Պիեռ Ժան Բերանժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիեռ Ժան Բերանժե
ֆր.՝ Pierre-Jean de Béranger
Pierre-Jean de Béranger 1847.jpg
Ծնվել էօգոստոսի 19, 1780(1780-08-19)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3][2][4][…]
Վախճանվել էհուլիսի 16, 1857(1857-07-16)[1][2][5][…] (76 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ
ՄասնագիտությունՇանսոնիե, քաղաքական գործիչ, բանաստեղծ, հեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր, գրող և հեղինակ-կատարող
Լեզուֆրանսերեն
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Գրական ուղղություններդասական երաժշտություն
Ուշագրավ աշխատանքներՄալազիայի օրհներգ
Pierre-Jean de Béranger Signature.png
Պիեռ Ժան Բերանժե Վիքիդարանում
Pierre-Jean de Béranger Վիքիպահեստում

Պիեռ Ժան Բերանժե (օգոստոսի 19, 1780(1780-08-19)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3][2][4][…] - հուլիսի 16, 1857(1857-07-16)[1][2][5][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի բանաստեղծ և երգերի հեղինակ, Բերանժեն մեծ ժողովրդականություն էր վայելում իր կենդանության օրոք, սակայն մահվանից մի քանի տասնամյակ անց նրա փառքը խամրեց։ Նրան անվանել են «բոլոր ժամանակների ֆրանսիացի ամենաճանաչված երգահանը» և «ֆրանսիական շանսոնի առաջին աստղը»։ Նրա «Աղքատ կին» և «Վայր ընկնող աստղեր» բանաստեղծությունները հայերեն է թարգմանել Միքայել Նալբանդյանը։

Կյանքի վաղ շրջանը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանժեի կիսանդրին, Դավիթ դ'Անժեի կողմից (1829).

Բերանժեն ծնվել է իր պապիկի տանը, Փարիզի Մոնտորգուել փողոցում, այս փողոցը Բերաժեն անվանել է. «Փարիզի ամենակեղտոտ և անհանգիստ փողոցներից մեկը»։ Չնայած այն փաստին, որ իր հոր ազգանվան դիմաց օգտագործվում էր «դը» մասնիկը Բերանժեի ընտանիքը չուներ ազնվական ծագում, իրականում նա սերում էր պանդոկապանների և դերձակների տոհմերից, վերջինիս մասին նա նշել է իր «Դերձակը և փերին» երգում։ Երեխա ժամանակ նա շատ ամաչկոտ էր և թույլ, սակայն կարողանում էր քարից բալեր պատրաստել։ Իր առաջին բանաստեղծությունը՝ «Հուլիսի 14-ը» նա գրել է 1789 թվականին։ 1796 թվականին նա սկսում է աշխատել իր հոր հետ։ Սակայն 1798 թվականին նրանց գործընկերությունը լուծարվում է, և Բերանժեն կրկին սկսում է ստեղծագործել։ Հուսահատված լինելով նա նամակ է գրում Լուսիեն Բոնապարտին, որի հետ կցում է նաև իր աշխատանքներից մի քանիսը։ Լուսիեն Բոնապարտը հետաքրքրվում է երիտասարդ բանաստեղծի աշխատանքով, և նրան իր պանսիոնում հազար ֆրանկի դիմաց աշխատանք է տալիս, և պատվիրում նրան գրել մի բանաստեղծություն «Ներոնի մահը» վերնագրով։ Հինգ տարի անց, 1809 թվականին նա սկսում է աշխատել Ֆրանսիայի կայսրական համալսարանում, որտեղ ստանում է հավելյալ հազար ֆրանկի աշխատավարձ, այս դեպքից հետո նրա կյանք առավել կանոնավոր ձև է ստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Беранже, Пьер-Жан (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. III. — С. 469—470.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 А. Н—ко Беранже (ռուս.) // Энциклопедический лексиконСПб.: 1836. — Т. 5. — С. 311—312.
  4. 4,0 4,1 4,2 R. L. S. Béranger, Pierre Jean de // Encyclopædia Britannica — 11 — NYC: 1911. — Vol. 3. — P. 761—763.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Беранже // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պիեռ Ժան Բերանժե
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 417 CC-BY-SA-icon-80x15.png