Jump to content

Պիեռ Բրասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկարիչ Պիեռ Բրասոն պարզվեց, որ շիմպանզե կապիկ է։

Պիեռ Բրասո (ֆր.՝ Pierre Brassau), մտացածին ավանգարդիստ նկարիչ, որի նկարները ցուցադրվել են Գյոտեբորգի ցուցահանդեսում 1964 թվականին և քննադատների հիացմունքին են արժանացել։ Պարզվել է, որ նկարիչը շվեդական Բուրոս քաղաքի կենդանաբանական այգու Պիտեր մականունով շիմպանզե կապիկն է[1], և նրա մասնակցությունը ցուցահանդեսին կատակ էր[2]։

Խաբեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաբեության գաղափարը «Göteborgs-Tidningen» տաբլոիդի շվեդ լրագրող Էկե «Դակու» Ակսելսոնինն էր, որը որոշել էր ստուգել, թե գեղարվեստական քննադատները կկարողանա՞ն տարբերել ավանգարդիստ նկարիչների ստեղծագործությունները կապիկի նկարածից։ Նկարիչ Ինգվե Ֆունկեգարդի հետ մեկտեղ Ակսեսոնը որոշում է ցուցադրել կապիկի նկարները՝ ներկայացնելով դրանք որպես ոչ հայտնի ֆրանսիացի նկարիչ Պիեռ Բրասոյի ստեղծագործություններ։

Կատակասերները համոզել են տեղական կենդանաբանական այգու վերակացուին Պիտեր շիմպանզեին յուղաներկեր և վրձիններ տալ։ Չորսամյա կապիկը հավանել է նկարչությունը, հատկապես տտպահամ կապույտ կոբալտը։ Երբ նա վերջապես սկսել է ներկը քսել կտավին, զգացվել է նրա «գեղարվեստական գերադասությունը» մուգ կապույտ գույներին։ Նրա նկարներից Ակսելսոնը ընտրել է լավագույն չորսը և պայմանավորվել է, որ դրանք ցուցադրվեն Գյոտեբորգի Christinae պատկերասրահում[2]։

«Վարպետի» նկարները միանգամից ուշադրություն են գրավել։ Մասնավորապես արվեստաբան, «Göteborgs-Posten»-ի մեկնաբան Ռոլֆ Անդենբերգը հիացմունքով գրել է թերթում.

Պիեռ Բրասոն նկարում է հզոր վրձնահարվածներով, նրա վրձինը գալարվում է կտավին անզուսպ նրբությամբ․․․ Պիեռը նկարիչ է, որը հանդես է գալիս բալետ պարողի նրբանկատությամբ․․․[2][3][4]
- Ռոլֆ Անդենբերգ

Հավաքորդներից մեկը գնել է նկարներից մեկը 90 ԱՄՆ դոլարով, որը համարժեք է այսօրվա 473 դոլարին[2][3][4]։ Հետաքրքիր է, որ խաբեությունը բացահայտվելուց հետո էլ Ռոլֆ Անդենբերգը պնդում էր, որ ցուցահանդեսում լավագույն նկարները Պիեռ Բրասոյինն էին։

Ամոթալի մերկացումից հետո Պիեռ Բրասոյի աշխատանքների մասին մոռացան, իսկ կապիկին 1969 թվականին տեղափոխեցին Անգլիայի Չեսթերի կենդանաբանական այգի, որտեղ էլ ապրեց մինչև իր կյանքի վերջ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zoo Story». Time. February 1964.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Pierre Brassau, Monkey Artist». The Museum of Hoaxes.
  3. 3,0 3,1 «Avantgarde artist Pierre Brassau». ecclesiastes911.net. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  4. 4,0 4,1 Lemarquis, Pierre (2012). Portrait du cerveau en artiste (ֆրանսերեն). Paris: Odile Jacob. էջ 69. ISBN 978-2-7381-7850-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]