Պիեռ Զակրժևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ Զակրժևսկի
անգլ.՝ Pierre Zakrzewski
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1966(1966-08-16)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Մահացել էմարտի 14, 2022(2022-03-14)[2] (55 տարեկան)
Մահվան վայրԳորենկո, Ուկրաինա[3]
Քաղաքացիություն Իռլանդիա[4][5] և  Ֆրանսիա[6][5]
ԿրթությունԴուբլինի համալսարանական քոլեջ
Մասնագիտությունֆոտոլրագրող, կինոօպերատոր, լուսանկարիչ և լրագրող
ԱշխատավայրFox News Channel

Պիեռ Զակրժևսկի (անգլ.՝ Pierre Zakrzewski, օգոստոսի 16, 1966(1966-08-16), Փարիզ, Ֆրանսիա[1] - մարտի 14, 2022(2022-03-14)[2], Գորենկո, Ուկրաինա[3])[7][8], ամերիկյան «Fox News Channel» հեռուստաալիքի լրագրող, օպերատոր և լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռ Զակրժևսկին ծնվել է 1966 թվականի օգոստոս ամսին, մայրը ֆրանսուհի էր, հայրը՝ լեհ ազգայնական։ 1984 թվականին ավարտել է Բոլսբրիջի Սուրբ Կոնլետի քոլեջը։ Նա առանց թթվածնի բարձրացել է Էվերեստ լեռը[9]։

Որպես զինվորական լուսանկարիչ լուսաբանել է Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում տեղի ունեցած հակամարտությունները[10]։

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումից ի վեր Պիեռ Զակրժևսկին աշխատել է Ուկրաինայում։ Պիեռ Զակրժևսկին փրկել է Բենջամին Հոլի կյանքն, որը կորցրել է մի ոտքը, մյուս ոտքի կրունկը, կորցրել է ձեռքի շարժողականությունն ու աչքերից մեկի տեսողությունը։

«Fox News Media»-ի գործադիր տնօրեն Սյուզան Սկոտի կարծիքով նա անսահման տաղանդավոր էր, չկար դեր, որտեղ նա չմասնակցեր՝ լուսանկարչից մինչև ինժեներ, խմբագրից մինչև պրոդյուսեր, և նա դա անում էր մեծ ճնշման ներքո և մեծ վարպետությամբ։ Նա խորապես տարված էր այս պատմության լուսաբանմամբ, իսկ նրա խիզախությունը, պրոֆեսիոնալիզն ու աշխատանքային էթիկան հայտնի էին բոլոր լրատվամիջոցների լրագրողների շրջանում[11]։

Պիեռը զոհվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում՝ Կիևի մատույցներում գտնվող Գորենկո գյուղի ռմբակոծման ժամանակ։ Հուղարկավորությանը մասնակցել են Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Կովենին և ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Լեհաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայացուցիչները։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չերգված հերոս» մրցանակը FOX News Media Spotlight Awards մրցանակաբաշխության ժամանակ (դեկտեմբեր 2021)- այն բանի համար, որ կարողացել է դուրս բերել աֆղան արտահաստիքային աշխատակիցներին և նրանց ընտանիքներին Աֆղանստանից, երբ այնտեղից դուրս են եկել ԱՄՆ զինված ուժերը[12]։

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Fox News» ալիքն իր լոնդոնյան բաժանմունքն անվանակոչել է Պիեռ Զակրժևսկիի պատվին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.independent.ie/world-news/europe/he-was-following-his-passion-devastated-mother-pays-tribute-to-irish-journalist-killed-in-ukraine-41450047.html
  2. 2,0 2,1 2,2 https://variety.com/2022/tv/news/pierre-zakrzewski-dead-killed-ukraine-1235205377/
  3. 3,0 3,1 3,2 https://www.aljazeera.com/news/2022/3/14/russia-ukraine-talks-to-resume-amid-moscow-advance-liveblog
  4. https://www.thejournal.ie/fox-news-cameraman-killed-ukraine-5711972-Mar2022/
  5. 5,0 5,1 https://twitter.com/afpfr/status/1504173654661283847
  6. https://www.huffingtonpost.fr/entry/ukraine-qui-etaient-pierre-zakrzewski-et-oleksandra-kuvshynova-les-journalistes-tues-pres-de-kiev_fr_62318823e4b0e01d97b2a7fc
  7. Irish journalist Pierre Zakrzewski killed in Ukraine after vehicle hit by Russian shelling
  8. A Fox News crew in Ukraine was caught in fighting, leaving two journalists dead.
  9. «Irish journalist Pierre Zakrzewski killed in Ukraine after vehicle hit by Russian shelling». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
  10. «Tributes paid at funeral to 'inspirational' Irish journalist killed in Ukraine».
  11. «A Fox News crew in Ukraine was caught in fighting, leaving two journalists dead».
  12. Fox News cameraman Pierre Zakrzewski killed in Ukraine: ‘Absolutely heartbroken at the loss of a legend’
  13. Flood, Brian (2023 թ․ մայիսի 8). «Fox News dedicates London bureau to journalist Pierre Zakrzewski, who was killed covering war in Ukraine». Fox News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]