Պիեռ Բերթլո
Պիեռ Էժեն Մարսելեն Բերթլո (ֆրանսերեն՝ Pierre Eugène Marcellin Berthelot , հոկտեմբերի 25, 1827[2][3][1][…], former 7th arrondissement of Paris, Փարիզ[4] - մարտի 18, 1907[5][3][1][…], Փարիզ[6][5]), ֆրանսիացի քիմիկոս, հասարակական գործիչ[13]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Բերթլոն ծնվել է Փարիզում, բժշկի ընտանիքում։ Պիեռ Բերթլոն սկզբում սովորել է Փարիզի համալսարանում, սակայն դասախոսների պատճառով փոխել է մասնագիտությունը և դարձել քիմիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1864 թվականից) և անփոփոխ քարտուղարը (1889 թվականից), Պետերբուրգի ԳԱ թղթանդամ (1876 թվականից)[14]։ Ֆրանսիայի լուսավորության (1886–1887 թվականներին) և արտաքին գործերի (1895–1896 թվականներին) մինիստր։ Քիմիայի պրոֆեսոր Փարիզի բարձրագույն դեղագործական դպրոցում (1859 թվականից) և Քոլեջ դե Ֆրանսում (1865 թվականից)։
Գիտական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինթեզել է օրգանական բազմաթիվ միացություններ։ Գլիցերինի և ճարպաթթուների փոխազդմամբ ստացել է (1853–1854 թվականներին) ճարպեր՝ ապացուցելով դրանց սինթեզի հնարավորությունը։ Պիեռ Բերթլոն միաժամանակ պարզել է, որ գլիցերինը եռատոմ սպիրտ է։ Նրա այս աշխատանքները վերջնականապես խարխլեցին վիտալիզմի մասին եղած պատկերացումները։ Սկզբունքային նշանակություն ուներ աՏ04-ի առկայությամբ էթիլալկոհոլի սինթեզումը էթիլենի հիդրատացմամբ (1855 թվականից), մինչ այդ այն ստանում էին միայն շաքարային նյութերի խմորումից։ Պիեռ Բերթլոն առաջինն է սինթեզել մեթանը (1858 թվականից), էթանը, ացետիլենը (1860 թվականից), բենզոլը (1866 թվականից), նավթալինը, մրջնաթթուն են։ 1867 թվականին առաջարկել է օրգանական միացությունները յոդաջրածնով վերականգնելու ընդհանուր եղանակ։ Պիեռ Բերթլոն թերմոքիմիայի հիմնադիրներից է։ Քիմիայում մտցրել է «էքսոթերմիկ և էնդոթերմիկ ռեակցիաներ» հասկացությունները։ Պարզել է ածխածնի, ազոտի, ջրածնի և այլ տարրերի նշանակությունը բույսերի համար։ 1885–1893 թվականներին հրատարակել է հին հունական, արևմտաեվրոպական (լատիներեն), սիրիական և արաբական ալքիմիական ձեռագրեր՝ թարգմանություններով և մեկնաբանություններով։ Պիեռ Բերթլոն երկար ժամանակ ժխտում էր ատոմամոլեկուլային ուսմունքը, քիմիական կառուցվածքի տեսությունը, պարբերական օրենքը, էլեկտրոլիտիկ դիսոցման տեսությունը։ Սակայն կյանքի վերջին տարիներին հրաժարվել է իր հայացքներից և ընդունել այդ առաջավոր գաղափարները։
- La Révolution chimique, 1890
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Бертело, Пьер-Эжен-Марселен (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. IIIа. — С. 587—589.
- 1 2 3 4 senat.fr (ֆր.)
- 1 2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture. — P. 24.
- 1 2 3 4 Berthelot, Marcellin Pierre Eugène // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 3. — P. 811.
- 1 2 3 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 33.
- ↑ «М. Бертло. Наука и нравственность». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Большой Энциклопедический словарь. 2000
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биографии великих химиков. Перевод с нем. под редакцией Быкова Г. В. — М.: Мир, 1981. 320 с.
- Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира. — М.: ВШ, 1991. 656 с.
- Пьера-Эжена-Марселена Бертло
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բերթլո» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բերթլո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 421)։ |
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1827 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մարտի 18 մահեր
- 1907 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի հասարակական գործիչներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Ֆրանսիացի քիմիկոսներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- Ֆրանսիացի դիվանագետներ