Jump to content

Պիեռ-Անդրե Լատրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռ-Անդրե Լատրեյ
ֆրանսերեն՝ Pierre-André Latreille
Ծնվել էնոյեմբերի 29, 1762(1762-11-29)[1][2][3][…]
Բրիվ-լա-Գայարդ[4]
Մահացել էփետրվարի 6, 1833(1833-02-06)[1][3][5][…] (70 տարեկան)
Փարիզ[4]
բնական մահով[6]
ԳերեզմանGrave of Pierre-André Latreille
Բնակության վայր(եր)Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունլեպիդոպտերիստ, միջատաբան, արաքնոլոգ, քաղցկեղաբան, սարկավագ, համալսարանի դասախոս, գրող, կենդանաբան և բնագետ
Հաստատություն(ներ)École nationale vétérinaire d'Alfort?
Գործունեության ոլորտմիջատաբանություն
Պաշտոն(ներ)president of the Société entomologique de France?
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՓարիզի գիտությունների ֆակուլտետ, collège du Cardinal-Lemoine? և MNHN?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[7]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ՀայրJean-Baptiste Sahuguet d'Amarzit d'Espagnac?[6]
Մայրանհայտ[6]
Ստորագրություն
Изображение автографа
 Pierre-André Latreille Վիքիպահեստում

Պիեռ-Անդրե Լատրեյ (ֆր.՝ Pierre André Latreille. ֆրանսերեն արտասանութամբ՝ ​, նոյեմբերի 29, 1762(1762-11-29)[1][2][3][…], Բրիվ-լա-Գայարդ[4] - փետրվարի 6, 1833(1833-02-06)[1][3][5][…], Փարիզ[4]), ֆրանսիացի կենսաբան, հոդվածոտանիների ուսումնասիրման բնագավառի մասնագետ։ Եղել է Փարիզի բնագիտա-պատմական թանգարանի միջատաբանության պրոֆեսոր, ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Ընտրվել է նաև ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[8]։ Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Համարվել է իր ժամանակի խոշորագույն միջատաբանը։ 1832 թվականի հունվարի 31-ին հիմնել է Ֆրանսիայի միջատաբանական ընկերությունը (Société entomologique de France), որին նախագահել է մինչև իր մահը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաբանություն է ուսումնասիրել, 1780 թվականին սարկավագ ձեռնադրվել։ 1793 թվականին բանտ է նետվել, քանի որ չի ենթարկվել 1790 թվականին ընդունված «Հոգևորականության քաղաքացիական սահմանադրության» (ֆրանսերեն՝ Constitution civile du clergé) պահանջին, ըստ որի պետք է հավատարմության երդում տար պետությանը[9]։ Դատապարտվել է մահապատժի։ Սահմանված կարգի համաձայն՝ մահապատժից առաջ դատապարտյալները բուժզննում են անցել։ Բանտի բժիշկը զարմանքով նկատել է, որ Լատրեյը կլանված զննում է զնդանի հատակին ընկած մի բզեզ[10] և արտահայտել է իր խորին զարմանքը։ Լատրեյը բացատրել է, որ դա հազվագյուտ միջատ է՝ Necrobia ruficollis[11]: Ապշահար բժիշկը բզեզն ուղարկել է տեղացի բնագետ Ժան Բատիստ Բորի դը Վենսանին (հետագայում՝ ակադմիկոս), ով, ծանոթ լինելով Լատրեյի աշխատանքներին, միջնորդել է, որ նրան և նրա խցակից ընկերոջն ազատեն բանտից[10] (մնացած խցակիցները մեկ ամսվա ընթացում կախաղան են հանվել)[10]։ Երախտագետ Լատրեյը մինչև կյանքի վերջը մնացել է դը Վենսանի նվիրյալ բարեկամը[12]։

Լատրեյի գիտական աշխատանքները մեծապես նպաստել են կենդանական աշխարհի համակարգումը բարեփոխելու գործին, կարևոր դեր են կատարել հատկապես սարդակերպերի, հոդվածոտանիների, կռճիկավոր ձկների, խեցգետնակերպերի ուսումնասիրման և դասդասման բնագավառում։ Յոհան Քրիստիան Ֆաբրիցուսը նրան բնորոշել է որպես entomologorum nostri aevi Princeps («մեր ժամանակի մեծագույն միջատաբանի»), իսկ Ժան Վիկտոր Օդուենը նրան անվանել է Entomologiae Princeps («միջատաբանության իշխան»)[9]։

Պիեռ Անդրե Լատրեյի՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը գտնվող շիրմին Միջատաբանական ընկերության հանգանակած գումարով կանգնեցվել է նրա հուշարձանը[13]։

Լատրեյի կյանքի ու գործի ուսումնասիրությանը բազմաթիվ գրքեր են նվիրվել։ 1798-1850 թթ. միջակայքում նրա պատվին անվանվել է 163 միջատատեսակ[9]։ Լատրեյի պատվին անվանված տաքսոնների մեջ ներառված են նաև հետևյալները[14].

Կարևորագույն աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Essai sur l’histoire des fourmis» (Брив, 1798);
  • «Histoire naturelle des salamandres» (1800);
  • «Hist. nat. des singes» (2 т., 1801);
  • «Hist. nat. des reptiles» (вместе с Соннини, 1802; новое изд. 1826);
  • «Hist. nat. des crustacé es et insectes» (14 т., 1802-5);
  • «Genera crustaceorum et insectorum» (4 т., 1806-9);
  • «Considerations sur l’ordre naturel des animaux etc.» (1810);
  • «Mémoires sur divers sujets de l’histoire naturelle des insectes, de géographie ancienne et de chronologie» (1819);
  • «Familles naturelles du règne animal» (1825);
  • «Cours d’entomologie» (1831).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
  3. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  4. 1 2 3 4 5 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
  6. 1 2 3 Dupuis C. Pierre André Latreille (1762-1833): The Foremost Entomologist of his Time // Annual Review of Entomology / A. E. Douglas, N. M. Gerardo, (not translated to en), (not translated to en), C. N. Smith, R. F. Smith, F. J. Radovsky, V. H. Resh, E. A. Steinhaus, C. M. Grozinger et al. — Annual Reviews, 1974. — Vol. 19, Iss. 1. — P. 1—14. — ISSN 0066-4170; 1545-4487 — doi:10.1146/ANNUREV.EN.19.010174.000245
  7. ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Արխիվացված է օրիգինալից 2022-06-10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  9. 1 2 3 Claude Dupuis Pierre André Latreille (1762–1833): the foremost entomologist of his time(անգլ.) // Annual Review of Entomology. — 1974. — Т. 19. — С. 1—14. — doi:10.1146/annurev.en.19.010174.000245 Архивировано из первоисточника 20 մարտի 2019.
  10. 1 2 3 David M. Damkaer A celebration of Crustacea // The Copepodologist's Cabinet: A Biographical and Bibliographical History, Volume 1. — American Philosophical Society, 2002. — С. 114—130. — (Memoirs of the American Philosophical Society, Volume 240). — ISBN 978-0-87169-240-5
  11. ↑ «Pierre André Latreille: The Entomologist Who Escaped Death Because of a Beetle». www.amusingplanet.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  12. ↑ Bory de Saint-Vincent, Correspondence, published and annotated by Philippe Lauzun, Maison d’édition et imprimerie moderne, 1908. (Read online)
  13. ↑ Paul Bauer, Deux siècles d'histoire au Père Lachaise, Mémoire et Documents, (978-2-914611-48-0), p. 476-477
  14. ↑ Hans G. Hansson. «Pierre André Latreille». Biographical Etymology of Marine Organism Names. Göteborgs Universitet. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ-Անդրե Լատրեյ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ-Անդրե Լատրեյ» հոդվածին։