Կորդելիերների ակումբի անդամ (1790 թվականից)։ Մասնակցել է 1792 թվականի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբության նախապատրաստմանը, որի հաղթանակից հետո դարձել է Փարիզի կոմունայի անդամ, իսկ 1792 թվականի դեկտեմբերից՝ դատախազը։ Կռվել է ժիրոնդիստների դեմ։ Գլխավորել է հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրան ամրապնդելու համար Փարիզի ցածր խավերի 1793 թվականի սեպտեմբեր 4-5-ի ելույթը։ Կողմ էր ամբողջ արտադրության և գյուղատնտեսական ապրանքների վրա պետական հսկողություն սահմանելուն, սաբոտաժի պատճառով չգործող ձեռնարկությունների ազգայնացմանը։ Եղել է ապաքրիստոնեացման (հեղափոխության ժամանակ կաթոլիկական պաշտամունքը վերացնելու փորձ) քաղաքականության նախաձեռնողներից, որից, սակայն, 1793 թվականին հրաժարվել է։ Մեղադրվել է Փարիզի կոմունան սահմանադիր մարմին դարձնելու փորձի մեջ, ձերբակալվել է, ապա գիլիոտինի ենթարկվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 541)։