Մասնագիտությամբ եղել է կահույքագործ։ Երգել է երգչախմբում, ուսումնասիրել երաժշտության տեսություն, սովորել նվագել։ Մասնակցել է սոցիալիստական հեղափոխությանը։ Եղել է Լիլլի «Բանվորական քնար» երգչախմբային ընկերության խմբավար։ Այդ ընկերության համար 1888 թվականին Էժեն Պոտիեի բանաստեղծության տեքստով գրել է «Ինտերնացիոնալի» երաժշտությունը։ Նոտաները տպվել են Դեգեյտերի ազգանունով, առանց անունի։ Աջ սոցիալիստներն ստիպել են Դեգեյտերի եղբորը՝ Ադոլֆին, վիճարկել երգի հեղինակային իրավունքը։ Երկար դատավարությունից հետո, 1922 թվականին, բարձրագույն վճռաբեկ ատյանը Պիեռ Դեգեյտերին հեղինակ է ճանաչել։
Դեգեյտերի այլ գործերից են «Կոմունար» (տեքստը՝ Է․ Պոտիեի), «Հառաջ, բանվոր դասակարգ», «Մուրճ և մանգաղ», «Ռուսական հեղափոխության հաղթարշավը» (Դեգեյտերի տեքստով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 323)։