարժ։ Ֆրանսիական գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակագործությունը սովորել է Դավիդ դ’Անժից, իսկ գեղանկարչությունը Պոլ Դելարոշի մոտ։ 1842 թվականին շահել է Ֆրանսիական ակադեմիայի Հռոմեական մրցանակը Հռոմում շահել է «Դիոմեդ և Պալադիում» գիպսից քանդակի համար, որը հնարավորություն տվեց երիտասարդ քանդակագործին ուղևորվելու Իտալիա և 1843-1847 թվականներին ապրելու Վիլա Մեդիչիում։
Հեղինակ է բազմաքանակ հրապարակային զարդաքանդակների, հոգևոր և բնակելի շենքերի և շինությունների Փարիզ քաղաքում։ 1864 թվականին նշանակվում է Փարիզի գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի պրոֆեսոր։ Նրա հռչակավոր աշակերտներից են ֆրանսիացիներ Լուի Էրնեստ Բարիան, Էժեն Գիոմը, Վիկտոր դե Վերնոն, Իպոլիտ Լեֆեվրը, անգլիացի Ալֆրեդ Գիբլերտը և ամերիկացի Ջորջ Գրեյ Բարանդը։ Պատվո լեգեոն շքանշանակիր է։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pierre Jules Cavelier (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Pierre Jules Cavelier (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Margerie L. d. Cavelier, Pierre-Jules // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T015007
- ↑ AGORHA (ֆր.) — 2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Ժյուլ Կավելիե» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 30 ծնունդներ
- 1814 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 28 մահեր
- 1894 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ֆրանսիացի քանդակագործներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Ֆրանսիացի ճարտարապետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ