Պիեռ Դյուպոն
Պիեռ Դյուպոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1821[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4][5][6] |
Մահացել է | հուլիսի 25, 1870[7] (49 տարեկան) |
Մահվան վայր | 1st arrondissement of Lyon, Լիոն[8] |
Գերեզման | Cemetery of Croix-Rousse |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ, Շանսոնիե, երգերի հեղինակ, գոգեթ և գրող |
![]() |
Պիեռ Դյուպոն (ֆր.՝ Pierre Dupont, ապրիլի 23, 1821[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4][5][6] - հուլիսի 25, 1870[7], 1st arrondissement of Lyon, Լիոն[8]), ֆրանսիացի շանսոնիե, բանաստեղծ և գոգետտի մշտական հաճախորդ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեռ Դյուպոնը ծնվել է 1821 թվականի ապրիլի 23-ին Լիոն քաղաքում` հասարակ արհեստավորի ընտանիքում։ 20 տարեկանում տեղափոխվել է Փարիզ, որտեղ հանդիպել է Ներվալին, Գոթիեին, Բոդլերին, Գունոյին և Էմիլ Դերուային[9] (վերջինս հետագայում նկարելու էր նրա դիմանկարը[10]):
Նա գրել է ծայրաստիճան արմատական բովանդակության երգեր. դեկտեմբերյան հեղաշրջումից հետո նրան դատապարտել են աքսորի, սակայն հետագայում ներել են։ Ավելի ուշ նա քիչ է գրել և «Sur certains bruits de coalition» գրքույկում իրեն հայտարարել է կայսրության աջակից։
Պիեռ Դյուպոն մահացել է 1870 թվականի հուլիսի 25-ին հարազատ քաղաքում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր երգերում Դյուպոնը նմանակել է Բերանժեին։ Նրանցից միայն քչերն են ուղղակիորեն ազդում գյուղական ժողովրդական կյանքի վրա, սակայն նրանց մեջ է, որ Դյուպոնը հայտնաբերել է բանաստեղծական խառնվածքի թարմություն` հիշեցնելով Բըրնսի բնօրինակ տաղանդը։
Դյուպոնի երգերից, որոնց երաժշտությունը և բառերը նա` ինքն է շարադրել, առավել տարածված են.
- «Les Boeufs»,
- «Le Braconnier»,
- «Les Louis d’Or»,
- «Chant du pain»,
- «Chant des transportés» և այլն։
Հրապարակվել են Դյուպոնի երկու ժողովածուների երգերը` «Chants et chansons» (1852—54) և «Chants et poésies» (1861):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Дюпон Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 ծննդական
- ↑ 7,0 7,1 7,2 մահվան վկայական
- ↑ 8,0 8,1 8,2 ծննդական
- ↑ Judith Lyon-Caen։ «Faire de l’histoire avec la littérature ? Pratiques de lecture et histoire du littéraire» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին։ Վերցված է 2018-01-19
- ↑ «Emile Deroy. Portrait de Pierre Dupont»։ Վերցված է 2018-01-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վենգերովա Զ. Ա. (1890–1907)։ «Պիեռ Դյուպոն»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
|